Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան Էլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ Ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց Կան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում


Քաղաքական դաշտի վակուումն ու ընդհանուր անվստահության մթնոլորտը. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ իշխանությունների վարկանիշը շարունակում է անկում ապրել։ Այդ մասին են վկայում պարբերաբար իրականացվող հարցումները։ Օրինակ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից վերջերս հրապարակված հարցումները ցույց են տալիս, որ ընդամենը 17 %-ի համար է նախընտրելի Նիկոլ Փաշինյանը։ Սակայն շատ փորձագետներ նշում են, որ իրականում դա բավական «ճոխ» թիվ է: Եվ իրոք, կան տեղեկություններ, որ այլ հարցումների համաձայն՝ վերջինիս վարկանիշը ավելի ցածր է։ Ու եթե առկա միտումը շարունակվի, ապա իշխանությունները կարող են լիարժեք սպառված համարվել ու դուրս մղվել ոչ միայն իշխանական «բարձունքներից», այլև քաղաքական դաշտից ընդհանրապես։

Իշխանությունների վարած պարտվողական քաղաքականությունն ու հակառակորդին անվերջ զիջումները հիասթափեցնում են նույնիսկ այն մարդկանց, ովքեր ժամանակին կուրծք էին ծեծում Փաշինյանի համար՝ համոզված լինելով, որ նա վերջապես կարդարացնի իրենց հույսերը։ Այս իրողությունը վստահաբար հասկանում են նաև իշխանությունները։ Եվ հենց դրանով է պայմանավորված, որ նրանք փորձում են այնպիսի «տրյուկներ» կիրառել, որ մարդկանց մանիպուլացնելու միջոցով կարողանան գոնե մի քիչ բարձրացնել իրենց վարկանիշը: Դրանով է պայմանավորված, որ, ի մասնավորի, Փաշինյանը մարզային այցելությունների շարք սկսեց, որի ընթացքում «հանկարծ» չարաշահումներ, խախտումներ էր հայտնաբերում, կախիչներ էր պոկում, ցնցուղներ հանում, իսկ դրան հետևում էին իբր կոռուպցիոն չարաշահումների դեպքերը։

Ավելին, որոշ պաշտոնատար անձինք ոչ միայն պաշտոնազրկվեցին, այլև նույնիսկ «հայտնվեցին» իրավապահների թիրախում։ Եվ չնայած այս տեսարանային գործելակերպը որոշ արդյունք տալիս է փոքրաթիվ մարդկանց շրջանում, բայց էականորեն չի կարող ազդել իշխանությունների վարկանիշի վրա։ Որոշ դեպքերում էլ ուղղակի ժամանակավոր էֆեկտ կարող է ունենալ։ Միաժամանակ, ուշագրավ է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետազոտության հարցման մասնակիցների 68 %-ը դժգոհ է Հայաստանի խորհրդարանի աշխատանքից։ Թերևս այս դժգոհությունը բնական է։ Ընդհանուր առմամբ, օրենսդիր մարմինը նաև քաղաքական դիսկուրսի և մտքերի փոխանակման հարթակ է, բայց գործող մեծամասնության պայմաններում խորհրդարանում քաղաքական միտքն ընդհանրապես բացակայում է։

Իշխանական պատգամավորները կա՛մ պարզապես Նիկոլ Փաշինյանի ասածներն են կրկնում, կա՛մ էլ ուղղակի հոխորտում են ընդդիմության հասցեին ու յուրաքանչյուր ձախողման մեջ մեղադրում նախկիններին։ Ոչ միայն չկան բովանդակային հարցադրումներ ու տեսլականի ձևավորում, այլև, բնականաբար, չի դրսևորվում իշխանական պատգամավորների անհատականությունը։ Չէր էլ կարող դրսևորվել, անկեղծ ասած: Ինչպես ընտրվելու ժամանակ էին նրանք, նույն քպականներից մեկի բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի «ուսապարկի» դեր կատարում, այնպես էլ շարունակում են նույն դերը կատարել։ Իշխող քաղաքական ուժը ձևավորվել է ընդամենը մեկ մարդու քաղաքական ստվերի ներքո։ Եթե քաղաքական դաշտում չլինի նա, ՔՊ-ն ուղղակի կփլուզվի։ Իսկ դա, մեղմ ասած, շատ հեռավոր ապագայի խնդիր չէ: Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, ապա պետության համար նա ոչ մի ձեռքբերում չի գրանցել, բացի կորցնելուց, հանձնելուց ու հանձնելը լեգիտիմացնելուց։

