Վախճանվել է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Անուկ Էմեն
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
92 տարեկանում մահացել է ֆրանսիացի դերասանուհի Անուկ Էմեն: Նրա մահվան մասին հայտնել է դուստրը՝ դերասանուհի Մանուելա Պապադակիսը։
Էմեն մահացել է Փարիզի իր տանը, ընտանիքի անդամներով շրջապատված։
Նիկոլ Ֆրանսուազ Ֆլորենս Դրեյֆուսը, որը հայտնի է Անուկ Էմե կեղծանունով, «Ոսկե գլոբուս» և «BAFTA» մրցանակների է արժանացել «Տղամարդը և կինը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։ Ներկայացվել է նաև «Օսկար» մրցանակի։ Նկարահանվել է ավելի քան 80 ֆիլմում, այդ թվում՝ Ֆեդերիկո Ֆելինիի «8 ու կես» և «Քաղցր կյանք» դրամաներում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live