Ովքե՞ր իրավունք ունեն ապրել Ռուսաստանում․ Պուտինի պահանջը
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նրանք, ովքեր հարգում են մեր երկրի ավանդույթները, պետք է գան և ապրեն Ռուսաստանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միգրացիոն քաղաքականության նոր սկզբունք է առաջարկել Ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, փոխանցում են ռուսական ԶԼՄ-ները։
«Միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթը և պատմությունը, կարող են գալ Ռուսաստան՝ ապրելու և աշխատելու», - նկարագրել է Պուտինը իր առաջարկած մոտեցման գաղափարը։
Ռուսաստանի նախագահը երկրի ՆԳ նախարարության առաջնահերթություններից է անվանել անօրինական միգրացիայի կանխարգելումը։
Միաժամանակ Պուտինն ընդգծել է, որ «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին անհրաժեշտ է խուսափել հասարակության մեջ այլատյացության և իսլամաֆոբիայի աճից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live