ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կան Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարի


Իրենք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեն վճարելու.... «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել հարկերից, հարկերը պարտադիր վճարելուց, ինչ-որ երկարաշունչ, իր կարծիքով՝ խորահույզ ճառեր է արտասանում այդ թեմայով: Այնպես, որ կարելի է կարծել, թե ինքը խորությամբ հասկանում է «նյութը», որի մասին պոպուլիստաբար երկարախոսում է: Ուրեմն, Փաշինյանն ասում է՝ «հարկեր», ասում է՝ «հերոսը հարկատուն է», ասում է՝ բոլորը պարտադիր պիտի վճարեն հարկերը»... Սկսենք թվարկման վերջից: Իսկ ի՞նչ է, որևէ մեկը հակառա՞կն է պնդել, թե՝ «չէ՛, պետք չի հարկերը վճարել»: Կարծեք թե՝ ոչ: Չկա ու չի կարող նման բան լինել: Երկրորդը. իսկ ի՞նչ է, որևէ մեկը հարկերը չի՞ վճարում: Եթե կան այդպիսիք, ապա դրա համար համապատասխան մարմիններ գոյություն ունեն՝ իրենց համապատասխան ստորաբաժանումներով: Ու եթե այդ մարմինները չեն կարողանում իրենց գործը հավուր պատշաճի անել, ապա դա ոչ թե մեր՝ հարկատուներիս խնդիրն է, այլ՝ պետական կառավարման ապարատի և այդ ապարատի գլխին կանգնած անձնավորության գլխացավանքն է:

Երրորդը. այս՝ «հարկեր վճարելու», «հարկատու» լինելու թեմայի և խոսակցությունների շրջածիրում կան նրբերանգներ, որոնք քչերն են շոշափում, իսկ թեմայի սիրահար Փաշինյանն ընդհանրապես ու միտումնավոր շրջանցում է դրանք: Հիմնական նրբերանգներից մեկն այն է, որ ցանկացած բնակիչ, այսպես թե այնպես, հարկատու է: Նույնիսկ եթե դա ոչ մի տեղ չաշխատող բնակիչ է, միևնույնն է, անուղղակի կերպով նա ևս հարկատու է:

Ինչպե՞ս: Շատ պարզ. ցանկացած ապրանք, որ գնում է որևէ մեկը, ցանկացած ծառայություն, որից օգտվում է որևէ մեկը, ունի գին, ունի սակագին, որոնց մեջ արդեն պետական հարկերի մասն արտացոլված է: Ու ստացվում է, որ, օրինակ՝ գնելով 1 հաց, դուք արդեն անուղղակիորեն հարկ եք վճարում, քանի որ այդ հացի գնի մեջ արտացոլված են համապատասխան հարկերը: Նույնը՝ ծառայությունների վերաբերյալ՝ լինի վարսավիրանոց, թե մեկ այլ բան: Մեկ այլ նրբերանգ է այն, որ հարկ վճարում են տվյալ պետության տարածքում ապրող, աշխատող բոլոր բնակիչները՝ անկախ իրենց քաղաքացիությունից: Համենայն դեպս, այդպես պիտի լինի: Բայց հարկավճարումը ոչ մեկին, կներեք, հերոս չի դարձնում: Դա, կներեք, դեմագոգիա է:

Հարկը պետության կողմից սահմանված պարտադիր վճար է: Դա, այո, հարկադրանք է, պարտականություն է, այլապես անունը ոչ թե «հարկ» կլիներ, այլ, օրինակ՝ «պարգև» կամ «հանգանակություն»: Շատ ավելի կարևոր է, թե ինչ է լինում մեր վճարած հարկերի հետ, չարքաշ աշխատանքով հազարավորների գոյացրած պետական միջոցները ինչպե՞ս են տնօրինվում պետության, այս դեպքում՝ օրվա իշխանության կողմից: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ու այս դեպքում չափազանց կարևոր է նաև, թե հատկապես ո՞վ է խոսում հարկերի, դրանք վճարելու մասին, Նիկոլ Փաշինյա՞նը: Դիտարկենք մի քանի ակնհայտ հանգամանք:

Ի՞նչ են անում Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած ՔՊ-ն ու կառավարությունը՝ մեր վճարած հարկերից գոյացած պետական միջոցները: Եթե կարճ ու կոնկրետ, ապա՝ մսխում են այդ միջոցները, քամուն են տալիս, ծախսում են անարդյունավետ, աննպատակ, անպատասխանատու կերպով: Ի՞նչ են անում մեր վճարած հարկերի հաշվին: Ասենք, չզլանանք. ա) անարդարացիորեն բարձր աշխատավարձեր են ստանում, բ) բացարձակապես չհիմնավորված պարգևավճարներ են ստանում, գ) մեկնում են արտասահմանյան ուղևորությունների, ըստ որում՝ իրենց հետ պետական օդանավով տանելով նաև իրենց ընտանիքի անդամներին, դ) պահում են անհիմն ուռճացված ոստիկանական ու պատժիչ մարմիններ, ե) գնում են հարմարավետ ու թանկարժեք «պադավատներ», զ) կազմակերպում են տոնական «լուսավորություններ», «հրավառություններ», «տաշի-տուշիներ», է) կատարում են կոռուպցիոն ռիսկեր պարունակող «մեկ անձից գնումներ», ը) չեղած համերգի համար գումար են վճարում ինչ-որ արտասահմանյան երգչիստի, թ) գնում են բազմամիլիոնանոց դղյակներ՝ Փարիզում ու Լոնդոնում, որպես դեսպանատուն (թե չէ, որ Փաշինյանի դեսպանը դղյակում չնստի, խանչալի քարը կընկնի, էլի) ու այսպես կարելի է շարունակել և դեռ էլի ասելու բան կլինի:

Ամենից կարևորը. մեր վճարած հարկերի հաշվին ապրողների իշխանությունը պարտավոր է իրականացնել երկրի, պետության ու բնակչության արդյունավետ պաշտպանություն, այսինքն՝ ապահովել պաշտպանվածությունն ու անվտանգությունը: Ոչ միայն չի՛ ապահովում, այլև հակառակը, իր գործունեությամբ է՛լ ավելի է վտանգում առանց այդ էլ խարխլած վիճակը: Ամենից կարևո՛րը. առհասարակ, այդ իշխանությունն է հարկատուների համար, այլ ոչ թե հարկատուներն են իշխանության համար: Մեծ հաշվով, հարկատուներն են իշխանության, իշխանավորների գործատուն: Հարց. մեզ՝ հարկատուներիս նման աշխատող(ներ) պե՞տք են:

Մեզ պե՞տք է «աշխատող», որը ոչ մի բանից ոչինչ չի հասկանում, որը միայն կարողանում է տակուգլուխ խոսել, որը շարունակ ստում է կամ «կռուտիտներ» անում, որը, ի լրումն ամենի, դեռ մի բան էլ կրկնակի, քառակի բարձր վարձատրություն է պահանջում ու ստանում: Ինչի՞ համար. Արցախը վարի տալո՞ւ, Հայաստանը Թուրքիայի երախը նետելո՞ւ, թե՞ եղած-չեղածը աղետի ու կործանման մատնելու համար: Նիկոլ Փաշինյանը, տեսեք-տեսեք, պահանջում է, որ մարդիկ վճարեն հարկերը: Իսկ ի՛նքը, իր քպական շրջապատը գոնե հասկանո՞ւմ են, թե դեռ ինչքան հարկեր իրե՛նք ունեն մեզ վճարելու: Դուք, ձեր իշխանությունը հայությանն ու հաջորդ սերունդներին Արցախ եք պարտք, հայությունից խլված հաղթանակներ եք պարտք: Ուղղակիորեն ձեր վրա է ավելի քան 5000 ազնիվ հայորդիների արյունը: Դուք մեր ազգին հազար ու հազար կործանված կյանք եք պարտք: Դուք դեռ այնքա՜ն «հարկեր» ունեք վճարելու, որ ձեր մի քանի տասնյակ սերունդներին էլ քիչ չի թվա: Եկել է Հայաստանին ու հայությանը ձեր «հարկերը» վճարելու ժամանակը:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՀայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցըԱրտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Գալստանյանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Կիրանցեցիները հանել են ճանապարհին տեղադրված վրանները Դավիթի ծննդյան 18-ամյակը այդպես էլ տոն չդարձավՋուր չի լինի Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել Թուրքիան և Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակումԱմրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումՈստիկանության ծառայող ցանկացած ծանոթի պետք է տեղ հասցնել, որ ոստիկանությունը պետք է առաջնորդվի միայն ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով. ՍողոմոնյանԵրևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Եթե մենք հանդուրժենք այս խայտառակությունը, ամեն հաջորդ քայլափոխին թշնամին մեր իսկ ոստիկանների և զինծառայողների ձեռքերով մեզնից մաս-մաս կխլի մեր հայրենիքը. ՉալաբյանՄայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է Քյոխը փակագծեր է բացումՖասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Փոխըմբռնման մթնոլորտում է կատարվում բոլոր քննարկումները և, ասեմ ավելին, որ մենք մեր գործունեությամբ նույնիսկ օգնում ենք մեր գործատուին. Տիգրան Սարգսյան
Ամենադիտված