Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աշխատել Հայաստանի հետ՝ հստակեցնելու Երևանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ և ակնկալում է, որ երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշնակցային գծով, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հետ:
«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները, մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթություններն անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ անդամ երկրները»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ հավանաբար սրանում շահագրգռված է նաև Հայաստանը։
Նշենք, որ այսօր Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live