Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը
Հասարակություն![Մեկնարկել է «Գալաքսի չեմպիոնների լիգա 2024»-ի ֆուտզալի առաջնությունը](/timthumb.php?src=disc/21-06-24/252947d3ae524ebe64312a6430c62e95.jpg&w=780)
Մասնակից թիմերի համերաշխության քայլով, երկրպագուների ծափահարություններով ու հանդիսավորությամբ մեկնարկեց «Գալաքսի» ընկերությունների խմբի չեմպիոնների լիգա 2024 ֆուտզալի առաջնությունը: Այն «Գալաքսի» ընկերությունների խմբի կորպորատիվ մրցաշարն է` խմբի կազմում հանդես եկող ընկերությունների թիմերի միջև: Ֆուտզալի մրցաշարն անց է կացվում արդեն չորրորդ տարին, և 2024-ին հայտագրված թիմերն են` Cofix, Megafood, Ucom, PAUL, Galaxy Group, Santafe, TI’ME, Yerevan Mall թիմերը:
«Այս մրցաշարն ինչ-որ առումով «Գալաքսի» մեծ ընտանիքի ուժի, համերաշխության, առողջ մրցակցության արտացոլումն է: Այն ցույց է տալիս, թե մենք որքան անզիջում կարող ենք լինել մրցակցության մեջ և որքան միասնական` ընկերության մեջ: Եթե հետհայացք գցեմ մեր նախորդ չորս տարիներին, պիտի արձանագրեմ, որ այն, ինչ ընկերական հավաքների ու սպորտային ժամանցի միջոց էր տարիներ առաջ, այսօր արդեն մի ամբողջ համայնքի տարվա ամենասպասված միջոցառումն է: Հավատացած եմ, որ այս մրցաշարի միջոցով մենք նպաստում ենք խմբի աշխատակիցների շրջանում առողջ ապրելակերպի տարածմանը և թիմային ոգու ամրապնդմանը»,-ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր ու գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը:
«Գալաքսի չեմպիոնների լիգան» անց է կացվում Գազպրոմ Արմենիայի միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող ուսումնասպորտային համալիրում: Մրցաշարը տևում է 15 oր, սակայն կազմակերպչական աշխատանքները սկսում են ուղիղ մեկ տարի առաջ: Մասնակից թիմերը բաժանված են երկու խմբի և պայքարում են շրջանաձև մրցակարգով: Ընկերությունների գլխավոր տնօրեններն ու ղեկավար կազմերը հաճախ իրենք էլ խաղում են առաջնագծում` որպես ցուցիչ այն հանգամանքի, որ «Գալաքսի» ընկերությունների խմբում կարելի է հաջողել և' կարիերայում, և' սպորտում:
Նշենք, որ «Գալաքսի» չեմպիոնների լիգա մրցաշարի 2021-ի հաղթողն է եղել Ucom թիմը, 2022-ին և 2023-ին հաղթել է Megafood-ը: Մրցաշարի կազմակերպումն ու բրենդավորումն իրականացրել է «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը, իսկ մրցաշարի արդյունքները կամփոփվեն հուլիսի 1-ին:
«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Գուրգեն Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի և Արամ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն 3 երկրում։ «Գալաքսին» Հայաստանի ամենամեծ սոցիալական պատասխանատվության և համայնքի զարգացման նախագծեր իրականացնող ընկերությունն է, որի իրականացրած նախագծերի տարեկան ուղիղ շահառուների թիվը գերազանցում է մի քանի հազարը: «Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի լավագույն գործատուներից է` 3000-ը գերազանցող աշխատակիցներով:
![](disc/21-06-24/ef388aa4d2ce88699f8aa8c34820a43e.jpg)
![](disc/21-06-24/39c95412e6849064897dee10813c267c.jpg)
![](disc/21-06-24/00eb94495af9077ec17b07172a70ef56.jpg)
![](disc/21-06-24/437523ac3218071c4e38b672309337cc.jpg)
![](disc/21-06-24/e35d089edc60523ca002ed0177b6531d.jpg)
![](disc/21-06-24/13be12be37f361f27a62e8bae0ce1e05.jpg)
![](disc/21-06-24/b755b6f3e4abf53ac81382d8132b2e01.jpg)
![](disc/21-06-24/c483569fce1315b95336e709d97f880c.jpg)
![](disc/21-06-24/daa4566f58ee960a8399d73158470551.jpg)
![](disc/21-06-24/9553dba3ee77f8a4cba3b0678552f27f.jpg)
![](disc/21-06-24/b6262aadf6b3cb29c557db8e55d60d0f.jpg)
![](disc/21-06-24/d84ae8de422ed816eabf9cb27a0d4de1.jpg)
![](disc/21-06-24/6c2fc94915a31ab41e4b1e7fb25b1464.jpg)
![](disc/21-06-24/cc15e32036270d55effb6c3b0ff10ddb.jpg)
![](disc/21-06-24/addba2259a62120b9a20af3e76cbf6a4.jpg)
![](disc/21-06-24/3ddeeff60784666a2e1cf0b985c6f44f.jpg)