«Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով
Միջազգային«Կրոկուս» կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անընդմեջ զեկույցներ է ստացել, աշխատանքը շարունակվել է մինչև առավոտ. նման իրավիճակներում այն շարունակվում է շուրջօրյա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գերատեսչությունների ղեկավարները նախագահին զեկուցել են՝ անկախ ժամից, այս ամենը տեղի է ունեցել մինչև առավոտ։ Փաստորեն, երբ բոլորին տեղավորել են հիվանդանոցներում, երբ առաջին վիրահատությունները տեղի են ունեցել, իհարկե, փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան զեկուցել է առավոտյան»,- ասել է Պեսկովը։
Կրեմլի խոսնակը հաստատել է, որ նախագահն այդ գիշեր անցկացրել է առանց քնելու։ «Նման պահերին ոչ ոք քնելու ժամանակ չի ունենում, հատկապես՝ պետության ղեկավարը»,- հավելել է Պեսկովը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live