Կալանավորվել է «Կրոկուսի»-ի գործով ութերորդ մեղադրյալը
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի Բասմանի դատարանը մինչև մայիսի 22-ը կալանավորել է «Կրոկուս»-ի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության գործով ութերորդ մեղադրյալին։
Խոսքն ազգությամբ ղրղզստանցի Ալիշեր Կասիմովի մասին է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Մերձմոսկովյան ահաբեկչության գործով նա դարձել է ութերորդ մեղադրյալը, ում նկատմամբ նման խափանման միջոց է ընտրվել։ Դատական նիստն անցկացվել է դռնփակ ռեժիմով։
Դատարանին հայտնել են, որ Կասիմովը գրանցված է Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո գյուղում։ Նա անհատ ձեռնարկատեր է, սրճարան է աշխատացնում։
Կասիմովը դատարանում ասել է, որ ինքը 32 տարեկան է, ամուսնացած է, ուներ երեք երեխա, նախկինում դատվածություն չի ունեցել։
Պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյո՞ք նա հասկանում է մեղադրանքի էությունը, Կասիմովն ասել է, որ չգիտեր, որ իր վարձակալները կապված են ահաբեկչության հետ, նա պարզապես հայտարարություն է տեղադրել բնակարան վարձելու համար։
Ենթադրաբար, Ալիշեր Կասիմովը բնակարանը վարձակալությամբ է հանձնել ահաբեկիչներից մեկին՝ Ֆարիդունի Շամսուտդինին։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live