36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում է Անահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Արտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի


Ադրբեջանական զորավարժության ձայները լսվում էին Երասխում, աղջիկս վախեցավ, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արարատի մարզի սահմանամերձ Երասխ բնակավայրում հաստատված կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Վասիլի Սուքիասյանը տեղահանվել է Արցախի Մարտունու շրջանի Քաջավան գյուղից։ Նա ծնողների հետ 1995 թվականին է Ռուսաստանի Դաշնությունից տեղափոխվել հոր ծննդավայր։

Արցախի ամբողջական հայաթափումից հետո բնակության նոր վայր են ընտրել Երասխը։  Վասիլին MediaHub-ի հետ զրույցում ասում է, որ չնայած ճակատագրի հեգնանքին, այստեղ փորձում է ուղղել մեջքը, նոր կյանքը սկսել նոր կետից։ 

«Դժվար է, բայց այլ տարբերակ չունենք, պիտի գոնե երեխաների համար ապրենք»,- ասում է նա։ 

Վասիլին զինվորական է։ Մասնակցել է Արցախի համար մղված բոլոր պատերազմներին, վերջինը ճակատագրական դարձավ, քանի որ պայքարն անարդյունք եղավ։ Տեղահանվելուց հետո կնոջ՝ Թագուհու և անչափահաս 6 երեխաների հետ եկել են Երասխ։ Այստեղ անվճար հիմունքներով բնակարան են առաջարկել։

«Ո՛չ ջուր կար, ո՛չ նորմալ տանիք, ո՛չ էլ բաղնիք։ Քանի որ կարողանում եմ վերանորոգման աշխատանքներ կատարել, նորոգեցի, որքան հնարավոր էր։ Հետո պայմանագրային հիմունքներով ուզեցի շարունակել ծառայությունս։ Ադրբեջանական դիրքերն այնքան մոտ են, որ գյուղում բոլորը պետք է զինվոր լինեն․ մեր բակից երևում է թշնամու դրոշը: Տհաճ է, իհարկե, որ այսքան մոտ են, բայց մենք էլ ապրում ենք ինչպես մյուսները։ Իրենց զորավարժության ժամանակ ձայները լսվում էին գյուղից։ Աղջիկս եկավ վախեցած, թե՝ «պատերազմը սկսվել է, կրակում են»։ Արցախի ճանապարհն անցած Հայաստանում ապրող յուրաքանչյուր ընտանիք չի վստահում Ադրբեջանին, մանավանդ, որ այսքան մոտ են։ Դրա համար 2 անգամ հերթափոխի եմ գնացել, բայց քանի որ քաղաքացիության, նոր գրանցման ու թղթաբանության հետ կապված հարցեր կային, դուրս եկա»,- ասում է  մեր զրուցակիցը։ 

Երասխում հաստատվելուց հետո Վասիլիի ընտանիքին օգնություն են ցուցաբերել Հայաստանում և արտերկրում ապրող սրտացավ մարդիկ։ Խոզեր ու ածան հավեր է գնել։ Նպատակ ունի առաջիկայում նաև անասնապահությամբ զբաղվել, բայց այս պահին դեռ հնարավորություն չունի։

Բնակարանը, որտեղ ապրում են Սուքիասյանները, տնամերձ հողամաս չունի։ Աշխատասեր այս ընտանիքը մեծ ցանկություն ունի զբաղվելու նաև բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ 

«Որ անընդհատ բողոքեմ, ոչ մի բանի չենք հասնելու, փառք Աստծո, որ անվնաս ենք տեղ հասել։ Չնայած ուշքս, միտքս Քաջավանի մեր տանն է, հորս, մորս գերեզմանները: Առաջին հնարավորության դեպքում պատրաստ եմ հենց առաջինը վերադառնալ, միայն թե ոչ ադրբեջանցիների հետ համակեցությամբ»,- ընդգծում է Վասիլին։ 

2023 թվականի սեպտեմբերյան մարտերին Վասիլին եղել է դիրքերում։ Փրկվել է՝ ճեղքելով շրջափակումը, Շուշիի տանկի հարակից հենակետից իր հետ դուրս բերելով 2 կին կապավորի, բուժքրոջն ու ևս 2 վիրավորի։ 

«Աստված չանի, բայց եթե այստեղ էլ գործողություն սկսվի, երասխցիների հետ ես էլ եմ զենք վերցնելու, որ տունս, երեխաներիս ու հայրենիքս պաշտպանեմ»,- հավելեց Վասիլի Սուքիասյանը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներովԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով Առեղծվածային դեպք՝ ԵրևանումՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորՈստիկաններ են եկել ԱԺ. ի՞նչ է կատարվում. «Հրապարակ» Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Բաքուն պատրաստ է․ ինչ են փոխանցել ՀայաստանինՔաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Կրակոցներ ռեստորանում․ զոհ կա Ամպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Արմինե Անդայի «Թռչող տերևների երգը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բեյրութի կինոփառատոնումՀրազենային վիրավորում ստացած տղամարդը հիվանդանոցում մահացել է Անթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՃշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել ԱԺ-ն մերժեց քննարկել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը խորհրդարանումԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը
Ամենադիտված