Լիբանանում «Հըզբոլլահի» անդամ հայ է զոhվել Ուշադրություն․ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Արտակարգ դեպք․ 5 լրացուցիչ օրգաններ են հայտնաբերվել որովայնի ուժեղ ցավ ունեցած կնոջ մոտ Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-ի ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանի եղբորը նամակ են ուղարկել․ «հերդ մեզ վատություն ա արել, էլի տրաքելու եք»․ նամակի մանրամասները Հրդեհ Մեղրի քաղաքում․ մանրամասներ Փաշինյանը և Ալիևն են հանդիպել․ ի՞նչ է հանձնարարվել ԱԳ նախարարներին խաղաղության հարցով «Հայաստանը ես եմ»-ի առաջին պահանջը մասամբ բավարարվել է Ագրեսիվ պահվածքը վաղուց անցել է բոլոր սահմանները. Էրդողան Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է


«Դիվերսիֆիկացման լոզունգների ներքո իրականացվում է քաղաքականություն, որը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական գործընթացները տարբեր դրսևորումներ են ստանում ու տարբեր գնահատականների արժանանում: Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշում է՝ հարցը մեկնաբանելու համար պետք է միանգամից մի քանի շերտերի անդրադառնալ:

«Նախքան քաղաքական գործընթացներին անդրադառնալը, կառանձնացնեի գլխավոր կոնցեպտուալ խնդիրը՝ քաղաքական մշակույթի խնդիրներ, որոնք տեսնում ենք այսօր Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում ենք, որ քաղաքական մշակույթի թերզարգացածության հետևանքով քաղաքական համապատասխան ինստիտուտները՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, թե երրորդ սեկտորի կառույցներ, հասարակական կառույցներ և այլն, շատ հաճախ իրենց տեղում չեն, բավականին ապահամակարգային գործունեություն են իրականացնում՝ ոչ թե քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ մնալով, այլ իրավիճակային կառավարում իրականացնելով: Սա անդրադառնում է հասարակության վրա, իր արտացոլումն է ստանում հասարակության մի կողմից՝ քաղաքական գիտակցության, մյուս կողմից՝ քաղաքական պատասխանատվության վրա:

Երկրորդ խնդիրը, որը սրանից է բխում, մեր քաղաքական համակարգի բավականին պարալիզացված լինելն է: Խորհրդարանական համակարգին անցում կատարելը ժամանակավրեպ որոշում էր, խորհրդարանական համակարգ ձևավորելու և դրա աշխատանքն արդյունավետ մակարդակում պահելու համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական մշակույթ, որը չունենք: Համակարգային այդ խնդիրը ևս ակնհայտ է, որի հետևանքով տեսնում ենք բավականին լուրջ ջրբաժան քաղաքական ինստիտուտների և հասարակության միջև:Որպես հետևանք նաև հասարակության կողմից դրսևորվող բավականին ցածր վստահություն քաղաքական ինստիտուտների և քաղաքական համակարգի նկատմամբ:

Երրորդը գործընթացների կազմակերպման խնդիրն է: Շատ երկար կարելի էր խոսել այն մասին, թե ինչ պետք է աներ ընդդիմությունը, ինչ պետք է աներ կամ չի արել Սրբազան շարժման առաջնորդությունը և այլն, բայց տեխնոլոգիական հարցերի մեջ մտնել չեմ ուզում, պետք է մեկ բան առանձնացնեմ՝ քաղաքական խնդիրները լուծելիս պետք է գտնվել բացառապես քաղաքական տրամաբանության մեջ: Մեզանում շատ հաճախ նկատվում է հետևյալ միտումը, որ առանձին դեպքերում քաղաքական հարցերի լուծումները փորձում են գտնել ապաքաղաքական դաշտում: Հնարավոր չէ այդպես անել, եթե խնդիրը դրված է Հայաստանի անվտանգային համակարգը բարձրացնելու, Հայաստանի սուբյեկտայնությունը քիչ թե շատ պահպանելու, Հայաստանում խորքային իշխանափոխություն իրականացնելու, ապա այդ լուծումները պետք է տրվեն բացառապես քաղաքական գործիքակազմով: Այն պարագայում, երբ շարժումը, որն այսօր տարբեր տեմպերով ընթանում է և տարբեր գնահատականների է արժանանում, տեղավորվի ամբողջությամբ քաղաքական ծիրի մեջ և գործի քաղտեխնոլոգիական գործիքակազմով, սահմանելով հստակ քաղաքական նպատակներ և քաղաքական մեթոդներ կիրառի, ապա կարծում եմ, որ արդյունավետությունը շատ ավելի բարձր կլինի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Դավթյանը:

