Մենք Իրանի հետ այլևս սահման չունենք, մեզ խաբեցին Թեհրանում բնակիչները դուրս են եկել հանրահավաքի՝ Խամենեիի դիմանկարներով Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան Կենտրոնական բանկը երկարաձգել է դոլարի և եվրոյի կանխիկացման սահմանափակումները. ՌԴ Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Իրանի ԱԹՍ-ից հարձակումից հետո ԱՄԷ-ի նավթային օբյեկտների վնասները | Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի բազային (լուսանկար, տեսանյութ) Ձնախառն անձրև, ձյուն. եղանակն այս օրերին Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր սերնդի hրթիռներ կիրառելու պլանների մասին


Իսկական ծաղր իրականության նկատմամբ. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հենց միայն այն, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ֆորումի, այսինքն՝ ցանկացած ֆորումի, որն իր անվան մեջ ունի «ժողովրդավարություն» բառը, արդեն իսկ խորագույն ծաղր է տվյալ միջոցառման, դրա անվանման նկատմամբ: Էլ չենք ասում՝ բուն ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ ծաղրի դրսևորում լինելու մասին: Դրանից հետո երևի միայն մնում է, որ Փաշինյանը հանդես գա, օրինակ՝ «Լուսաձայնային նռնակները խաղաղ ցուցարարների դեմ կիրառելը՝ որպես ժողովրդավարության վերջին ճիչ» վերտառությամբ սիմպոզիումի: Կամ, ենթադրենք, «Քաղաքական հետապնդումներն ու քաղբանտարկյալները՝ որպես մարդու իրավունքների էտալոնային նվաճում» խորագրով պանելային քննարկման:

Ավելի ֆանտաստիկ կլիներ, եթե, օրինակ՝ գայլերը «Բուսակերության օգուտները» թեմայով գիտաժողովի մասնակցեին: Փաշինյանն, ըստ որում, ոչ միայն մասնակցել է, այլև ողջույնի ելույթ է ունեցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառման ժամանակ: Ի լրումն «ժողովրդավարություն» թեմայով «լոբի-ձավարի», Փաշինյանը երեկ արել է այսպիսի հայտարարություն. «Պետք է արձանագրեմ, որ քիչ չեն այն փոփոխությունները, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ժողովրդավարության առումով: Օրինակ՝ «ընտրությունների կեղծիք», «ընտրությունների արդյունքների կեղծել» արտահայտություններն արդեն պատմական ժանրին է վերագրված ՀՀում: Դա շատ կարևոր է»: Ինչ ասես: Սա պարզապես լսարանին, առաջին հերթին՝ դրսի լսարանին մոլորության մեջ գցելու դրսևորում է:

Փաշինյանն, ուրեմն, խոսում է, այն մասին, թե «ընտրակեղծիք» և «ընտրությունների արդյունքների կեղծում» արտահայտությունները (երևույթները), իբր, պատմության գիրկն են անցել, այլևս նման բաներ «Նիկոլի թվի Հայաստանում» չկան: Ծիծաղո՞ւմ եք: Անկեղծ ասած՝ մենք ևս: Հայաստանում «ընտրակեղծիքներ» այլևս չկան այն աստիճանի, որ վերջերս, կհիշեք, մեծ աղմուկ բարձրացավ մամուլում՝ հենց ՔՊ-ի վարչության ընտրության արդյունքները կեղծելու մասին տեղեկություննեի հետ կապված: Սակայն դա դեռ թողնենք իրենց ներկծիկային պարզաբանումներին: Ավելի ցցուն փաստեր: Նախ՝ թե՛ 2018-ին, թե՛ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում (հատկապես՝ 2021-ի), թե՛ 2023-ի Երևանի ավագանու ընտրություններում Փաշինյանի գլխավորած իշխանությունը վերարտադրվելու նպատակով չարաշահել ու գերչարաշահել է «վարչական ռեսուրսը»: Սա տեղով մեկ ընտրախախտում է ու անհերքելի իրողություն:

Երկրորդ՝ 2021թ. արտահերթ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը միայն «թղթի վրա» է հրաժարական տվել (տեխնիկական հրաժարական), այնինչ, իրականում ու գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ձևականորեն միջնորդավորված: Երրորդ. գրեթե բոլոր խոշոր ու միջին համայնքներում, սկսած Երևանից, վերջացրած Վանաձորը, Ալավերդին, Սիսիանն ու մնացածն էլ ձեզ՝ փեշքեշ, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն զբաղվել են հետընտրական իշխանազավթմամբ: Դա դրսևորվել է հետևյալ կերպ. այն խոշոր համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, անմիջապես ոստիկանական հալածանքներ են սկսվել հաղթող թեկնածուների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանը բացառապես այդ պատճառով է մինչ օրս բանտարկված: Մյուսների դեպքում գործադրվել է շանտաժ, ահաբեկում: Որոշ համայնքներում, որտեղ բնականորեն պարտվել են, չնայած վարչական ռեսուրսի տոտալ չարաշահմանը, ի վերջո, հասել են նոր ընտրությունների:

Ի՞նչ է այդ ամենը, եթե ոչ հենց ընտրությունների արդյունքների կեղծում: Էլ չենք խոսում Երևանի ավագանու ընտրությունների մասին, որոնց արդյունքում ՔՊ-ն միայն ինչ-ինչ ձեռնածությունների հաշվին կարողացավ «պահել» իշխանությունը: Այս ամենի հետ կա էլի մի հանգամանք, որը նույնիսկ ավելին է, քան պարզապես ընտրությունների արդյունքների կեղծումը: Բանն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն 2021-ին «ձայներ» են փախցրել բոլորովին այլ ծրագրով ու խոստումներով, իսկ իշխանությունը պահելուց (վերարտադրվելուց) անմիջապես հետո սկսել են իրականացնել ասածներին տրամագծորեն հակասող քաղաքականություն: Օրինակ՝ խոսել ու կառավարության ծրագրում ամրագրել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, իսկ իրականության մեջ ուրացել են Արցախն ու այն հռչակել ադրբեջանական տարածք: Փաշինյանը, պատկերացնո՞ւմ եք, խոսել է «հավաքների ազատության» մասին:

Չէ, բայց հիրավի պետք է ցինիզմի անսպառ պաշար ունենալ դրա համար: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որի ոստիկանությունը, հատկապես կարմրասև բերետակիրներով, հարձակվում է անգամ փոքր քանակով բողոքի խաղաղ, անզեն ակցիա իրականացնող քաղաքացիների վրա: Հավաքների ազատության մասին է խոսում ղեկավարը մի կառավարության, որ բառացիորեն 2 շաբաթ առաջ հրահրել ու իրականացրել է հունիսի 12-ի արյունահեղությունն ու խաղաղ, անզեն ցուցարարների վրա վայրագ հարձակումը: Մի խոսքով, Փաշինյանի ելույթը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» դառը հեգնանք էր իրականության նկատմամբ: Պարզից էլ պարզ է, որ Հայաստանում այս 6 տարվա մեջ ոչ միայն առաջընթաց չի եղել նաև ժողովրդավարության հետ կապված, այլև գրանցվել է անդնդային հետընթաց:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՕրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն Սարգիսով8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԱռաջիկա ընտրություններում պետք է հաղթեն ազգային ուժերը․ Ավետիք ՉալաբյանՕրենքը փոխելով՝ փորձում են սահմանափակել «ՀայաՔվեի» գործունեությունը․ Արմեն ՄանվելյանԻրանը ցավոք սրտի դարձավ հերթական զոհերից մեկը Միացյալ Նահանգների համար․ Մհեր ԱվետիսյանԻ՞նչ կասեք Փաշինյանին, որ հանդիպեք․ հարցումՄի քանի անգամ ասել եմ, որ տարածաշրջանում մեծ իրադարձություններ են սպասվում և անհրաժեշտ է պատրաստ լինել այդ իրադարձություններին․ Արշակ ԿարապետյանԻ՞նչ եք կարծում, մեզ ինչպիսի ղեկավար է պետք․ հարցում «Իրական Հայաստան». պաշտոնական անջրպետ ազգային և պետական շահերի միջևԻնչ կասեք Փաշինյանին․ հարցում«Եթե Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20․000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի»Մինչև 5 մլն ՀՀ դրամ՝ վարկերը միավորելու և ԱրարատԲանկ տեղափոխելու համար․ նոր առաջարկ Իրանի պատերազմի ֆոնին Հայաստանին պատրաստում են նոր ճանապարհ տալ Ադրբեջանին. Էդմոն Մարուքյան Մենք Իրանի հետ այլևս սահման չունենք, մեզ խաբեցին Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը պատասխանեց. «Խփելու եմ նավթամուղին»․ Աննա ՂուկասյանըՄարդիկ ուզում են աշխատել, ոչ թե արտագաղթել. ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ դա իրականություն կդառնաԹեհրանում բնակիչները դուրս են եկել հանրահավաքի՝ Խամենեիի դիմանկարներով Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները Նիկոլ Փաշինյանը քլունգը ձեռքին քանդում է Հայաստանի հիմքը. Արսեն ՎարդանյանC360. Օրիգինալ նվերներ կանանց համար Հայաստանը` միջազգային ներդրողների ուշադրության կենտրոնում. ի՞նչ կտա Ամերիաբանկի` FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը Ադրբեջանն ատամները սրած սպասում է. չի կարելի բացառել նաև նրա կողմից ագրեսիվ գործողությունները Հայաստանի դեմ. Ոսկանյան Կենտրոնական բանկը երկարաձգել է դոլարի և եվրոյի կանխիկացման սահմանափակումները. ՌԴ «Թալանիչների» ոդիսականը կամ` ու՞մ անուններն է թաքցնում դատախազությունը «ապօրինի գույքով» անցնողների հետևում. կասկածելի թվեր և կարճված գործեր Եվրահանձնաժողովը դադարեցրել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը Դատապարտում եմ նման դրսևորումները և կոչ եմ անում դադարեցնել ոտնձգությունները փաստաբանական ինստիտուտի նկատմամբ. Էդմոն ՄարուքյանԻրանի ԱԹՍ-ից հարձակումից հետո ԱՄԷ-ի նավթային օբյեկտների վնասները | Իսրայելը հարվածել է Թեհրանում ԻՀՊԿ-ի բազային (լուսանկար, տեսանյութ) Ձնախառն անձրև, ձյուն. եղանակն այս օրերին Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. Աշոտ Մարկոսյան Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial TimesԻրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ նոր սերնդի hրթիռներ կիրառելու պլանների մասին Կենսաթոշակների բարձրացման հիմնական պատճառը իշխող ուժի վախն է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը տարhանում է Թեհրանում իր դեսպանությունը և Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը. Ադրբեջանի ԱԳՆ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Իսրայելի hարձակումների հետևանքով 123 զnհի մասին Չգիտեմ, թե ՔՊ-ականներն ինչո՞ւ են այդքան ուրախացել, ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանը 50 տոկոսից պակաս է հավաքում. Հայկ Մամիջանյան Գազ չի լինելու մի քանի ժամ Զինված հայ ժողովուրդը միշտ որպես սպառնալիք է դիտարկվելու հակառակորդի կողմից․ Ավետիք ՔերոբյանԱՄՆ հետաքննությունը մատնանշում է ԱՄՆ հավանական պատասխանատվությունը Իրանի դպրոցին hարվածի համար. Ռոյթերս ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի Գեներալը ինչ է հուշում իշխանությանը. ուր կհասնի տարաշրջանի լարվածությունը Գյուղացին տարվա սկզբից կիմանա, թե ինչ գնով է վաճառելու իր բերքը, կկարողանա կանխատեսել իր ծախսերն ու իմանալ՝ շահույթ կունենա, թե ոչ. Նարեկ Կարապետյան «Ընտրություններին մասնակցելն իրենց թույլ տալով չէ, դա մեր Սահմանադրությունով է»․ Նարեկ Կարապետյան Յուրաքանչյուր շրջան կունենա առնվազն երկու մթերման կայան. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված