Օձը դաշտում խայթել է 66-ամյա կնոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արտաշատ» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչ 66-ամյա Հայկուհի Ն․-ին իրենց գյուղի դաշտում օձը խայթել է և նա «սուր էկզոգեն թունավորում օձի խայթոցից» ախտորոշմամբ է տեղափոխվել հիվանդանոց։
Բժշիկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպում և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live