Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօր ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել


Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալով

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը սպորտի ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ներդրման համար պարգևատրվել են ԿԳՄՍՆ ոսկե մեդալnվ:

Այս մասին հայտնում է Հայաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Պարգևներն անվանի մարզիկներին հանձնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ծննդյան 50-ամյա հոբելյանների առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել սպորտի ոլորտում կատարած մեծ աշխատանքի և հաղթանակների համար. «Ձեր հաղթանակների շնորհիվ մեր հասարակությունն աննկարագրելի էմոցիաներ և ոգևորություն է ապրել: Վստահ եմ՝ ձեր օրինակով մեր շատ երեխաների ոգեշնչել եք զբաղվելու սպորտով: Անկասկած, ձեր սպորտային նվաճումների ու մեդալների կողքին սա ավելի խորհրդանշական նշանակություն կունենա, բայց այն ևս մեկ անգամ ձեր ներդրման արժևորման ու գնահատանքի միջոց է»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս բարձր է գնահատել անվանի մարզիկների ներդրումն ու ավանդը հայկական ըմբշամարտի զարգացման գործում:

«Արմեն Նազարյանն արդի ժամանակների ամենատիտղոսակիր ու հռչակավոր մարզիկներից մեկն է: Ճիշտ է՝ Արթուր Ալեքսանյանն արդեն գերազանցել է Նազարյանին՝ նվաճած տիտղոսների քանակով, բայց օլիմպիական կրկնակի չեմպիոնությունը դեռևս անգերազանցելի արդյունք է: Արմեն Նազարյանի հետադարձ բռնվածքն ըմբշամարտի աշխարհում շատ հայտնի փաստ էր. բոլոր մրցակիցները փորձում էին պաշտպանվել, բայց ապարդյուն: Վաղինակ Գալուստյանը Պատրասում տեղի ունեցած աշխարհի առաջնության ժամանակ առաջինից մինչև վերջին գոտեմարտ ապահովեց վստահ հաղթանակներ, որոնք ամենատպավորիչն էին. նա մեկ գլուխ բարձր էր բոլորից»,- ասել է Կարեն Գիլոյանը:

Անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և գնահատանքի համար, ընդգծել է՝ Օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի դրոշը ծածանելն ու հայ ազգի անունը բարձր պահելը մեծ հպարտություն է եղել:

«Երկար տարիներ է՝ Հայաստանում չեմ ապրում, և այս գնահատանքը, իսկապես, կարևոր նշանակություն ունի ինձ համար: Այս մեդալն էլ իմ մյուս մեդալների կողքին իր տեղը կունենա»,- ասել է Արմեն Նազարյանը:

Լեգենդար մարզիկը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ այժմ ղեկավարում և համակարգում է Բուլղարիայի երեք տարիքային հավաքականների աշխատանքները, բայց հայրենիքի հետ կապը չի խզել: Նա հաճախ այցելում է Հայաստան և Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականների հետ նաև համատեղ ուսումնամարզական հավաքներ է կազմակերպում մեր երկրում: Արմեն Նազարյանը նաև կիսվել է մարզական հարուստ կարիերայի վերաբերյալ հուշերով:

Ըմբշամարտի աշխարհի 2001 թվականի չեմպիոն, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի տնօրեն Վաղինակ Գալուստյանը ևս շնորհակալություն է հայտնել վետերան մարզիկներին ուշադրության արժանացնելու համար:

«Հաճելի և պարտավորեցնող է, երբ գնահատվում են նաև նախկինում սպորտային պատմություն ունեցող մարզիկները: Մեծ սպորտում այսօրվա հաղթանակները պատահական չեն. դրանք պետության ուշադրության արդյունք են: Վերջին 3-4 տարիներին մեր մեդալների քանակը լավագույնս վկայում է այդ մասին: Հաճելի է նաև տեսնել երեխաների հոսքը դեպի մարզադպրոցներ, ինչն այժմ նկատելի է: Վերջին տարիներին մեր երկրում անցկացված խոշոր մարզական միջոցառումներն էականորեն նպաստում են երեխաների շրջանում սպորտի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: Ժամանակին մեզ համար երազանք էր սեփական պատերի ներքո մրցասպարեզ մտնելը. ցավոք, ժամանակին նման հնարավորություն չենք ունեցել: Այժմ միջազգային մրցաշարերի հյուրընկալումը գեղեցիկ ավանդույթ է դառնում, որը ոգևորիչ է և հաճելի»,- ընդգծել է Վաղինակ Գալուստյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սպորտի ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը, նոր նախաձեռնություններին, ինչպես նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի նախապատրաստությանը վերաբերող հարցերին:

Չինաստանի հարավում ավելի քան հինգ սանտիմետր տրամագծով կարկուտ է տեղացել (տեսանյութ) Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Խաչի երևման տոնը Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Ահազանգ է ստացվել՝ քաղաքացին Գութանասարում կոտրել է ոտքը, չի կարողանում իջնել Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել ևս 1 դիՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներ Մահացել է Պարույր Սևակի որդին՝ Արմեն Ղազարյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի ՍարգսյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից
Ամենադիտված