Հետևաբար, ԱԺ-ում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները միայն սպասարկում են այս օրակարգը: Ըստ այդմ, նրանց մնում է միայն գիտակցել, որ ցանկացած պահի Փաշինյանը նրանց «գցելու» է... Մյուս կողմից էլ՝ հարցումները փաստում են, որ ընդդիմության վարկանիշը ևս բարձր չէ։ Ընդդիմադիր ուժերը պայքարի մի շարք փորձեր ձեռնարկել են, սակայն այդ պայքարի արդյունքներն այդպես էլ չեն կապիտալացվել։ Ուստի, ընդդիմադիր ուժերը նույնպես վերադիրքավորվելու և ավելի թարմ օրակարգով հանդես գալու խնդիր ունեն։ Ընդհանուր առմամբ, հանրության շրջանում հիասթափություն կա։ Ու պատահական չէ, որ քաղաքական գործիչներին չի վստահում նշված հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 60 %-ը։

Այս իրողությունը վկայում է այն մասին, որ քաղաքական դաշտում վակուում կա, որը այդպես էլ բաց է մնում։ Ուղղակի հարցն այն է, թե որ քաղաքական ուժը կամ ուժերն ի վիճակի կլինեն լցնել այդ վակուումը։ Ու սա ամենակարևոր խնդիրներից մեկն է, մանավանդ որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին ընդամենը մեկուկես տարի ժամանակ է մնացել։ Ու եթե նույնիսկ արտահերթ էլ չլինի, ապա հստակ է, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն հայտնվելու են բացարձակ «խաղից դուրս» վիճակում: Սա՝ ամենամեղմ բնութագրմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանԷլեկտրաէներգիայի մատակարարումը Կիրանցում վերականգնվել է«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐԻնչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիները «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմացԿան մարդիկ, ովքեր մեծ բավականություն են ստանում սեփական տները, գյուղը, երկիրը պաշտպանող անձանց նկատմամբ ուժ կիրառելիս․ Աբրահամյան Նախապատրաստելով ցեղասպանությունը. հակահայկական պատումները Ադրբեջանի կրթական համակարգում․ ելույթ միջազգային գիտաժողովում Կիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվել Բեռնատարը վրաերթի է ենթարկել միաժամանակ 29 երեխաների․ ՂրղզստանԱվելի քան 1 ժամ է` Կիրանցում էլեկտրաէներգիա չկա Միասին ընթրել են. հետո հանել է шտրճшնшկն ու կրшկել. Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած սպшնnւթյnւնից Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի Ուսուցչուհին՝ երեկ, դպրոցի բեմի վրա մահացած աշակերտուհու մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Անգամ ադրբեջանական «պատժիչ ուժերը» չէին կարողանա շրջափակել Կիրանցը այսպեսՄոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել է շորթման մեղադրանքով հետախուզվող 44-ամյա քաղաքացին Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան13-ամյա աշակերտուհին վшտшցել է բեմի վրա, հիվшնդшնnցnւմ` մшhшցել. ՀրապարակՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. Չալաբյան Այս պահին շրջափակված Կիրանցում Կիրանցիների տները, որոնք Փաշինյանը նվիրում է Ալիեւին Կիրանցը՝ հատուկ գոտի․ գյուղն ամբողջությամբ հոսանքազրկված էԼարված իրավիճակ՝ Կիրանցում. Ոստիկանները թույլ չեն տալիս գյուղ մտնել Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունըՓաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Մենք փրկվեցինք... Ի՞նչ է պատահել Գևորգին ու Քրիստինային Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Շրջափակված սահմանամերձ Կիրանցը (տեսանյութ) Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկելՈստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված