Երրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին, այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնել․ «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 16։00-ի դրությամբ Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը Նոյեմբեր 2025. Կենդանակերպի 3 նշան, որոնց աստղերն անակնկալներ են մատուցելու ամսվա երկրորդ կեսին Արձանագրել է 14\14 ընտրատեղամասի «Համահայկական ճակատ»-ի վստահված անձը Ժամը 16։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ․ ՆԳՆ Ռուսաստանը Կիևից շատ հեռու է ու այնտեղ չի հասնի․ Ֆինլանդիայի նախագահ Վաղարշապատում որքա՞ն մարդ է մասնակցել քվեարկությանը 14։00-ի դրությամբ ՀՃԿ-ն արձանագրում է ընտրախախտումները Կոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում Կյանքից հեռացել է Խաչիկ Բադալյանը


Ամեն առիթով տարածաշրջանում սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելաոճը նոր ագրեսիայի մասին մտածելու տեղիք է տալիս. ԱԳՆ

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Այս մասին՝ ի պատասխան Բաքվից հնչող հայտարարությունների, հաղորդագրություն է հրապարակել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը:

Նշենք՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե  Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվող զենքերը ոչ թե պաշտպանական, այլ մահաբեր և հարձակողական հրետանային կայանքներ են: Ըստ պաշտոնական Բաքվի՝ նման զինատեսակներով Հայաստանին զինելը, «չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Հարավային Կովկասումսադրիչ գործունեության հերթական վկայությունն է»:

ՀՀ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

«Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ:

Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր բողոքական հայտարարության մեջ հավելել էր, թե «Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմականացման և աշխարհաքաղաքական ինտրիգների քաղաքականություն վարող Ֆրանսիան խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմանը»:

Այնուհետ, շարունակելով սեփական մեղքերը Հայաստանի վրա բարդելու քաղաքականությունը, պաշտոնական Բաքուն պնդել է, թե իբր Հայաստանը, ձեռք բերելով նոր զինատեսակներ, ուղի է բացում դեպի նոր պատերազմ:

«Արյունալի ռազմական ագրեսիայի փորձ ունեցող Հայաստանի վերազինումը և Հայաստանի ղեկավարության կողմից ռևանշիզմի քաղաքականության աջակցությունը քաղաքական անպատասխանատվության դրսևորում է՝ ճանապարհ բացելով դեպի նոր պատերազմ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Պատասխանելով այս փուչ և հիմքից զուրկ պնդումներին, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է.

«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»:

Հիշեցնենք՝  Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին: ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հունիսի 17-ին այս մասին  կնքվել է պայմանագիր :

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ից. հայտնի են 25 ընտրական տեղամասի արդյունքները ԿԸՀ–ն հրապարակել է 18 տեղամասերի արդյունքները Նախնական արդյունքները՝ 30 տեղամասերի հաշվարկովՔՊ ձայները սկսեցին նվազել, մնացել է 10 տեղամասի քվեների հաշվարկ Հայտնի են 32 տեղամասերի նախնական հաշվարկի արդյունքները․ մանրամասներ ԿԸՀ–ն հրապարակում է առաջին տվյալները Բազմաթիվ ծրարների մեջ կար 2 հատ 7 համարի քվեաթերթիկ և չի եղել 8 համարի քվեաթերթիկ. ահազանգ (տեսանյութ)Ծաղկունքի ընտրատեղամասում «Մայր Հայաստանը» հաղթեց ՔՊ-ին 14/03 ընտրատեղամասի արդյունքները 10 տեղամասի գումարային արդյունքներ Արդյունքները՝ Վաղարշապատի 14/18 տեղամասում 14/10 տեղամասում ՔՊ–ն պարտվեց «Հաղթանակին» Ո՞վ է առաջատարը 14/10 և 14/33 տեղամասերում Դողս գյուղում առաջատարը «Մայր Հայաստան»-ն է 14/39 տեղամասի նախնական արդյունքները Ինչ համամասնությամբ են բաշխվել ուժերի միջև ձայները Վաղարշապատի 14/32 և 14/34 ընտրատեղամասերումՎաղարշապատի 2 տեղամասից ստացված նախնական արդյունքները Հայտնի են 14/27 տեղամասի քվեարկության նախնական արդյունքները․ ով է առաջատարը Լեռնամերձ բնակավայրի քվեարկության նախնական տվյալները Վաղարշապատում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 45.12%-ը․ ԿԸՀՎաղարշապատի ընտրությունների ընթացքում, ժամը 20։00-ի դրությամբ, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 10 ահազանգ․ ՆԳՆՎաղարշապատի համայնքապետի ընտրություններն ավարտվեցին, սկսվում է ձայների հաշվարկը14/10 տեղամասի մոտից անգամ օրվա ավարտին հեռացված չէ ՔՊ թեկնածուի պաստառըՔվեարկությունը մոտենում է ավարտին. Վաղարշապատում սկսվում է քվեների հաշվարկը (ուղիղ)Էջմիածնի երկու տեղամասում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. ԿԸՀ 14/08 տեղամասը հոսանքազրկվել էԵրրորդ անձի միջամտություն հանձնաժողովի աշխատանքներին, այլ անձի փոխարեն քվեաթերթիկը ծրարի մեջ դնել․ «Թաթոյան» հիմնադրամի արձանագրած խախտումները 16։00-ի դրությամբ Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը Նոյեմբեր 2025. Կենդանակերպի 3 նշան, որոնց աստղերն անակնկալներ են մատուցելու ամսվա երկրորդ կեսին Արձանագրել է 14\14 ընտրատեղամասի «Համահայկական ճակատ»-ի վստահված անձը Պորտուգալիա-Հայաստան․ հայտնի են մեկնարկային կազմերը Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը Քաղաքացին 2 անգա՞մ է քվեարկում. ընտրատեղամասում «խառնաշփոթ է» Ամո՛թ ձեզ. Բանտարկում եք ու հետևից հոխորտում. Էդմոն Մարուքյան Ժամը 16։00-ի դրությամբ ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ․ ՆԳՆ ՖԻՖԱ-ն «սև ցուցակ» է մտցնում հայհոյող երկրպագուներին Ռուսաստանը Կիևից շատ հեռու է ու այնտեղ չի հասնի․ Ֆինլանդիայի նախագահ Ռուս ֆիզիկոսները հազարավոր անգամներով արագացրել են արևային վահանակների մշակումըՎաղարշապատում որքա՞ն մարդ է մասնակցել քվեարկությանը 14։00-ի դրությամբ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների պատվին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագ մատուցվեցԽախտումները բազմաթիվ են, մեր վստահված անձինք ահազանգում են, գրանցում են, արձանագրում են14/41 տեղամասում նույն հեռավորության վրա առկա մի պաստառը հեռացնել են տալիս, ՔՊ թեկնածուինը` ոչՀՃԿ-ն արձանագրում է ընտրախախտումները 14/12 տեղամասում ընտրողը նկարահանում է ծրարը: Քվեախցիկում երեխայի հետ էԲաց քվեարկության դեպքեր են արձանագրվել 14/22 և 14/45 ընտրատեղամասերում 14/34 տեղամասում քաղաքացու փոխարեն արդեն քվեարկել ենԿոնկրետ թեկնածուի ընտրելու ուղղորդում14/44 տեղամասում ընտրողը դուրս է հանում չմարված քվեաթերթիկները14\13 տեղամասից հաղորդել է ՀՃԿ վստահված անձ Ռուզաննա ՍտեփանյանըԿյանքից հեռացել է Խաչիկ Բադալյանը
Ամենադիտված