Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի


Բա ինչի էինք դեմ քվեարկում․ հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս

Blog

 

Օրերս լրագրողը հարց էր տվել Սերժ Սարգսյանին՝ թե ինչու 2018-ին առաջադրվեցիք վարչապետի պաշտոնում, երբ նախօրոք հայտարարել էիք , որ այլևս չեք ստանձնելու ոչ մի պաշտոն, Սարգսյանը հարցին  ի պատասխան նշել էր, «Ես առաջադրվեցի վարչապետի պաշտոնում, որ տեղի չունենար  այն արհավիրքը, որը տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ»։

Այս հայտարարությունն, ըստ ամենայնի, առաջացրել էր ՔՊ-ի վրդովմունքը եւ ԱԺ- կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ով էլ հայտարարեց. «Եթե վարչապետի թեկնածու առաջադրվելու պահին Սերժ Սարգսյանը գիտեր մոտեցող արհավիրքի մասին, առվազն դա զրոյացնում է այդ ընթացքւոմ  նրանց այն հայտարարությունները, թե իրենք դիվանագիտական հաղթանակների իրավիճակում են եղել  2017-18 թթ-ին, որովհետև դիվանագիտական հաղթանակների վիճակում  գտնվելը չի նշանակում երկիրը  հասցրած լինել վերահաս արհավիրքի իրավիճակի։ Բա այդ արհավիրքը 2018 թվականի հունվարի դրությամբ  արդեն վերահաս էր, այդ ո՞ւմ գործողությունների ու վարած բանակցությունների արդյունքում էր եկել այդ արհավիրքը կանգնել Հայաստանի դռան դեմը։ Այստեղ նաև ուրիշ նյուանս կար, ինչու այդ արհավիրքի մասին չի տեղեկացվել  ժողովրդին...»: Չեն տեղեկացրել նաեւ իրեն` Փաշինյանին եւ նա հարցնում է. «Էդ ո՞նց է Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարող էր իր կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, չէր կարող գրել, որ կառավարություն, վերահաս արհավիրքի առաջ եք, առաջարկում եմ անել սա»։
2018-ից հետո եղե՞լ է Սարգսյանի և Փաշինյանի միջև հաղորդակցություն, ի՞նչ կենցաղային նամակագրության մասին է խոսքը, հարցրեցինք ՀՀԿ գերագույն մարմնի անդամ, ԱԺ-ի նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

-Մինչ բովանդակային թեմային անդրադառնալը, նշեմ, որ կենցաղային ոչ մի նամակագրություն՝ ոչ մի բան չի եղել, որին կանդրադառնա երրորդ նախագահի գրասենյակը։ Բայց ես ուզում եմ ասել՝ Սերժ Սարգսյանից անձամբ, իր անունով երբեք  նամակ չի գնացել, և այն, ինչ էլ որ ինքն է նկատի  ունեցել, և շատերը ենթադրել են, որ այն նամակները բնակարանի համար է եղել, ապա ասեմ, որ այդ հարցը կենցաղային չէ` այն պետական արարողակարգ է։ Հիմա  խոսենք այդ վերահաս արհավիրքից, որ ինքը մանիպուլացնում է՝ իր սովորության համաձայն։ Երբ Սերժ Սարգսյանը, մենք, ասում էինք «վերահաս  արհավիրք», նկատի ունեինք Նիկոլ Փաշինյանին, նրա հեղափոխությունը և նրան հովանավորող ուժերին։ Նկատի ենք ունեցել, որ Սերժ Սարգսյանի փոփոխությունը` որպես բանակցողի, Նիկոլ Փաշինյանով, կհանգեցնի  արհավիրքի, քանի որ, շատ լավ հասկանում էինք, որ գործ ունենք մի մարդու հետ, որը պետականությունից ոչինչ չի հասկանում՝ բանակցություններից առավել ևս, և նա պետական շահ չի կարող սպասարկել, նա շարքային պոպուլիստ է, որի մասին մենք հայտարարել ենք ի սկզբանե՝ նրա վարչապետ դառնալու օրվանից, և մեր ասածները, կանխատեսումները ճիշտ դուրս եկան։ Նիկոլ Փաշինյանն է  դիվանագիտական պատերազմ հայտարարել ԵԱՀԿ նախագահությանը, երբ գնաց ասեց՝ Արցախը Հայաստան է և վերջ՝ ֆորմատը փոխեց, գնաց Ալիևի հետ Դուշամբեում հանդիպեց, Շուշիում ինաուգուրացիայի մասնակցեց, Քոչարյանին բռնեց, և ինչ ասես արեց, որը հանգեցրեց պատերազմի, Արցախի հայաթափմանը։ Որ ելնում հայտարարում է՝ հանրապետականը իրեն վտանգների մասին չի տեղեկացրել, ինքը կրկին լկտիաբար ստում է։ Առնվազն ես մայիսի 1-ին՝ 2018-ին Աժ-ում, իր ընտրության օրը ասել եմ «գերագույն գլխավոր հրամանատարի գործը հանաք մասխարության գործ չի»։ Արմեն Աշոտյանը ևս, նույն օրը ասել է՝ «Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, և Նիկոլ Փաշինյանը չի կարող այդ մարտահրավերները դիմակայել, և ինքը չի ուզում, որ Նիկոլը դառնա Հայաստանի վերջին վարչապետը»։ Ողջ հանրապետական ֆրակցիան, իր ելույթներում՝ մայիսի 1-ին ասում էր՝ պետության ղեկավար լինելը Նիկոլի խելքի գործը չի՝ դա միտինգ վարել չի։ Այսքանից հետո, հայտարարում է, որ չենք զգուշացրել։ Բա ինչի էինք դեմ քվեարկում, հո չէի՞նք ասում` թրաշդ դուրներս չի գալիս։ Պարզ ասում էինք, որ դու չես կարող լինել բանակցող։

