Իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է ու նրա պաշտպանությունը․ Առուշ Առուշանյանը հայտարարություն է տարածել
BlogՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր՝ ՔՊ-ին ադամակցելու մասին լուրերին։
«Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը։
Ես որևէ կուսակցության անդամ չեմ և որևէ կուսակցության հայտ չեմ ներկայացրել։ Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը», -գրել է նա։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, թե Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Ըստ տարածվող տեղեկությունների՝ Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական դառնալը շատ լուրջ ճնշումների հետևանք է, քանի որ նրա նկատմամբ ՔՊ-ն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բազմիցս ռեպրեսիաներ է կիրառել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live