«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներ Այժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն Բայրամյան ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան


Ադրբեջանը շարունակում է սպառնալ ՀՀ-ի գոյությանը. Freedom House

Միջազգային

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Nations in Transit 2024 ամենամյա զեկույցը, որի շրջանակում զուգահեռներ է անցկացրել Ռուսասատնի կողմից Ուկրաինայի դեմ ռազմական ագրեսիայի ու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հարձակման միջև՝ Արցախում կատարվածը որակավորելով «էթնիկ զտում»:

Զեկույցում նշվում է, որ ժողովրդավարական կառավարումը Nations in Transit-ում ներառված երկրներում 20-րդ տարին անընդմեջ անկում է ապրել 2023 թվականին: Եվրասիական ավտոկրատ պետությունների կողմից հիմնական ազատությունների վրա շարունակվող հարձակումը և ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վատթարացումը հիբրիդային ռեժիմներին դասվող երկրներում (ունեն ավտոկրատական և դեմոկրատական հատկանիշներ) հեշտությամբ գերազանցել են եվրոպական ժողովրդավարական երկրների կողմից անցած տարվա ընթացքում գրանցած համեստ ձեռքբերումները:

Այս զեկույցում ընդգրկված 29 երկրից 10-ն անկում է ապրել ժողովրդավարության վարկանիշում, մինչդեռ միայն հինգն է բարելավել դիրքերը:

«Կենտրոնական Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա ձգվող տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերադասավորում է ընթանում։ Ուկրաինան ոչնչացնելու Մոսկվայի շարունակական փորձը և ադրբեջանական ռեժիմի կողմից Լեռնային Ղարաբաղի անմարդկային նվաճումը ևս մեկ անգամ ցույց տվեցին ավտոկրատիայի էքսպանսիայի մահացու հետևանքները։ Վերջին տարիների այս և այլ իրադարձությունները արագացրել են աշխարհաքաղաքական վերադասավորումը տարածաշրջանում, որտեղ երկրները դասավորվել են երկու հակադիր բլոկներում: Ավտոկրատ պետությունները շարունակել են խորացնել իրենց բռնաճնշումները՝ միաժամանակ համագործակցելով միջազգային նորմերը խախտելու համար… Այս ռեժիմներն ակտիվորեն աջակցել են միմյանց պատժամիջոցներից խուսափելու, ներքին ընդդիմությանը ջախջախելու և ռազմական ագրեսիայի և միջազգային իրավունքի այլ խախտումների համար պատասխանատվությունը չեզոքացնելու հարցում: Իրականում նրանք ստեղծում են նոր տարածաշրջանային կարգ, որն ավելի լավ է համապատասխանում նրանց շահերին, և ժողովրդավարական երկրները դեռ պետք է համարժեք պատասխան տան», — նշվում է զեկույցում:

Փորձագետների գնահատմամբ՝ Հարավային Կովկասում Հայաստանի ժողովրդավարացման ջանքերի վրա բացասաբար է ազդել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռեժիմի դաժան հարձակումը, որը ստիպեց այնտեղ ապրող ավելի քան 120,000 էթնիկ հայի փախչել:

«Նրանք այժմ հիմնականում բնակություն են հաստատել հենց Հայաստանում, որտեղ կառավարությունը փորձում է լուծել նրանց հումանիտար կարիքները՝ միաժամանակ պաշտպանելով իր սեփական տարածքը, ամրապնդելով իշխանությունը ներքին քննադատության պայմաններում և արձագանքելով ավելի լավ կառավարման պահանջներին», — նշել են հեղինակները:

Ըստ զեկույցի՝ 2022 թվականի փետրվարին Կրեմլի ներխուժումն Ուկրաինա ամենևին էլ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական վարչակարգի վերջնական հարձակման հիմնական պատճառը չէր:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վաղուց էր բացահայտորեն խոսում էթնիկ հայկական անկլավի դե ֆակտո անկախությունը ջնջելու իր մտադրության մասին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի վրա ռուսական հարձակումը բացեց նվաճման դուռ, քանի որ Կրեմլի ուշադրությունն ու ռեսուրսները շեղվեցին Կովկասում խաղաղապահ պարտականություններից, և ժողովրդավարական աշխարհը նույնպես կլանված էր Կիևին աջակցելու իր ջանքերով: Բաքուն իր սեպտեմբերյան հարձակման հիմքը դրեց ամիսներ տևած շրջափակմամբ, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զրկեց առաջին անհրաժեշտության ապրանքներից: Երբ սկսվեց ռազմական հարձակումը, տեղական պաշտպանական ուժերը համաձայնեցին վայր դնել զենքերը, և տեղական իշխանությունը լուծարվեց: Ռուսաստանի խաղաղապահները ոչ մի ջանք չեն գործադրել միջամտելու համար… Մինչդեռ ադրբեջանական զինուժը շարունակում է սպառնալ Հայաստանի Հանրապետության գոյությանը` վերջին տարիներին բազմաթիվ բախումներից հետո գրավելով այդ երկրի տարածքի մի հատված», — ասվում է զեկույցում:

Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ Ալիևի հաղթանակները՝ քաղաքական և ռազմական, կարող են պարզապես բացել նրա ախորժակը։ Նրա երդմնակալության ելույթը ներառում էր հայկական հավելյալ տարածքի վերաբերյալ նոր պահանջներ։

«ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից պարտադրված որևէ վստահելի զսպող գործոնի բացակայության պայմաններում՝ Կովկասում ավելի ավտորիտար ագրեսիայի ակնհայտ ներուժ կա», — նշել են հեղինակները:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». ԱլիևՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է զոհվել․ կան տուժածներԻնչ ընթացք են ունենում Ադրբեջանի զորքերի ներխուժման առիթով հարուցված քրեական գործերը․ Թովմասյանը՝ դատախազինԱյժմ ինձ զգում եմ 27-28 տարեկան. Խորեն ԲայրամյանՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագրի ժամկետը Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ) Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազԱմիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ ՇՏԱՊ. Գլխավոր դատախազը պատասխանում է լրագրողների հարցերին Հանրային հեռուստաընկերության մոտ մի երիտասարդ «դրիֆտ» է արել ու ձերբակալվել Ի՞նչ է հայտարարել Շոյգուն Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա ԱճեմյանՓաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Վթար Երևան-Իջևան ճանապարհին․ վիրավորներ կանԷսօր մեր նշանդրեքն ա. Ռաֆայել Երանոսյանը բացառիկ հայտարարություն է արել. մանրամասներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Իրազեկում՝ մայիս ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Բաքուն մտադիր է օկուպացված Քարվաճառի բնակչության թիվը հասցնել 17 հազարիՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանԿիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին Վարչախումբը սադրում է Ռուսաստանին Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Գազայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդն առանց պատերազմի ավարտի երաշխիքների չի ընդունի գործարքն Իսրայելի հետ. WSJ Միջադեպը ծագել է նրանից, որ դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել պատգամավորի ուղղությամբՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեցՈվ է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարը Ոստիկանական նոր ուժեր են բերվել. նոր տեղեկություններ՝ Կիրանցից «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Կիրանցում քաղաքացիները փակել են ճանապարհը ոստիկանական մեքենաների առջևԳազ չի լինելու հետևյալ հասցեներում«Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն Մանվելյան
Ամենադիտված