Պեսկովը պատմել է, թե ինչ է ուզում հարցնել Շոլցին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ինքը ցանկանում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին հարցնել, թե 2022 թվականի գարնանը ինչի մասին են խոսել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Կիևի ներկայացուցիչ Դավիթ Արախամիան, եթե, ԳՖՀ առաջնորդի կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղության պայմանագրի մասին տվյալները «քարոզչություն» են։ Նրա պատասխանի տեսանյութը հրապարակվել է լրագրող Պավել Զարուբինի տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ Շոլցը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան իբր 2022 թվականի գարնանը ստամբուլյան բանակցությունների ընթացքում չեն համաձայնեցրել խաղաղության պայմանագրի որևէ նախագիծ՝ այն անվանելով «ռուսական քարոզչություն»։
«Ուզում եմ հարցնել պարոն Շոլցին, թե այդ ժամանակ ինչի մասին էր խոսում Պարոն Արախամիան, և ինչի մասին՝ պարոն Ջոնսոնը», - ասել Է Պեսկովը: