Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է պատերազմի։
«Ոչ մեկին մի հավատացեք, որ մենք ուզում ենք կռվել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, այս մասին անկեղծ եմ ասում։ «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի» - դա ես չեմ մտածել: Սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն Գրոդնո կատարած աշխատանքային այցի ժամանակ։
Նրա խոսքերը մեջբերում է պետական BelTA գործակալությունը։
Բելառուսի նախագահի խոսքով, հանրապետությունում իրականացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ պատրաստություն, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի սպառազինություն ու տեխնիկա։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live