Իսրայելը հարվածել է Սիրիային և Լիբանանին․ ի՞նչ է հայտնի
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Լիբանանի հարավում իրանամետ «Հզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտների վրա հարձակումների մասին։
«Գիշերվա ընթացքում կործանիչները հարվածներ են հասցրել Լիբանանում «Հզբոլլահի» ահաբեկիչների մի շարք օբյեկտներին, այդ թվում՝ Օդայսե շրջանում տեղակայված դիտակետին և երկու ռազմական թիրախների՝ Խիամի շրջանում», - ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, արաբալեզու իրանական «Ալ Ալամ» հրատարակությունը հայտնում է, որ այս գիշեր Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարյա նահանգի ռադիոլոկացիոն կայանին։ Ենթադրվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգը որսացել է թիրախները։ Պատճառվել է միայն նյութական վնաս։