Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներում Պարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրը Արարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող


«ՄԻՐ»-ի հետքերով. նոր խոչընդոտներ ՌԴ-ից զբոսաշրջիկների ու ռելոկանտների համար

Ուշադրության կենտրոնում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսական «ՄԻՐ» քարտատեսակի գործունեությունը Հայաստանում կարգելվի։ Երեկվանից այս լուրը ակտիվ քննարկվեց թե՛ հայաստանյան, թե՛ ռուսաստանյան լրատվամիջոցներում: Ու թեև ռուսական կողմը հավաստիացնում է, որ Հայաստանում մեկ բանկ կշարունակի սպասարկել քարտերը, այդուհանդերձ այս լուրը մեծ անհանգստություն է հարուցել, հատկապես տուրիստական ոլորտում:

Խնդիրն այն է, որ ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկները օգտվում էին «ՄԻՐ» քարտատեսակից, քանի որ արևմտյան պատժամիջոցների պատճառով այլ համակարգերը ՌԴ համար փակ են: Հիմա ստացվում է, որ նրանք ստիպված են լինելու իրենց հետ մեծ քանակությամբ կանխիկ գումար բերել, ինչն անշուշտ հավելյալ բարդություններ է առաջացնելու: Այսինքն՝ կստացվի, որ Հայաստանը որպես հասանելի ուղղություն ընտրող ՌԴ քաղաքացիները (նրանք ՀՀ կարող են ժամանել ներքին անձնագրերով) կարող են կասկածի տակ դնել այս ուղևորությունը այս խոչընդոտի պատճառով:

Բացի այս, բազմաթիվ հայեր Ռուսաստանից գումար էին փոխանցում Հայաստան կամ Հայաստանից ՌԴ հենց «ՄԻՐ» քարտատեսակով։ Արգելքը կազդի նաև տնտեսության վրա:  
ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Էմման MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ իրեն շատ հարմար էր «ՄԻՐ» քարտատեսակից օգտվել՝ Հայաստանում անխոչընդոտ ռուսական քարտով գնումներ էր կատարում, իսկ պետք եղած ժամանակ գումար փոխանցում թե՛ ռուսական հաշվին, թե՛ հայկական։
«Սա ի՞նչ բան է, որ անում են։ Միակ քարտատեսակն էր, որով կարողանում էի Հայաստանում գնումներ կատարել, գումար փոխանցել Ռուսաստանից Հայաստան կամ հակառակը: Ի՞նչ ենք անելու»,- ասում է Էմման։

MediaHub-ը կապ հաստատեց նաև տուրիստական կազմակերպությունների հետ, որոնք հանրապետությունում ներգնա տուրիստական ծառայություններ են մատուցում այդ թվում և ՌԴ-ից ժամանող զբոսաշրջիկներին: Ընկերություններից մեկից մեզ փոխանցեցին, որ այո՛, ռուսաստանցի զբոսաշրջիկները մեծամասամբ վճարումները կատարում էին «ՄԻՐ»-ով, քանզի հիմնականում վճարումը կատարվում էր նախապես, ամրագրելու ժամանակ՝ մինչ Հայաստան ժամանելը։ 

Մեկ այլ ընկերությունից էլ նշեցին, որ այլընտրանք, այդուհանդերձ, մնում են «ՎՏԲ» բանկի քարտերը, որոնցով նախկինում էլ վճարում էին և հիմա էլ կշարունակեն: Ի դեպ, միակ բանկը, որի քարտերով ռուսաստանիցները կկարողանան գնումներ անել Հայաստանում, հենց ՎՏԲ-ն է:

Մեկ այլ խնդիր էլ կա. Ռուսաստանից Հայաստանում բնակություն հաստատած քաղաքացիներից շատերը, այսպես կոչված ռելոկանտները, նաև աշխատավարձ էին ստանում ՌԴ-ից։ Օրինակ, մեր զրուցակից Նատալյան, որը հեռավար աշխատում է Հայաստանից, իսկ աշխատավարձը ստանում է «ՄԻՐ» քարտատեսակով։ «Հիմա ես չգիտեմ ինչ անել։ Ես առցանց եմ աշխատում և եթե «ՄԻՐ» քարտատեսակը այլևս չաշխատի Հայաստանում, ես չեմ կարողանա աշխատավարձս ծախսել, իսկ հայկական քարտ դեռ չեմ կարող հանել։ Սա նշանակում է կա՛մ ես պետք է վերադառնամ Ռուսաստան, կա՛մ աշխատանքս փոխեմ, քանի որ ՌԴ-ում գործատուս չի ընդունում հայկական քարտերը, ասելով, որ չի կարող աշխատավարձը այդ քարտին փոխանցել»,- ասաց Նատալյան։

Հիշեցնենք, փետրվարի 23-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ազգային վճարային քարտերի համակարգի՝ «ՄԻՐ» օպերատորի նկատմամբ։

Մարիաննա Արամյան

Նիկոլին հեռացնելու համար նախ պետք է ճշտել, թե ո՞վ է իրական ազգային ընդդիմադիրը․ Շարմազանով «Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Կարևոր ՌԴ-ում բնակվող օտարերկրացիների համար. արտաքսման մասին նոր օրենք կսահմանվի՞ Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց Ի՞նչ կլիներ, եթե 1918թ.-ին թուրքերին կանգնեցնեին Էրզրումի և Կարսի մատույցներումՊարզվում են Սյունիքում ավտոբուսի վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել Ադրբեջանն ու Իլոն Մասկը գործընկերնե՞ր Հայտնի է Վլադիմիր Պուտինի երդմնակալության օրըԱրարատում Nissan-ը բախվել է երկաթե արգելապատնեշին և մոտ 7 մետրից ընկել գետը. կա վիրավոր Սարգիս Ստեփանյանը՝ World Para Athletics Գրան պրի Աշխարհի գավաթի առաջնության հաղթող Գնդապետ Մախսուդյանի որդու ինքնազգացողությունը գիշերը վատացել է, շտապօգնություն են կանչել Կարս քաղաքը հնարավոր է հայտնվի ջրի տակ (տեսանյութ) Պատահար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին․ կան տուժածներ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ Սեւանի ռեստորաններից մեկում Քաղաքացիները Եղեգնաձորի հատվածում տրակտորներով փակել են Հայաստան-Իրան միջպետական մայրուղին (տեսանյութ) Մայիսի 7 ամենավտանգավոր օրերը Նոր մանրամասներ Սյունիքում տեղի ունեցած ավտոբուսի ողբերգական վթարից ԱԺ նախագահը արձակուրդ է մեկնում Մահացել է Հովսեփ Ալեքսանյանը Նոր աղետ՝ Թուրքիայում (լուսանկարներ) Ի՞նչ է կանխատեսել Վասիլիսա Վոլոդինան ապրիլի 28-ին՝ կենդանակերպի 3 նշանների համար «Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ) Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ էՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվում Երևան-Գյումրի ճանապարհին Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Քաղաքացիները «սահմանազատել» են ԱԺ-ի շենքը, ինչպես Փաշինյանը՝ Տավուշի գյուղերըԱյսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոններըՉինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր
Ամենադիտված