Խոշոր վթար Հայաստանում․ կան վիրավորներ
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 7-ին, ավտովթար է տեղի Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Շահումյան գյուղի սկզբնամասում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 67-ամյա Հրաչիկ Հարությունյանի վարած «Mazda» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի գումարտակի պարեկները:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, փրկարարներն ու պարեկները, և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live