Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջև Գազ չի լինելու հետևյալ հասցեներում «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Աստված վերջ է դնում հարաբերություններին. Սիլվի Բարկովայի բացառիկ հրապարակումը. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը


Ճողվածքի վտանգն ու անհեռատես քաղաքականության հետևանքները. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ Արևմուտքին Հարավային Կովկասը և մասնավորապես Հայաստանը հետաքրքիր են բացառապես այն համատեքստում, որ այս տարածաշրջանը վերջնականապես դուրս գա Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Եվ երբ եվրոպական երկրների կողմից նշվում է Հայաստանին աջակցելու մասին, ապա դա դեռևս չի նշանակում, որ նրանք շահագրգռված են, որ Հայաստանը հզորանա։ Նրանց հետաքրքրում է միայն մեկ խնդիր՝ Հայաստանի միջոցով հարվածել Ռուսաստանին: Իսկ ՀՀ իշխանությունները Հայաստանը ներքաշել են Արևմուտք-Ռուսաստան բախումների դաշտ՝ չնայած այն հանգամանքին, որ նախկինում Հայաստանը կարողացել է առանց հակասությունների դաշտ մտնելու հարաբերությունները միաժամանակ խորացնել ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ։

Փաշինյանի իշխանությունը փորձում է ցույց տալ, թե Հայաստանը թեքվում է դեպի Արևմուտք, ու սա տեղի է ունենում մի կողմից՝ մեր երկրի անվտանգությունը դիվերսիֆիկացնելու, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանին ուղղված՝ իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեղադրանքների համատեքստում։ Ժամանակի ընթացքում ՀՀ իշխանությունները փորձում են այս կոնտեքստում խստացնել իրենց հռետորաբանությունը։ Օրինակ՝ վերջերս Փաշինյանը Փարիզում հայտարարեց, թե դե ֆակտո սառեցրել են Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, իսկ նրա իշխանական համախոհներն էլ ընդգծեցին, որ եթե պետք լինի՝ նաև դե յուրե դուրս կգան ՀԱՊԿ-ից։ Բայց եթե իսկապես Հայաստանը մտադիր է փոխել իր արտաքին քաղաքական կուրսը և խորացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, պետք է նաև դուրս գա Ռուսաստանի հետ ունեցած այլ ինտեգրացիոն միավորումների կազմից։ Բայց Փաշինյանը որևէ վերապահում չունի ԵԱՏՄ-ի հետ կապված, ավելին՝ կարևորում է այդ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ընդլայնումը։

Ու Փաշինյանը մեծ սիրով մասնակցում է ԵԱՏՄ գագաթնաժողովներին, շնորհակալություն է հայտնում գործընկերներին, բայց բոյկոտում է ՀԱՊԿ-ի աշխատանքները։ ԵԱՏՄ-ի մեխանիզմների արդյունքում է նաև, որ Հայաստանին հաջողվել է վերջին տարիներին բարձր տնտեսական աճ արձանագրել։ Ու այս պայմաններում զարմանալին այն է, որ ԵԱՏՄ գործունեությունից դիվիդենտներ ստանալու հետ մեկտեղ ՀՀ իշխանությունները խոսում են ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ձգտումների մասին, ինչը դուրս է իրատեսականության սահմաններից։ Այսպիսի քաղաքականության արդյունքում ՀՀ իշխանությունները ձգտում են Արևմուտքից գործնական աջակցություն ստանալ, ինչը կարող է լինել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական ուղղություններով։ Ստացվում է այնպես, որ Ռուսաստանի գլխավորած ինտեգրացիոն կառույցներից դուրս չգալու հետ մեկտեղ ՀՀ ղեկավարությունը ձգտումներ է ցուցաբերում արևմտյան ինտեգրացիոն կազմավորումներին անդամակցելու ուղղությամբ։

Ու դա է պատճառը, որ ռուսական կողմից, մասնավորապես արտգործնախարար Լավրովի շուրթերով հայտարարություններ են հնչում այն մասին, որ իրենք պարզաբանում են պահանջում ՀՀ իշխանություններից, թե ինչ հստակ արտաքին քաղաքական ուղղություն է ընտրել Հայաստանը։ Այսինքն, ռուս գործընկերներն առաջարկում են նստել և խոսել, հասկանալ, թե, ի վերջո, կոնկրետ ինչ է ցանկանում հայկական կողմը։ Այլապես ստացվում է, որ ռուսական կողմի մեջքի հետևից Փաշինյանը հայտարարում է ՀԱՊԿ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն դադարեցնում այդ կազմակերպությանն անդամակցությունը։ Փաշինյանը փորձում է միաժամանակ նստել «երկու աթոռի» վրա, ինչն անկարելի է, քանի որ այդ աթոռները ոչ միայն միմյանցից շատ հեռու են, այլև ներկայիս աշխարհաքաղաքական առճակատման պարագայում ուղղակի անհամատեղելի։

Ըստ այդմ, այսպիսի քաղաքականությունը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ու երբ հայկական կողմը փորձի հստակեցնել իր դիրքորոշումը, ապա մի դեպքում Ռուսաստանը կարող է կոշտ արձագանքել, ինչի արդյունքում Հայաստանը կարող է նոր տնտեսական, ռազմաքաղաքական ու անվտանգային մարտահրավերների բախվել, իսկ մյուս դեպքում էլ՝ Արևմուտքը կարող է կոշտ դիրքորոշում արտահայտել այն ուղղությամբ, որ եթե քայլեր չեք ձեռնարկում Ռուսաստանից հեռանալու ուղղությամբ, ինչո՞ւ էիք այդ դեպքում ավելին խոստանում։ Ճիշտ է՝ Արևմուտքը գործնականում հեռու է մեր տարածաշրջանից, բայց լուրջ ազդեցության գործիքների է տիրապետում և կարող է գործի դնել պատժամիջոցների մամլիչը։ Այնպես որ, անհեռատես քաղաքականություն՝ կառուցված փաշինյանական «զրոյական» խաղի կանոններով, լուրջ խնդիրների առջև է կանգնեցրել Հայաստանին: Իսկ պատճառը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանը խցկեց աշխարհաքաղաքական բախման կիզակետ...

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ով է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան ՍարգսյանSkynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը
Ամենադիտված