Այս իշխանությունը շարժվում է կլանային, ոչ թե պետական շահով․ Արմեն Մանվելյան Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հшրձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն Բացառիկ լուսանկարներ՝ 2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ» Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ինչ առավելություններ կստանան քաղաքացիները անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքում Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ


«Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը». Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Օրերս «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը լիբանանյան հեղինակավոր «Ալ-Ահեդ» թերթի հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին և Արցախյան հիմնահարցին: Արշակ Կարապետյանը կարծում է, որ մեր տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտները փոխկապակցված են: Իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը համարում է արհեստականորեն ստեղծված: «Այս կոնֆլիկտի նպատակներից մեկը ոչ միայն այս հողակտորն օկուպացնելն է, այլ ժողովրդին վերահսկելը, նրա հարստությունը, արժեքները և մշակույթը ոչնչացնելը: Սրա հիմնական պատճառը սեփական գոյությունն արդարացնելն է: Խոսքս Ադրբեջանի մասին է, չէ՞ որ մինչև 1918 թ.-ը նման պետություն գոյություն չի ունեցել»,-ասում է նա:

Անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Նշում՝ այն ունի պատմական խորը արմատներ և իրենից ներկայացնում է գաղափարախոսությունների և կրոնների առճակատում: «Արցախյան հողը ուղղակի հողակտոր չէ, որը Հայաստանի կառավարությունը հանձնեց և որին դավաճանեց: Հայաստանը ոչինչ չարեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնեց այն` հայտարարարելով, որ այդ հարցն իրեն չի վերաբերում: Մեկ տարի առաջ ստորագրվեցին ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը ճանաչող փաստաթղթեր, իսկ 1994 թ.-ի մայիսի 8-ին ադրբեջանցիները ստորագրեցին զինադադարի պայմանագիր։ Այդ համաձայնության մեջ նշված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է սկսել բանակցություններ և  ստորագրել խաղաղության պայմանագիր: Ավելի քան երեսուն տարի նրանք չէին ճանաչում Լեռնային Ղարաբաղը և սկսեցին ուժ կուտակել, որպեսզի  գերազանցեն Հայկական զինված ուժերին: 2015 թ.-ին աստիճանաբար սկսվեց Ադրբեջանի ռազմական գերազանցության գործընթացը, երբ նրանք հինգ միլիարդ դոլարի՝ զենքի մատակարարման պայմանագիր կնքեցին, զենք գնեցին Իսրայելից և այլ երկրներից, իսկ թուրքական սպաները սկսեցին մասնակցել ադրբեջանական զինված ուժերի կատարելագործմանը: Մինչև 2015 թ.-ը ուժերի գերազանցությունը Հայկական զինված ուժերի կողմում էր, և Հայաստանը կարող էր ռազմական գործողություններ սկսելու որոշում կայացնել: Չնայած, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցում էր մոտեցող վտանգը, նա չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք կամ էլ անկախ պետություն»,-նշում է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավարը:

Խոսելով այն մասին, որ 2023 թ.-ին Նիկոլ Փաշինյանը հայտարեց, որ «Արցախը ադրբեջանական տարածք է, և մենք այն չենք պաշտպանելու», ընդգծում է՝ այս հայտարարությունը Սահմանադրության խախտում է, քանի որ այնտեղ գրված է, որ հայկական պետությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Վստահ է՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմն այս արարքի համար պատասխանատվություն են կրելու.  «Հայաստանի ներկայիս իշխանությունները, նրանց ամբողջ թիմը պատմության մեջ մնացին որպես հայրենիքին և իրենց ժողովրդին դավաճանած անձինք: Նրանք, անշուշտ, պատասխանատվության կենթարկվեն այս հանցագործությունների համար։ Ցավոք, գինը կվճարեն նրանց սերունդները: 21-րդ դարում 120 հազար մարդ վտարվել է իրենց տներից: Ղարաբաղում չմնաց բնաչության մեկ տոկոսն անգամ, միայն մատների վրա հաշված մարդիկ: Չեմ կարծում, թե մոտ ժամանակներս կստեղծվեն բարենպաստ պայմաններ մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար»:

Շեշտում է՝ այսօր աշխարհաքաղաքական տեսանկյունից բախվում են Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի շահերը: «Փաշինյանը հույսը դնում է ամերիկյան ուժերի միջամտության վրա, որպեսզի պաշտպանի իրեն, բայց ամերիկյան ուղիղ միջամտությունը աշխարհագրորեն անհնար է, քանի որ ամերիկյան օժանդակությունը պետք է անցնի Վրաստանի տարածքով, որը 2008 թ.-ին ներքաշվեց պատերազմի մեջ և չեմ կարծում, որ կցանկանա նույն սցենարի կրկնությունը: Եթե խոսքը միջանցք ապահովելու մասին է, այս հարցը կարելի է լուծել, սակայն դա ուղղակի ճանապարհ չէ, այլ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություն: Այդ միջանցքի բացումը հիմք կտա աշխարհին մոռանալ Հայաստանի մասին: Հայաստանը գոյություն ունի իր աշխարհաքաղաքական ազդեցության և դիրքի շնորհիվ: Երբ գոյություն ուներ Լեռնային Ղարաբաղը, գոյություն ունեին խնդիրներ նրա շուրջը, երբ այն հանձնեցին, բոլոր խնդիրները տեղափոխվեցին Հայաստանի շուրջ: Կգոյատևի՞ Հայաստանն առանց Լեռնային Ղարաբաղի մեր պետության ներկայիս իշխանության օրոք, շատ մեծ հարց է»:

