Ստոլտենբերգը ժամանել է Վրաստան․ հաջորդ կանգառը Երևանն է
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան, գրում են տեղի ԶԼՄ-ները։
«Դաշինքը, ինչպես նաև ինքը՝ պարոն Ստոլտենբերգը, միշտ աչքի են ընկնում մեր երկրին աջակցող կարևոր հայտարարություններով։ Մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ Վրաստանում բարեփոխումներ իրականացնելու առումով։
Կարծում եմ, որ այս այցն իսկապես նոր լիցք կհաղորդի մեր երկրին։ Մենք կշարունակենք սերտ համակարգումն ու համագործակցությունը դաշինքի հետ»,- լրագրողներին ասել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին, ով օդանավակայանում դիմավորել է Ստոլտենբերգին։
Ստոլտենբերգը բանակցություններ կվարի Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, որից հետո կողմերը ԶԼՄ-ների համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։ Վրաստանի կառավարության ղեկավարի հետ հանդիպումից հետո գլխավոր քարտուղարը բանակցություններ կվարի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։
Հավելենք, որ հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը հարավկովկասյան շրջագայության շրջանակներում Ադրբեջանից ժամանել է Վրաստան։ Թբիլիսիում բանակցություններից հետո նա կմեկնի Երեւան, որտեղ կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live