Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-ից Արման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը ՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածել Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը


«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»

Մամուլ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ էր, չարաճճի, խելացի: Ռոբերտի սիրելի առարկան, եթե կարող ենք այդպես ասել, գնդակն էր»: Այսպես է սկսվում Ռոբերտի մայրիկի հետ մեր զրույցը: «Դպրոցական տարիներին դասարանում աչքի էր ընկնում, բոլորն իրեն սիրում էին: Հիմա արդեն իր դպրոցական ընկերները մեզ հետ են կապ պահպանում, գալիս են մեր տուն, զրուցում ենք, հիշում տարբեր պատմություններ: Նրանք Ռոբի հետ կապված ամեն ինչ հիշում են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արուսը:

Նշում է՝ դպրոցում սովորելու տարիներին որդին նախապատվությունը տալիս էր օտար լեզուներին, սիրում էր հատկապես ռուսաց լեզուն: Ռոբերտը երրորդ-չորրորդ դասարանից սկսել է ձյուդոյի հաճախել: «Հետո իմացանք, որ ձյուդոյի պարապմունքների համար նախատեսված հագուստը վերցնում է, գնում պարապմունքների վայր, բայց այնտեղ չի մնում: Ճանապարհն իրեն տանում էր դաշտ` ֆուտբոլ խաղալու, իսկ հետո գալիս էր տուն: Հայրիկն այդ ժամանակ իրեն ասաց՝ այդպես չի լինի, պետք է ընտրես երկուսից մեկը, ու իր ընտրությունը կանգ առավ ֆուտբոլի վրա՝ «ֆուտբոլ, պա'պ, ձյուդո չեմ ուզում»: Չնայած արդեն ձյուդոյում էլ էր հաղթանակներ գրանցել: Իմ տղան շատ մեդալներ ունի ձյուդոյից, բնականաբար` ֆուտբոլից ավելի շատ»: Ֆուտբոլ սկսեց խաղալ «Բյուրեղ» (մենք Բյուրեղավանում ենք ապրում), հետո «Գանձասար-Երևան», իսկ վերջում արդեն «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբներում»: Ռոբերտը զինվորական ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից հետո: Մայրիկն ասում է՝ պատերազմից հետո առաջին զորակոչն էր:

«Մարտական էր տրամադրված: Կարող էր ժամկետային զինվորական ծառայությունից ազատվել, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր, իրեն արդեն պետք է հավաքականում ընդգրկեին: Եթե լիներ հավաքականում, ծառայության չէր զորակոչվի: Բայց նա ցանկացավ բանակ գնալ: Ասաց՝ երկու տարի է, գնամ, պարտքս տամ ու գամ: 44-օրյա լայնածավալ պատերազմից հետո չէինք էլ պատկերացնում, որ նորից ագրեսիա կլինի»: Նախքան զորակոչվելը Ռոբերտը հասցրել է ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, մոտ մեկ կիսամյակ ուսանող լինել: Մայրիկն ասում է՝ ավաղ, համավարակի շրջանն էր, դասերն օնլայն էին, և որդին չկարողացավ վայելել իր ուսանողական՝ թեկուզև կարճ կյանքը: Ռոբերտը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2021 թ. փետրվարի 15-ին: Առաջին երեք ամիսը ծառայել է Խնձորեսկում, իսկ այնուհետև ծառայությունը շարունակել Գորիսի «Զանգեր» զորամասում:

«Շատ ծանր ծառայություն է ունեցել: Իրենց բարձրացնում էին դիրքեր, ամիսն անցնում էր, դեռ դիրքերում էին լինում: Բայց երբեք որևէ բանից մեզ չի դժգոհել: Միշտ բոլոր տղաների հայտնի խոսքն էր ասում՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա»»: Տղաների շատ պատմություններում է այս նույն միտքը «շրջում», վստահությամբ ասված խոսքերով նրանցից յուրաքանչյուրը նույն վստահության ու ապահովության զգացումն է փոխանցել իր ընտանիքին: Մայրիկը մտովի տեղափոխվում է 2022 թ. սեպտեմբերի 12: «Այդ օրը երևի հինգ-վեց անգամ զանգել է ինձ, հայրիկին: Ձայնից անգամ չեմ զգացել, որ այնտեղ լարված է, ինչոր բան է սպասվում. «Մա՛մ, ազա՞տ ես, կարո՞ղ ենք խոսել»: Գուցե վտանգի զգացողություն ուներ, կանխազգացում, չգիտեմ, չեմ կարող հստակ ասել, բայց նաև չեմ կարծում, որ նման հարձակման էին սպասում: Իրենք Սև լճի դիրքեր էին բարձրանում, մեկ-երկու անգամ ագրեսիայի դեպքեր եղել էին:

Ամենաբարձր դիրքում էին՝ Իշխանասարում»: Տղաները երևի մտածել են, որ այդ բարձունքին թշնամին հասնել չի կարող: «Սեպտեմբերի 12-ին վեց անց կեսի-յոթի կողմերն է եղել վերջին զրույցը: Զրուցեցինք, ասաց՝ մեզ մոտ «ուսիլենի» են արել, թվով շատ ենք: Մտքովս չանցավ, թե ինչ է: Լինում էր, որ տղաները բարձրանում էին դիրքեր, ժամկետային զինծառայողների էին բարձրացնում, տղաները թվով շատ էին լինում: Գիշերը տասնմեկ անց կես վերջին հաղորդագրությունը գրեց՝ մա՛մ ջան, բարի գիշեր: Այդքանը: Մեկ ժամից կռիվն սկսվել է: Ռոբս մինչև լուսաբաց կռիվ է տվել: Հինգ անց կեսի կողմերը տղաները ռացիայով Ռոբիս ձայնը լսել են, փամփուշտ է ուզել: Երկու ոտքից վիրավոր է եղել: Ռոբիս ճանաչել ու գտել ենք այդ «շների» տելեգրամյան էջերի միջոցով: Ամուսինս է ճանաչել Ռոբին, նկարել էին տղաներին, նկարները տեղադրել տելեգրամյան էջերում, սեպտեմբերի 15-ին ամուսինս նկարը տեսել է»:

Պատերազմի սկսվելուց հետո, երբ ծնողները Ռոբերտից լուր չունեին, նրանց տարբեր տեղեկություններ են փոխանցել, թե Ռոբերտին տեսնող է եղել, թե իջել է դիրքերից: «Հույս ունեինք, որ իջել է դիրքերից: Ասում էին, որ ձայնը լսել են, տեսնողներ են եղել, անտառներում են: Սեպտեմբերի 14-ին ամուսինս Գորիսում էր: Ռոբերտի զինակից ընկերները գիտեին լուրը, տեսել էին նկարները, բայց չէին կարողացել ամուսնուս ասել, որ վերևում մնացած տղաներն էլ չկան»: Ռոբերտը, երկու ոտքից վիրավոր լինելով, ընկերոջն է օգնություն ցույց տվել, ընկերոջ պարանոցն է վնասված եղել: Ռոբերտը հայտնվել է դիպուկահարի թիրախում: Մեկ մահացու կրակոց, և Ռոբերտն անմահացել է: Օրեր անց Ռոբը մեր 95 տղաների հետ արդեն «տանն էր»: «Մեր լույսը մարեց: Մեր աշխույժ, ժիր, կյանքով լի տղան էր: Տեղում նստած չէր մնում: Իր զինակից ընկերներն են պատմում՝ չէր թողնում քնել, ասում էր՝ կհասցնեք քնել, վեր կացեք, մի բանով զբաղվենք: Տանն էլ էր այդպիսին: Ուշ քնում էր, շուտ արթնանում, գնում ստադիոն վազելու:

Տղաներն էլ են ասում՝ անգամ սարերում էր վազում: Սիրում էր նկարվել: Աղջիկս ամուսնացած է, հենց գալիս էր մեր տուն, Ռոբերտն ասում էր՝ մա՛մ, նկարի մեզ իրար հետ: Ռեալի ու Ռոնալդուի երկրպագուն էր: Այնքան մարզաշապիկներ ունի, որոնք փոքր տարիքից սկսած հագել է, այսօր դրանք պահում-պահպանում եմ: Բյուրեղավանի դպրոցի այն դասարանը, որտեղ սովորել է Ռոբս, անվանակոչվել է նրա անունով: Նրա հիշատակին փառքի անկյուն կա: Մեր բակում Ռոբիս անունով պուրակ ենք կառուցել, կենտրոնում գնդակն է, խաչքար է տեղադրված: Պատուհանից դուրս եմ նայում, և աչքիս առաջ Ռոբիս պուրակն է»: Կյանքը շարունակելու ուժի մասին: «Ուժ տվեց այն, որ միշտ պատմեմ ու հիշեցնեմ իր մասին, որ իրեն չմոռանան: Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը»:

Հ. Գ. - Ռոբերտ Հայրապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Բյուրեղավանի գերեզմանատանը:

 

     


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live
Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՀարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է. ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչ Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Այսօր աշխատավորների համերաշխության միջազգային օրն է Ի՞նչ է խնդրել Թուրքիան ԱՄՆ-իցԱրման Ծառուկյանը տուգանվել է Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըՀՀ ՊՆ-ն հաղորդագություն է տարածելՑուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԲաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Եթե խոսքը յուրայինների մասին է, իշխանությունը ատամներով պաշտպանում է․ Աբրահամյան ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էԹբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ20-ամյա Լուսինեի ողբերգական մահվան մանրամասներըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր էրեխեքին թnւնшվnրել են, հետո վшռել. Ազատի հրդեհից զոհվածների ծնողների ակցիան Երևանում Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբ24 ժամ ջուր չի լինի20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր Դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մшհшցել է Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղելՈղբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. նոր մանրամասներ՝ ավազակության գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ Կիրանց գյուղը ցանկանում է բոլորին փոխանցել, որ իրենք որևէ մտադրություն չունեն գյուղը լքել․ Նազարյան Հանցագործության մասին հաղորդում Ազգային ժողովից «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ ՌԴ-ն «կհարձակվի» Մոլդովայի վրա․ Լոնդոնը նախազգուշացնում էԱնահիտ Կիրակոսյանը հուզվել է ծննդյան անակնկալից. բացառիկ հոլովակ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Պատրաստ ենք ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ․ ԱԳ նախարար Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներովԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Կենդանակերպի այս նշաններին մայիսը հաջողություն կբերի Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Հայերից մինչև ղրղզներ ու տաջիկներ․ ՌԴ-ն թիրախավորել է «խոպանչիներին»Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը. ԵԽ գլխավոր քարտուղար Բերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետ Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ամենադիտված