Սակայն Կարապետյանը վստահ է՝ հայերն անպայման կմնան տարածաշրջանում, նրանք անպայման կվերադառնան Լեռնային Ղարաբաղ: Համարում է, որ դա կլինի ինքնավար տարածք Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտպանության ներքո: Սակայն մտահոգություն ունի՝ Հայաստանի ներկայիս իշխանությունների օրոք պատերազմն ավելի արագ վրա կհասնի: «Ադրբեջանը կշարունակի առաջխաղացումը, նրանք պատմական հնարավորություն են ստացել և բաց չեն թողնի շանսը էլ ավելի շատ տարածքներ գրավելու: Նրանք իրավիճակը եռման կետի կհասցնեն: Հայ ժողովուրդը պատերազմող ժողովուրդ է, հավանական է, որ հայտնվեն դիմադրության օջախներ, ինչն էլ կհանգեցնի լայնածավալ պատերազմի Փաշինյանի իշխանության ներքո:

Այս պարագայում տարածաշրջանում մեծ պատերազմ կսկսվի: Իրանը չի կարողանա նեյտրալ դիրք գրավել: Իրանի ազգային շահերը կտուժեն, եթե Ադրբեջանն օկուպացնի «Զանգեզուրի միջանցքը»: Պատկերացրեք միայն, թե ինչ կլինի Հայաստանի նման փոքր տարածքի հետ, եթե այստեղ բախվեն Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը»,-եզրափակում է Արշակ Կարապետյանը:

 

 

Այս իշխանությունը շարժվում է կլանային, ոչ թե պետական շահով․ Արմեն ՄանվելյանՋուր չի լինելու բազմաթիվ հասցեներում․ որոնք են Հայաստանի տնտեսական ներուժի փոշիացումը. «Փաստ» Մի քանի ասֆալտապատ փողոցը զրո է պատճառած անչափելի, ահռելի վնասների համեմատ. «Փաստ» Անդրեն կոտրեց լռությունը… Երգչի հրապարակումը` բաժանման լուրից հետո «Միակ դիվերսիֆիկացիան, որն այսօր կարողանում է անել գործող իշխանությունը, այն է, թե ում միջոցով մեկ օրով ավելի երկարացնի իր աթոռը պահելու հնարավորությունը». «Փաստ» Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հшրձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն Անհաղորդություն, որ ձգտում է մեղսակցության. «Փաստ» Բացառիկ լուսանկարներ՝ 2 հոգու կյանք խլած ողբերգական ավտովթարից«Այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, որևէ կապ չունի հայ ժողովրդի հետ». «Փաստ» «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին». «Փաստ» 120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ» Կարգապահական վաշտում մահացած զինծառայողի ծնողները դեպքից երեք ամիս անց էլ չեն հավատում ինքնասպանության վարկածին Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» Հզոր անտիցիկլոն է ներթափանցում Հայաստան. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ» Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր 2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան Ավինյան«Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Ինչ առավելություններ կստանան քաղաքացիները անձնական եկամուտները հայտարարագրելու դեպքումԺամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության․ Աննա ԿոստանյանԶոդի կամրջի մոտ բախվել են ՊՆ «KamAZ»-ն ու «Toyota»-ն, վիրավnրներ կան․ Shamshyan Նացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա ՍողոմոնյանՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ»Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Հայաստան-Վրաստան ճանապարհը անցնում է Ադրբեջանի՞ն. հարց փոխվարչապետինՕպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. նախագիծն ընդունվեցԻնչպիսին է Երևանում մթնոլորտային օդի որակը․ նոր տվյալներ Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբԽոշոր վթար, բախվել են «Ford»-ը և «Opel»-ը, 5 վիրավnրների մեջ անչափահաս կա. Shamshyan Երևանցիների համար տրանսպորտային սակագները կդառնան ավելի ճկունՄեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից Տնտեսական նոր տարին Հայաստանում ինչպիսին կլինի․ մեկնաբանում է Նաիրի ՍարգսյանըԱլիևն ու Զելենսկին հանդիպել են ՌԴ-ի հետ պայմանավորվածության համաձայն Շուշին հայկական էր մնալու, եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեր Արցախից. Դանիելյան Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին Քաղաքացի - հանրային տրանսպորտ «դիմակայության» մասինԱրտառոց դեպք, «Mercedes»-ներից մեկը հրելիս բախում-վրաերթ է եղել, վիրավnր կա․ Shamshyan Ջոկովիչը հաղթեց Ալկարասին ու Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում էՀռոմի Ֆյումիչինո օդանավակայանում բացվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը Ծեծկռտուք Փաշինյանի ներկայությամբ չի եղել․ Սարգսյան Գազ չի լինի Թուրքիայում համազգային սուգ է հայտարարվելԹրամփը կարգադրել է 100 օրում լուծել Ուկրաինայում հակամարտությունը․ WSJ
Ամենադիտված