Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեց Գեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկել Ոստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահին


«Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին

Մամուլ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Տավուշյան հարցի մեկամսյա քննարկումների փափուկ «հանգուցալուծումով» Նիկոլ Փաշինյանն իրականում ոչ թե փակեց չորս բնակավայրերի հանձնման խնդիրը, այլ նոր հարցադրումներ ու կասկածներ առաջ բերեց։ Այսպիսով, մարտի 18-ին այցելելով Տավուշի մարզի Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղեր՝ Փաշինյանը բնակիչներին հայտնեց, որ պատրաստվում է միակողմանի զիջումների, վերադառնալով Երեւան՝ անգամ սպառնաց․ եթե ադրբեջանական հողերը տերերին չհանձնենք, պատերազմ կսկսվի։ Խոսքը հայտնի չորս բնակավայրերի մասին է, որոնք Ադրբեջանը պահանջել էր «անհապաղ» վերադարձնել իրեն: Բաղանիս Այրում, Վերին Ոսկեպար, Խեյրիմլի եւ Ղըզըլհաջիլի. սրանք տարածքներ են, որոնք սովետական մի կարճ շրջան ամրակցված են եղել Ադրբեջանին, իսկ 90-ականներից մեր վերահսկողության տակ են, բայց, Փաշինյանի պնդմամբ, դրանք ադրբեջանական հողեր են՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի։ Հայաստանի ղեկավարը մինչեւ Տավուշ մեկնելն ասուլիսով արձանագրեց՝ դրանք երբեք Հայաստանի տարածքում չեն եղել, Տավուշի գյուղերը չեն, ուստի Ադրբեջանինը պետք է տալ Ադրբեջանին։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ»,- մարտի 18-ին Տավուշում ունեցած առաջին հանդիպման ժամանակ հայտարարել էր Փաշինյանը․ «Մենք տեսնում ենք, որ իրական հնարավորությունը՝ սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսելու, կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում»։ Այդ տարածքների հանձնումից հետո Տավուշը հայտնվելու է թշնամու բռի մեջ, կորցնելու ենք միջպետական ճանապարհի 10-15 կիլոմետրանոց հատվածը, գազամուղն է հայտնվելու ադրբեջանական տարածքում, ուստի Փաշինյանի այցը փոթորիկ բարձրացրեց ոչ միայն Տավուշում, այլեւ, առհասարակ՝ երկրում։ 

Բուռն քննարկումներից օրեր անց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի ղեկավարն է, ոչ միայն հերքեց, որ սահմանազատումը Տավուշից սկսելու համաձայնություն կա, այլեւ հերքեց Փաշինյանի այն ձեւակերպումը, թե գործընթացը գործնական փուլ է մտել։ Նա հայտարարեց, որ կողմերի միջեւ չկա համաձայնություն կարեւորագույն սկզբունքների շուրջ՝ «անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցեր», եւ «մինչեւ վերջնական որոշումներ չլինեն այդ հարցերի շուրջ, վերջնական որոշում, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող ասել»:

Մարտի կեսին գործնական փուլի մեկնարկից խոսող Փաշինյանն անցած շաբաթ խորհրդարանում բոլորովին այլ բան հայտարարեց, թե կոնկրետ տեղանքում սահմանազատում սկսելու որոշում չունեն։ «Մենք չենք եկել համաձայնության, որ այս կետից, էսինչ ձեւով էսքան հատվածում սկսում ենք պրոցես, բայց վաղը կարող ա համաձայնության գանք»: Եվ փորձեց մեղմել իր սպառնալիքը` հայտարարելով. «4 գյուղերը վերադարձնելը երաշխիք չէ, որ պատերազմ չի պայթի»։ Մեկամսյա ընդմիջումից հետո, նախօրեին վերադառնալով Տավուշ՝ Նիկոլ Փաշինյանը կրկին փոխեց հռետորաբանությունը։ Հանդիպումների մասնակիցները լրատվամիջոցներին պատմեցին, որ Փաշինյանն ասել է՝ ոչ թե զիջում է լինելու, այլ փոխանակում․ խոսքը Բերքաբերից Բաղանիս ընկած հեկտարները Ներքին Ոսկեպարի տարածքներով փոխանակելու մասին է։ Ասել է, որ բանավոր պայմանավորվածություն ունի Ալիեւի հետ, որ հարցը լուծվելու է ի շահ տավուշցիների։ Ավելին, հայտարարել է, որ Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի նախկինում ադրբեջանական հայտարարված հատվածն էլ չեն հանձնելու, բայց, այնուամենայնիվ, շրջանցող ճանապարհը կառուցելու են։ Ադրբեջանցիները, ըստ նախնական բանավոր պայմանավորվածության, գալու են կանգնեն Ներքին Ոսկեպարի գետի ափին, որը ճանապարհից 50-100 մետր է հեռու։ Ընդ որում՝ սահմանազատումից հետո երկուստեք նաեւ զինված ուժերն են դուրս բերելու՝ փոխարինելով սահմանապահներով։

Ուշագրավ է, սակայն, որ կառավարությունը նախօրեի հանդիպումներից մի քանի տեսանյութ է տարածել՝ կարճ դրվագներ, որոնցում չկա «փոխանակման» պայմանավորվածության մասին որեւէ ուղիղ խոսք: Այսինքն՝ Փաշինյանի աշխատակազմում մոնտաժել են այդ հատվածները, ինչը եւս հուշում է, որ Փաշինյանն ընդամենը «փափուկ բարձ» է դրել տավուշցիների գլխի տակ՝ իր այցով փորձելով կառավարել բողոքի ալիքը եւ կանխելով հանրության մոբիլիզացիան: Հիմա արդեն ընդդիմությունը չի կարող ասել, թե Փաշինյանն Արցախից պրծավ, անցել է Հայաստանին եւ դավադիր ծրագրով պատրաստվում է Ներքին Ոսկեպարից հատվածներ հանձնել թշնամուն, փոխարենը Ադրբեջանից ոչինչ չի ստանա, հետո էլ կանցնի մյուս երեք գյուղերին։ Հակառակ դեպքում դժվար է հավատալ, որ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել, որ չպահանջի «անհապաղ վերադարձնել» հիշյալ տարածքները, հետ կանգնի այդ պահանջից եւ դեռ մի բան էլ` համաձայնի հետ տալ մեզնից գրավածը: 

Այլ վարկածներ էլ կան, օրինակ՝ այն, որ Փաշինյանն իր քավոր մարզպետի միջոցով դրամական փոխհատուցումներ է խոստացել որոշ տավուշցիների, եւ դրանով է պայմանավորված տրամադրությունների այս մեղմացումը։ Կան նաեւ վերլուծություններ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին տարիներին դարձել է արտաքին կենտրոնների խամաճիկը, տեսնելով, որ այս գործողությունն ընդվզում է առաջացնում Փաշինյանի դեմ, այդ կենտրոններից հնարավոր է՝ հրահանգել են թայմ աուտ վերցնել` ժամանակավոր դադար հայտարարել: Չէ՞ որ արդեն օվերտոնի պատուհանը բացված է, եւ հաջորդ անգամ արդեն մարդիկ ավելի հանգիստ կվերաբերվեն Տավուշից հողեր տալուն։ Երեկ արդեն վերլուծություններ կային, որ Արեւմուտքի համար տարածաշրջանում ամենակարեւոր խնդիրը Զանգեզուրի միջանցքն է, նրանք պատրաստ են փոքր զիջումների գնալ Տավուշի հողերի հարցում, միայն թե հասնեն գլխավոր նպատակին՝ միջանցքը բացելուն։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Հայաստանի կարատեի հավաքական թիմի արդեն նախկին անդամ Մհեր Ղազարյանին տրված տարկետումը դադարեցվեցԳեղարքունիքում մեկը զանգահարել է մի տղամարդու և նրա կնոջն ու ասել, որ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ Ոստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծում Այնքան ուժգին էին պայթյունները, թվում էր՝ տունը կփլվի գլխիս, իսկ քիչ անց տեսա, թե ինչպես փլվեց դպրոցի տնօրենի տունը ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ քիմիական զենք կիրառելու համար Ոստիկանները արգելեցին մեքենայի անցումը Կիրանց․ Բագրատ Սրբազանն ու Արթուր Սարգսյանը ոտքով են ճանապարհ ընկելՈստիկանները փակել են դեպի Կիրանց ճանապարհը Կիրանցը՝ այս պահինՍպանություն՝ «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ. 35-ամյա տղամարդուն դանակահարել են ՇՏԱՊ․ Դեպի Կիրանց մուտքը ուրալներով փակել են Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՎրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Բերման ենթարկված կիրանցեցիներին ազատ են արձակվում «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Բագրատ սրբազանը ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում. գյուղապետՀայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» «Ծեծելով մարդկանց գցեցին ավտոները տարան». Կիրանցում լարված է Կիրանց-Ոսկեպարհ ճանապարհից բերման է ենթարկվել 31 քաղաքացի Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծումը. ՆԳՆԱրման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հրդեհ Ջրառատ գյուղում. քաղաքացին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Սև բերետավորները ծեծի են ենթարկել Տավուշի համար պայքարող քաղաքացիներինՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ծրագրերը Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է «Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը 2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է
Ամենադիտված