Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. Սողոմոնյան Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. Չալաբյան Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացում Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան Սարգսյան Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից


Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը, ինչպես հայտնի է, կոռուպցիան հաղթահարած լինելու, ավելին՝ «համակարգային կոռուպցիան» հաղթահարած լինելու մասին մերկապարանոց պնդումն է: Թեպետ նրա այդ որ մի հայտարարությունը կամ պնդումը չի մերկապարանոց, որ այս մեկը չլիներ: Համենայն դեպս, Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե ինքը, իր գլխավորած իշխանությունը հաղթահարել են կոռուպցիան, կոռումպացված չեն, այս, այն: Ճիշտ է, աղմկահարույց պաշտոնանկություններն, ու, ըստ իրավիճակի, ճաշակի և անհրաժեշտության, իրենց իսկ հարկադրված բացահայտումները բոլորովին հակառակի մասին են վկայում, բայց դրան դեռ կվերադառնանք: Նախ՝ կոռուպցիայի մասին: Որքան էլ որ դա ցավալի է արձանագրելը, բայց փաստը մնում է փաստ, որ արդի կոմունիկացիաների, «խելացի հեռախոսների», «արհեստական բանականության» մեր ժամանակներում տակավին կան հայրենակիցներ, որոնց կարծիքով՝ «կոռուպցիան» ընդամենը կաշառակերությունն է:

Այսինքն, որ ասում են՝ «կոռուպցիա», նրանք հասկանում են որևէ պաշտոնյայի կողմից (մանր, միջին, խոշոր՝ կարևոր չի) կաշառք վերցնելը: Այնպես չէ, թե մեր հայրենակիցները սխալ են պատկերացնում. կաշառքը, կաշառակերությունը, այո, կոռուպցիոն հանցանք է: Բայց միայն կաշառքը չէ, որ կոռուպցիա է: Կոռուպցիան, մեծ հաշվով, իշխանության, պաշտոնի ընձեռած լծակների, լիազորությունների, կապերի, հնարավորությունների չարաշահումն է, այն է՝ ի շահ անձնական նպատակների (հարստացման, բայց ոչ միայն նյութական շահեր կարող են լինել), նաև խմբակային նպատակների ծառայեցնելը: Փաշինյանը կուրծք է ծեծում, թե կոռումպացված չեն: Ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը, ո՛չ...

Հարց. Փաշինյանի, իր նախարարների, պատգամավորների, այսպես ասենք՝ ՔՊ վերնախավի ազգականներից, բարեկամախնամիական կապեր ունեցողներից, մերձավոր հայրենակիցներից այսօր քանի՞սն են պետական իշխանության ամենատարբեր օղակներում: Եթե հաշվելու լինենք, կարող է մի ահռելի թիվ ստացվել: Սա հենց այն կոռուպցիոն դրսևորումն է, որը պատկերավոր կոչում ենք ԽԾԲ՝ «խնամի-ծանոթ-բարեկամ», իսկ, առհասարակ, սա հենց հովանավորչություն է:

Կոռուպցիոն այս դրսևորման հետևանքը պետական կառավարման համակարգի, պետական մարմինների դեգրադացիան է, քանի որ բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում են սրա-նրա ծանոթները, մտերիմները, հարազատները, ԽԾԲ-ները՝ մի խոսքով: Ուշադրություն դարձրեք՝ դեռ չենք խոսում պետական համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր քպական լինելու գործոնի մասին: Այսինքն, անկարևոր են դառնում մասնագիտական ունակություններն ու անհատական որակները, փոխարենը՝ գնահատվում են խմբակայնությունը, յուրայինությունը: Եթե նույնիսկ նման վայ-պաշտոնյաները, այսպես ասենք, «ձեռքից մաքուր» լինեն, ինչը անհավանական է, ապա, միևնույնն է, նման կոռումպացվածությունը մեծ վնաս է հասցնելու և հասցնում թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը:

