Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-ն ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունը ԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունը Քրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ


Գեներալը կալանավայրում է. ընտանիքին հանում են ՊՆ տրամադրած տնից

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը 2022 թվականից կալանքի տակ է: Նրա կինն ու որդիները ՀՀ պաշտպանության նախարարության դեմ հայց են ներկայացրել՝ պահանջելով վերացնել մի վարչական ակտ, որով Միքայել Արզումանյանին եւ նրա ընտանիքի անդամներին պարտադրում են ազատել Հասրաթյան փողոցի շենքերից մեկում գտնվող բնակարանը: 

Սա այն շենքն է, որտեղ նախկին Պնախարար Վիգեն Սարգսյանի հանձնարարությամբ բնակարաններ էին հատկացրել համակարգի զինծառայող չհանդիսացող եւ ՀՀ գրանցում չունեցող անձանց, եւ որի վերաբերյալ անցյալ տարվա հոկտեմբերից քրեական վարույթ կա նախաձեռնված: Դրա շրջանակներում Վիգեն Սարգսյանի եւ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: 
Ըստ դատախազության՝ Վիգեն Սարգսյանը, «անտեսելով կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրված 26 զինծառայողների, ինչպես նաեւ նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք հոգու»: 

Նրանց թվում է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը: Զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության պետի կայացրած ակտով, Արզումանյանին հատկացված բնակարանը պետք է հետ վերադարձվի նախարարությանը: Արզումանյանները ծանուցում են ստացել, սակայն համաձայն չեն այս որոշման հետ եւ դիմել են վարչական դատարան: 

Ըստ դատախազության՝ ապօրինաբար բնակարաններ են ստացել նաեւ զինծառայության եւ ՀՀ ՊՆ-ի հետ կապ չունեցող մարդիկ: Օրինակ, Թալիշում Արցախի կառավարության նախկին ներկայացուցիչ Լեւոն Ապրեսյանը, ով ժամանակին եղել է զինծառայող, սակայն բնակարանային հերթում չի եղել, նաեւ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանը, ով մինչ այդ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդն է եղել: 

Գործով անցնող 29 անձանցից բացառություն է արվել նրանց համար, ովքեր գտնվում են զինվորական ծառայության մեջ: Նրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ են լինելու թոշակի անցնելուց հետո: Իրականում սա բարդ, խճճված գործ է, գոնե արցախցիների մասով, որոնք մի քանի օրում կորցրին ամեն ինչ եւ այժմ գտնվում են սոցիալական անդունդի եզրին: 

ՊՆ մեր աղբյուրը բացատրում է, թե ինչ տրամաբանությամբ են բնակարանները հետ վերցվում տերերից։ «Մեր միջոցով է, բայց դա մեր որոշումը չէ: Միքայել Արզումանյանին եւ մյուսներին բնակարանները հատկացվել են առանց բնակարանում հաշվառվելու իրավունքի: Բնակարանում մարդը կարող է բնակվել, եթե նա բնակհաշվառման է կանգնած կամ էլ առնվազն ծառայում է ՀՀ-ում: Այս բնակարանները ծառայողական բնակարաններ են, եւ այս պահի դրությամբ, քանի որ դրանք ծառայողական նշանակության բնակարաններ են, եւ Արզումանյաններն այդտեղ փաստացի բնակվելու իրավունք չեն ունեցել, դատախազությունից մեզ գրություն եկավ, որ միջոցներ ձեռնարկենք բնակարաններն ազատելու ուղղությամբ: Մենք հանձնաժողովի նիստով քննարկեցինք, հասկացանք, որ իրենք բնակարանային հերթում էլ չեն եղել: Սա հանձնաժողովով անցած որոշում է, եւ հանձնաժողովը նիստ արեց ու որոշեց, որ այս մարդիկ տվյալ բնակարաններում ապրելու հիմք չունեն: Նիստի որոշման վերաբերյալ ծանուցումներ ենք ուղարկել, Արզումանյանները դատարան են դիմել: Մենք որքան էլ հարգում ենք գեներալ Միքայել Արզումանյանին, առաջնորդվում ենք օրենքով»,- հայտնեց ՊՆ աղբյուրը: Հարգում են, բայց մարդը մոտ 2 տարի կալանավորված է` անբացատրելի ու չհաստատվող մի մեղադրանքով, որով ուժի մեջ մտած դատավճիռ դեռ չկա:

Եվ հիմա, երբ գեներալի ընտանիքն ապրելու տեղ չունի, Հայաստանի իշխանությունները որոշել են օրենքի տառը պահել եւ նրանց վտարել ծառայողական բնակարանից: Հիշեցնենք․ ինքը՝ Վիգեն Սարգսյանը, վաճառել է իր երեւանյան բնակարանը, ապրում է ԱՄՆ Բելմոնտ քաղաքում, իր իսկ խոսքերով՝ աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունում:

Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից․ Էմին Խաչատրյան Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներովIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշըՄոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կրում․ Արտակ ԶաքարյանՀետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանըԵկամուտների համընդհանուր հայտարարագրումն անմիտ քայլ է. Արամ ՊետրոսյանՌաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-նԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիր ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին ԶՊՄԿ նոր տեղամասի վերահսկողության պարտականությունները վստահվել է Զարզանդ Մինասյանին Մեկնարկում է «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման կրթական հարթակի՝ Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի 3-րդ քաղաքական դպրոցի ընդունելությունըԵՄ-ում արևային էներգիայի մասնաբաժինն առաջին անգամ գերազանցել է ՋԷԿ-երի արտադրությունըՔրիստինե Գրիգորյանի հիմնարկը տապալեց առաջին փորձությունը Փաշինյանը քրեական նոր շոուներ է բեմադրում Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը ՀՀ ՊՎԾ հանրային գնումների գործընթացների վերահսկողության վարչության կողմից 2024թ. դիտարկվել է 13.680 գնման ընթացակարգ Նրա մասին, թե երբ մենք կկարողանանք վերադարձնել Արցախը. Ավետիք Չալաբյան Հայաստանում Արցախի մեր անկյունը շուտով պատրաստ կլինիIDBank-ն ամփոփեց 5 հատ iPhone 16 Pro-ի խաղարկությունըԶրույցն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ տեսախցիկի առջև էր. Զախարովան՝ ՀՀ և ՌԴ ԱԳՆ ղեկավարների բանակցությունների մասին Մենք պետք է դարձյալ արժանի լինենք Արցախին. Ավետիք ՉալաբյանԵրեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ (լուսանկար, տեսանյութ) Խրախուսում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ուղղությամբ ջանքերը. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Դավոսում հանդիպել է Փաշինյանի հետ Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն. Shamshyan ՀՀ-Ղրղզստան հարաբերությունների խորացմանը կծառայի նաև մեր կողմից ստորագրված համագործակցության ծրագիրը. ՄիրզոյանԵղբայրն էլ պատերազմում է զոհվել հարևանները` Գյումրիում ինքնասպան եղած տղայի մասին ՆԱՏՕ-ն Ուկրաինային առաջարկ է արել Ալիևը զանգահարել է Էրդողանին Ջրանջատումներ՝ Երևանում և մարզերում Միացյալ Նահանգների համար այսօր աշխարհում ամենաթանկ ապրանքը ո՛չ գազն է, ո՛չ նավթն է, դա հակառուսականությունն է. Մհեր ԱվետիսյանՀայաստանը չարժանացավ Արևմուտքի բարեհաճությանը․ Դավիթ ՍարգսյանԱննահանջ ձևով ամեն ազգային բան վերացվում է. Աննա Կոստանյան«Որևէ մեկի զոքանչին բացահայտելու համար հայտարարագիր հարկավոր չէ». տնտեսագետԲախվել է 19 մեքենա, 9 մարդ հոսպիտալացվել է․ Ղազախստան (տեսանյութ) Արտադպրոցական կրթության ոլորտում ունենք 206 ատեստավորված մասնագետ, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար. ԿԳՄՍ նախարար Ռոբերտ Հովհաննիսյանը՝ ՀՀ չեմպիոնՔույրերս ու եղբայրս այլևս չկան. Ինչ է պատմել Սևակ ԽանաղյանըԴավիթ Բաբայանը խցում մենակ չէ. նրա հետ ևս 2 հայ կա ԱՄՆ FDA-ը թույլատրել է ZYN նիկոտինային բարձիկների առևտրայնացումը որպես ծխախոտին պակաս վնասակար այլընտրանք Կրպակից գողություն էր արել, ապա հրկիզել այն. 59-ամյա տղամարդը ձերբակալվել է Միրզոյանը Մոսկվայից հավատարմության երդում էր տալիս Արևմուտքին ՔՊ-ում հակասությունները խորանում են. Քոչարյան Անդրանիկի հարցը քննարկելու են Արայիկ Հարությունյանը՝ ֆեդերացիայի նախագահ. փորձում են յուրացնել ուրիշների աշխատանքը Արամ Մելիքյանի դուստրը՝ էլիզան, նշանադրությունից կադրեր է հրապարակել Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից Ինչ եղանակ կլինի առաջիկայում Հյուրանոցի հրդեհի հետևանքով զոhերի թիվը հասել է 78-ի, շինությունը կքանդվի․ Թուրքիա (նոր տեսանյութ) Եվրոպայի ամենահին արևային կայանը զարմացրել է գիտնականներին. այն գործում է ավելի քան 40 տարի Հայ-ռուսական հարաբերությունները ստրատեգիականից դարձրել են բնական․ Լավրովի խոսքը բառի ընտրություն չէր Հենաշարժողական խնդիրներ ունեցող կապանցի երեխաները ԶՊՄԿ-ի աջակցությամբ ընդունում են անհրաժեշտ թերապիաները
Ամենադիտված