Գործող իշխանությունը «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը «մարող» է որակում, սակայն բաց չի թողնում շարժմանն ու նրա առաջնորդներին անդրադառնալու առիթը: Վախե՞ր ունեն: «Ներքին վախերը, բնականաբար, կան: Թերևս վախի ամենակարևոր դրսևորումը և՛ միջանձնային հարաբերություններում, և՛ քաղաքական պրոցեսներում, ագրեսիայի դրսևորումն է: Այն, որ իշխանությունները տարբեր գործիքներով, այդ թվում՝ ուժային կառույցների միջոցով ագրեսիա են կիրառում ցուցարարների նկատմամբ և դրանից հետո իրավապահ մարմինների կիրառման միջոցով ևս շարունակում են հետապնդել շարժման առանձին ներկայացուցիչների և առաջնորդների, խոսում է որոշակի վախերի մասին: Ինչո՞ւ, որովհետև իշխանություններում կա շատ հստակ պատկերացում առ այն, որ նրանք վաղուց կորցրել են լեգիտիմության պաշարը:

Վստահ եմ, որ իշխանությունը դա շատ լավ հասկանում է: Հասկանում են, որ այլևս չեն կարող առանց ոստիկանական «կարտոնների» հետևում թաքնվելով՝ ինչ-որ որոշումներ կայացնել, չեն կարող առանց ուժային միջամտության երկրի ներսում առանձին քաղաքական նախագծեր և նախաձեռնություններ իրականացնել: Անկախ նրանից՝ դա կլինի Սրբազան, թե մեկ այլ շարժում, ցանկացած հանրային ցասում, որը, ինչպես Սրբազան շարժման դեպքում ավելի համակարգային բնույթ է ստանում, չի կարող նրանց մոտ որոշակի վախ չարթնացնել: Մյուս կողմից՝ երբ ասում են, թե շարժումը «մարում» է, փորձում են հեգնել, ծաղրել և այլն, զուտ տեղեկատվական հնարքներ են՝ ցույց տալու համար, որ իրենց տեղում են, չկա որևէ խնդիր, շարունակում են լինել լեգիտիմ իշխանություն և այլն: Իրենց բավականին փոքր էլեկտորատին և, ամենակարևորը, արտաքին որոշ աշխարհաքաղաքական վերադասին ցույց են տալիս, որ իրականում Հայաստանում ամեն ինչ կայուն է այն ծրագրերի իրականացման մասով, որոնք իրենք սկսել են այս տարիների ընթացքում: Բայց պետք չէ շփոթել «շարժումը մարում է» թեզը, որն այս օրերին շատ տարածված է մեդիայում, դինամիկայի փոփոխության հետ:

Կարծում եմ, որ շատ շուտ է շարժման վերաբերյալ որևէ եզրակացություն անելը, որովհետև այսօր անզեն աչքով երևում են Սրբազան շարժման ներքո որոշ վերադասավորումներ: Դադարը, որն իրականում դադար չէ, այլ դինամիկայի փոփոխություն, ուղղված է որոշակի ներքին վերադասավորումներ իրականացնելուն և վերաձևավորելու այս շարժումը, այն ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Առավել քան վստահ եմ, որ առաջիկայում լինելու են նոր գործընթացներ հանրային լայն շերտերի ներգրավմամբ. որքանով կարող եմ դատել, գործընթացը տարվում է դրան: Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Նիկոլ Փաշինյանը դեռ ամիսներ առաջ սկսեց խոսել մեր երկրի անվտանգային, տնտեսական համակարգերի դիվերսիֆիկացիայի կարևորության մասին: Մինչդեռ պաշտոնական տվյալները փաստում են, որ մեր արտաքին առևտրաշրջանառության «կախվածությունը» Ռուսաստանից 60 տոկոսի միջակայքում է, չենք խոսում էներգետիկ և գազային կախվածության մասին: Ի՞նչ վտանգներ է սա պարունակում: «Պարբերաբար խոսում են դիվերսիֆիկացման մասին, նրանք վեց տարի է, ինչ իշխանության են: Համաշխարհային փորձի տեսանկյունից դա բավական ժամանակ է, որպեսզի կարողանաս համակարգային փոփոխություններ իրականացնել: Եթե խնդիր ես դրել Ռուսաստանի Դաշնությունից տնտեսական կախվածությունդ նվազեցնել, ապա ունեիր բավական ժամանակ, որ գոնե ինչ-որ որոշումներ կայացնես այս ուղղությամբ: Վերջին տարիների ընթացքում հայ-ռուսական առևտրաշրջանառությունը և տնտեսական կապերն էլ ավելի մեծ լիցք և ծավալներ են ստացել:

Վիճակագրական բոլոր թվերն այդ մասին են խոսում, պարզապես կա հռետորաբանություն և իրականություն: Դիվերսիֆիկացիան յուրաքանչյուր համակարգի անվտանգության բարձրացման առանցքային նախապայմանն է, բայց արի ու տես, որ դիվերսիֆիկացման լոզունգների, վանկարկումների ներքո իրականացվում է քաղաքականություն կամ առնվազն հռետորաբանություն, որն ավելի շատ մեզ կարող է տանել կախվածության ոչ թե արևմտյան ինչոր հաղորդակցություններից, այլև թուրքադրբեջանական տանդեմից: Որպես գլխավոր դրսևորում՝ ուզում եմ ընդգծել գազատրանսպորտային հաղորդակցությունը: Այս իշխանություններն ասում են, որ գազի մատակարարման մասով պետք է գնանք դիվերսիֆիկացման ճանապարհով: Վերջին ամիսներին սկզբում Ալիևը, հետո էլ ՔՊ-ի քաղաքական առաջնորդությունը հայտարարում են այն մասին, որ չեն բացառում Ադրբեջանից բնական գազի ներկրման հնարավորությունը, կրկին նպատակ հետապնդելով նվազեցնել Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալների նվազեցումը: Եթե սկզբունքորեն գնում են գազատրանսպորտային համակարգի դիվերսիֆիկացման ճանապարհով, ապա նախ և առաջ պետք է բարձրացնեն երկու խնդիր:

Առաջինը՝ հայռուսական բանակցությունների սեղանին դնեն 2013 թ.-ին կնքված հայտնի գազային համաձայնագրերը, որոնցով սահմանվում է, որ ռուսական Գազպրոմն է հանդիսանում բնական գազի առանցքային մատակարարը, երկրորդը՝ սահմանվում է նաև այն, որ Հայաստանի ամբողջ գազատրանսպորտային համակարգը փոխանցվում է ՌԴ-ին: Փաստացի, ռուսական Գազպրոմը այսօր ոչ թե կառավարում, այլ տնօրինում է մեր ամբողջ գազատրանսպորտային համակարգը: Եթե իսկապես փորձում են գնալ տնտեսական հեղափոխության ճանապարհով, ապա ինչո՞ւ չեն բարձրաձայնում այս հարցը: Ունեմ այդ հարցի պատասխանը, որովհետև խուսափում են շատ լուրջ ռիսկերից, որոնք կարող են ստեղծվել այս ամենի հետևանքով. արբիտրաժային տարբեր գործընթացներ կարող են սկսվել, որոնց տակից այս իշխանությունը դժվար թե կարողանա դուրս գալ»,-հավելում է նա:

Ընդգծում է՝ եթե խոսում են դիվերսիֆիկացման՝ Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին, ապա ունենք գազատրանսպորտային գործող երկրորդ ուղղություն, խոսքն Իրան-Հայաստան գազամուղի մասին է, որի հզորության ընդամենը 20-ից 30 տոկոսն ենք օգտագործում: «Տարեկան դրա թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խորանարդ մետր, լավագույն դեպքում տարեկան ներկրում ենք 350-400 մլն խորանարդ մետր բնական գազ: Դիվերսիֆիկացիոն՝ իրանական ուղղությունը թողած, հայտարարում են Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին: Խնդիրն այստեղ ոչ թե Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է, այլ պարզապես մեր էներգետիկ և, առհասարակ, տնտեսական համակարգի ադրբեջանականացումը: Խնդիրը թույլ չտալն է ռուսական և իրանական գործոնի ազդեցության աճին մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես: Բայց սա հանրության լայն շերտերին ներկայացվում է որպես դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականություն: Դիվերսիֆիկացիան լավ է, բայց այն չպետք է ունենա միայն մեկ ուղղություն, այս դեպքում չպետք է բացառապես կապված լինի թուրքադրբեջանական տնտեսական քաղաքականության հեռանկարների հետ»,-եզրափակում է Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեծ պատիվ էր ընդունել և պարգևատրել Փարիզի ամառային օլիմպիական խաղերի հայ մեդալակիրներին․ Տիգրան Ավինյան«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը կազմակերպում է «Ապագայի ճարտարապետներ» անվամբ երիտասարդական հետազոտական ծրագրերի մրցույթԿապ չունի՝ իրենց արածը դավաճանություն է, թե՞ տգիտություն․ Նաիրի ՍարգսյանԿանոնակարգի հաստատմամբ ՔՊ–ն հրաժարվեց Արցախից ու անկախության հռչակագրից. Ավետիք Չալաբյան Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդով վճարում իրականացնելըԼիբանանում «Հըզբոլլահի» անդամ հայ է զոhվել Ուշադրություն․ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Արտակարգ դեպք․ 5 լրացուցիչ օրգաններ են հայտնաբերվել որովայնի ուժեղ ցավ ունեցած կնոջ մոտ Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստներն՝ ըստ Transfermarkt-իՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկ Սարգսյանի եղբորը նամակ են ուղարկել․ «հերդ մեզ վատություն ա արել, էլի տրաքելու եք»․ նամակի մանրամասները Հրդեհ Մեղրի քաղաքում․ մանրամասներ 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում բիզնեսի զարգացմանըՓաշինյանը և Ալիևն են հանդիպել․ ի՞նչ է հանձնարարվել ԱԳ նախարարներին խաղաղության հարցով «Հայաստանը ես եմ»-ի առաջին պահանջը մասամբ բավարարվել է Ագրեսիվ պահվածքը վաղուց անցել է բոլոր սահմանները. Էրդողան Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել էՓաշինյանն ինչ է ուրախ-ուրախ պատմում Ալիևին5 հատ iPhone 16 և 0% միջնորդավճար. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար նոր արշավ է մեկնարկել Խաչփարում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, խոհանոցային դանակով uպանության կասկածյալը 46-ամյա կին է․ Shamshyan Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին և ապահովել ԼՂ հայության անվտանգ վերադարձը․ «Հայաքվե»Երևանի և Բաքվի միջև սահմանազատումը խաղաղության տանող ճիշտ ճանապարհն է․ ՊուտինՄինչ օրս համաձայնեցված «խաղաղության համաձայնագիրը» լուծում է սկզբունքային բոլոր հարցերը. Փաշինյան Արտավազդ Փելեշյանը մրցանակ կստանա համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համարԼարված իրավիճակ. քաղաքացիները փակել են Մասիս-Էջմիածին ճանապարհն Պեսկովը` Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին Հայաստանի լեռնային մարզերում կրկին ձյուն կտեղա. Արարատյան դաշտում կգրանցվի -1-ից -5 աստիճան ցուրտ ԶՊՄԿ-ը սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականացնել 80 տոկոսի չափով հավելավճար կտրվի․ Կառավարության որոշումը Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը հայկական տարրի վերացումն է․ Ավետիք ՉալաբյանԹրամփը հայերի ձայներն է ուզում Փաշինյանի գեղական շուստրիությունը «Սորոսի» գրասենյակը կոմպրոմատներ է հավաքում Փաշինյանի դեմ Ադրբեջանը Հայաստանում արտահերթ է պահանջում Հայկական կողմը պատրաստ է Թուրքիայի հետ հենց վաղն էլ ունենալ բաց սահմաններ. Ռուբեն Ռուբինյան -4․․․-5 աստիճան ցուրտ, անձրև. ինչ եղանակ կլինի Եվրոպական ինը երկրներ համաձայնել են Միջերկրական ծովը վերածել կանաչ էներգիայի կենտրոնի Վրաերթերի հետևանքով քաղաքացիներ են մահացել Մեծ թվով ոստիկաններ են կուտակվում կառավարության մոտ Թուրքիան հարվածներ է հասցրել Իրաքին և Սիրիային Իրանում 2 երկրաշարժ է գրանցվել«Տունը բենզինով են վառել, ես կարամ էդ բենզինի շորերը, որ տարել եմ թաղել էրեխուս ոտերի տակ, բերեմ»․ սպանվածի մայրը՝ դատարանում Սահմանազատման կանոնակարգի վավերացումն առաջին հերթին ծանր հարված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին. «Հայաքվե» ՀՀ-ն և նրա անունից բանակցողն իրավասու չէ միակողմանիորեն ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ «Հայաքվե»Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Վարդենիսում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 16 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 21 մարդ ՌԴ–ի և ՀՀ–ի միջև բարեկամության 200-ամյակին «Ճանաչիր Ռուսաստանն ավելի լավ» ցուցահանդեսը լինելու է Հայաստանում. Ավետիսյան «Կրթական համակարգում փորձում են իրականացնել արժեքների տրանսֆորմացիա, դրանք գլխիվայր շուռ են տալիս». «Փաստ» Տնտեսական քողարկված խնդիրներն ու իշխանությունների ճոխ ծախսերը. «Փաստ» Ամիօ բանկը մասնակցել է Real Business կոնֆերանսին Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են. Աբրահամյան
Ամենադիտված