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի Մայիսի 6-ին Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում ՀՀ կազմաքանդումը կկասեցվի և մենք կհասնենք մեր նպատակներին. Գառնիկ Դանիելյան Ի՞նչ է պահանջելու Սրբազանն ու շարժումը Նիկոլ Փաշինյանից Վթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում, փրկարարները սահմանազատել են տարածքը Գիշերը առատ ձյուն է տեղացել, ձյան շերտը հասնում է 10 սմ-ի Ողբերգական լուր՝ Արարատից. զոհը 25-ամյա երիտասարդ էԽոյ, Այծեղջյուր, Երկվորյակ և Կույս. Վասիլիսա Վոլոդինայի կանխատեսումը մայիսի 5-ի համար Մեր ճանապարհը հաղթանակի ճանապարհն է, այլ ճանապարհ չկա. Բագրատ Արբազան18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան Շարժմանը միանալու հնարավորությունը չէինք կարող բաց թողնել, հոգևորը հաղթելու է. «Արմքոմեդիի» Նարեկ Շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` այս շարժումը ձեզ էլ է ազատագրելու կապանքներից. Բագրատ Սրբազան Ուժգին կարկուտ` Երևանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան Ով է Գյումրիում ողբերգական վրաերթից մահացած 9 -ամյա տղան Սա համազգային շարժում է, պիտի միանան մարդիկ. Ասպրամ Կրպեյան Գնում ենք պատասխաններ ստանալու. Բագրատ Սրբազան Դիլիջանից մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը. ուղիղ Էրդողանը կփորձի՞ Ալիեւին ներգրավել Նեթանյահուի դեմ «առեւտրական պատերազմում» Անձրև, ամպրոպ. ակտիվ ցիկլոն է գտնվում Հայաստանում. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ադրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ ԿարապետյանՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվելԲագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Գյումրիում հրդեհից մահացած երեխաները մանկատնից էին տեղափոխվել ծնողների մոտ․ «Հրապարակ» Բոլորը սպասում էին Սրբազանին ու ապակուսակցական շարժման, մեր քայլերն ուղղված են Հայրենիքի փրկությանը. Տեսանյութ Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին աճել. փոխարժեքն՝ այս պահին Ողբերգական դեպք. Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը Ուժեղ կարկուտ Արմավիրի մարզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում պատարագի է մասնակցում. ուղիղ Խոշոր ավտովթար Երևանում.տուժածներից մեկը հաղորդավար Տիգրան Հարությունյանն է Մայիսյան ձյունը Եկատերինբուրգում (լուսանկարներ) Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ Մանրամասներ ողբերգական դեպքիցԲազմաթիվ հասցեներում լույս չի լինի Մի շարք հասցեներում գազ չի լինի Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված