23-ամյա Արթուր Թամոյանը և 24-ամյա Գրիգոր Ներսիսյանը մահացել են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Ազատավան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երասխ ընթանալիս «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթացել, բախվել աջ գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Փրկարարները վիրավորներից մեկին դուրս են բերել ավտոմեքենայից՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորները, գիտակցության չգալով, մահացել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածներն են Երևանի բնակիչ 23-ամյա Արթուր Թամոյանը և Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Գրիգոր Ներսիսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով է եղել վարորդը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live