Կոռուպցիա չկա՞: Լո՞ւրջ: Իսկ ինչի՞ մասին են վկայում «մեկ անձից» գնումները: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացարձակ «չեմպիոն» է՝ պետական միջոցները այդ տարբերակով, այսինքն՝ առանց մրցույթների, «մեկ անձից գնումներով» ծախսելու հարցում: Դա ուղիղ գծով այն է, ինչը կոչվում է՝ «կոռուպցիոն ռիսկ»: Հա, ու երբ Փաշինյանը պետական միջոցներով կառուցվող-կահավորվող մարզադպրոցներից մեկում ոլորում էր հեռուստաաստղ դարձած ցնցուղը, դա հենց նրա իսկ արմատավորած կասկածելի գործելակերպի կոռուպցիոն հետևանք էր: Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում: Սակայն այդտեղ ցնցուղ ոլորող Փաշինյանը ոչ թե «հերոս» է, այլ հենց հակահերո՛սն է, քանի որ նման կոռուպցիոն ռիսկեր հնարավոր են եղել ու, կներեք, «ցնցուղվել» են ամենից առաջ նրա իսկ որդեգրած «մեկ անձից գնման» գործելակերպի հետևանքով: Հիմա, միգուցե, մեկնումեկը կասի՝ «...բայց, տեսա՞ք, էկոնոմիկայի նախարարության դեպքը, որ բացահայտվեց...»:

Նախ՝ այն (դեպքը նկատի ունենք) դեռ չի բացահայտվել ու հանրությունից էլ բուն եղելությունը գաղտնի է պահվում: Մենք միայն պաշտոնանկության հետևանքներն ենք տեսել, դրա աղմուկը: Ավելին, շատ հնարավոր է՝ դա պարզապես Փաշինյանի ներթիմային, ներիշխանական «ռազբորկաների» դրսևորում էր, որոշակի անձանց կամ շրջանակների, այսպես ասած, «ավելի ենթարկվող» ու խոնարհ դարձնելու համար: Ի դեպ, հիմա ո՞վ է հիշում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցների վերաբերյալ գործը, ո՞վ է հիշում, որ Փաշինյանի կողմնակից փոխքաղաքապետ էր այդ գործով անցնում, առողջապահության նախկին նախարարն էր իրար անցել: Ի՞նչ պարզվեց: Հանրությանն ի՞նչ հայտնի դարձավ: Նույնը, կարծում ենք, էկոնոմիկայի նախարարության հետ կապված այս մի աղմուկի վերաբերյալ որոշ ժամանակ անց կասենք:

Կարելի է էլի «աղմկոտ դեպքեր» հիշեցնել, խոսել ճանապարհների՝ իրենց սիրելի ասֆալտապատման անորակության մասին, Փոթիի նավահանգստի հետ կապված պատմության մասին, և այլն, և այլն: Բայց դա չէր մեր այս հրապարակման իմաստը: Ինչ վերաբերում է այլ կոռուպցիոն երևույթներին, ապա կարելի է դրանց շարքը դասել պաշտոնապես, օրինականացված եղանակով փաշինյանական պաշտոնյաների համատարած պարգևավճարումը: Նրանք գործնականում պարգևատրվում են... չարած աշխատանքի, չաշխատելու համար: Դա պետական միջոցների, հարկատուների վճարած, հարկատուներից պռճկած միջոցների օրինականացված մսխում է, ուրիշ ոչինչ: Ու դա, այո, կոռուպցիա է: Գործնականում, պաշտոնական լծակներն ու լիազորությունները ծառայեցվում են անձնական շահերի սպասարկման համար:

Նույնը՝ փաշինյանական պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների «տնավորվելու» վերաբերյալ կարելի է ասել: Դա առնվազն կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: Հարց. ո՞ր բանկը նրանց արտոնյալ վարկեր կտար, ո՞ր կառուցապատողը նրանց զեղչ գներով ընդարձակ ու ճոխ բնակարաններ կվաճառեր, եթե նրանք չլինեին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, նախարարի օգնականներ, օգնականի օգնականներ և այլն: Ու դա կոռուպցիա՞ չի: Իսկ ի՞նչ է: Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան: Դատելով իրականությունից՝ Փաշինյանի իշխանությունը կոռուպցիան «հաղթահարելու» միանգամայն ինքնօրինակ տարբերակ է գտել՝ ընկղմվել կոռուպցիայի մեջ: Ի դեպ, ընկղմվելու մասին: Սա արդեն մենք չենք ասում, այլ պաշտոնական վիճակագրական տվյալները. եթե 2022 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 898 հանցագործության դեպք, ապա 2023-ին այդ ցուցանիշը հասել է 1404-ի: Կաշառակերության դեպքերն էլ 222-ից հասել են 540-ի: Ու սրանք դեռ բացահայտված դեպքերն են: Պատկերացնո՞ւմ եք՝ չբացահայտված ինչպիսի վիճակ է: Թե բա՝ «համակարգային կոռուպցիա չկա»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը
Ամենադիտված