Տարադրամի փոխարժեքն՝ այսօր Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, իսկ զինադադարը՝ մի քանի շաբաթից Ադրբեջանական բանակի 2 զինծառայողներ ձնահյուսի մեջ են հայտնվել Մի քանի ժամ գազ չի լինի 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից Մարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո. Փաշինյան Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է


Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Մշակույթ

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա միջազգային երաժշտական մեծ փառատոնը և արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարազգի նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ վարպետության դասընթացներ։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ 

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլոք։ Տպավորիչ կատարումներով հանդես եկան նաև անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Քարամյանը և այլոք։  

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզկենտրոնը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ 

«Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»,- ասաց Ավանեսյանը։

Նրա գործընկեր, փառատոնի մասնակից և համագաղափարակից Արմեն Քարամյանը նույնպես կարևորեց երաժշտական միջոցառումը: Նա ևս մեծ ճանաչում է գտել երաժշտական աշխարհում: 1985 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ տեղափոխվել է հայրենի Սյունիք և Կապանում ստեղծել երաժշտական քոլեջի դաշնամուրի ուսուցչի պաշտոնը՝ զգալիորեն նպաստելով Կապանի ակտիվ համերգային կյանքին: Գործընկերների խոսքով՝ երաժշտության հանդեպ հանձնառություններն ու անսահման կիրքը վկայում են արվեստի հանդեպ նրա նվիրվածության մասին: 

«Քանի որ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճն ունի հրաշալի ակուստիկա, որոշեցինք այն ծառայեցնել ճիշտ նպատակին: Դա զգացինք նախանցյալ տարի, երբ Կապանում հանդիսավորությամբ նշվեց «Կարմիր Խաչի» գործունեության 30-ամյակը և այդ կապակցությամբ ելույթ ունեցանք ես և Սևակ Ավանեսյանը: Նախորդ տարվա փառատոնն ունեցավ մեծ հաջողություն: Այս տարվա փառատոնը մեկ քայլ առաջընթաց էր թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Ունենք հոյակապ հանդիսատես: Նման միջոցառումները ոգեշնչման աղբյուր են: Եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, ապա այս ամենի արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տարի անց: Արվում է հսկայական աշխատանք՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները, որպեսզի փառատոնը դառնա իրականություն: Սևակի դերն իսկապես մեծ է: Նա ուղղակի բոլորին վարակում է իր եռանդով ու նվիրվածությամբ»,- ասաց Քարամյանը:    

Հատկանշական է, որ փառատոնը հյուրընկալել էր նաև 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է այն առումով, որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, դրականը քաղելու, և, որ ամենակարևորն է, կրթվելու համար:

«Փառատոնն իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում տեղացի երաժիշտներին ու երաժշտական դպրոցների սաներին՝ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»,- ասաց Փարսյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են տեղի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերարներ, ովքեր աջակցել են փառատոնի կազմակերպական աշխատանքներին։

Հիմնական հովանավորներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ երկրորդ տարին անընդմեջ հանրությունն ականատես է լինում իսկապես մեծ մշակութային տոնի:

«Մեր կոմբինատը սիրով հովանավորում է միջոցառումը, և մեր աջակցությունն ամբողջովին տեղավորվում է կոմբինատի սոցիալական քաղաքականության համատեքստում, որովհետև մշակույթը սոցիալական կյանքի կարևորագույն բաղադրիչներից է, ինչպեսև կայուն զարգացման հիմքերից մեկը, առանց որի դժվար է պատկերացնել առողջ ապագան: Ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ փառատոնի անցկացումը դառնալու է լավ ավանդույթ, որի կազմակերպումը, անցկացումն ու փակումը միանշանակ տպավորիչ էր ու հիշարժան: Լեփ-լեցուն դահլիճն իր աջակցությամբ և էներգետիկայով ավելի է տրամադրում երաժշտներին: Դժվար էր պատկերացնել, որ փակման օրն ավելի շատ մարդ կտեսնեինք, քան բացման օրը: Դա ևս մեկ փաստ է, որ փառատոնն իսկապես կայացած երևույթ է»,- ասաց Ստեփանյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց հուլիսի 18-ին՝ աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ և ընկերներ» խմբի համերգով, որից առաջ Կապանի տարբեր երաժշտական դպրոցների շուրջ երեսուն սաներ ստացան դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Մանվել Մարգարյան 

 
Տարադրամի փոխարժեքն՝ այսօրTeam Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում, իսկ զինադադարը՝ մի քանի շաբաթից Փաշինյանը հայ չի, նա թուրքի ժառանգ է. քաղաքացիՊետք է կանխել միջանցքի հանձնման փորձը. Արմեն ՄանվելյանՈրտե՞ղ և ե՞րբ տեղի կունենա Արա Դեղտրիկյանի հոգեհանգիստը Ադրբեջանական բանակի 2 զինծառայողներ ձնահյուսի մեջ են հայտնվել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության երթը դեպի ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների խնդիրըՄի քանի ժամ գազ չի լինի Հայաստանի փրկությունը, Հայոց պետականության փրկությունը հայ-ռուսական ամուր և բարեկամական հարաբերությունների հիման վրա են կառուցված. Մհեր Ավետիսյան3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարիցՄարտի 26-ին և 27-ին հնարավորություն ունեք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների գալա համերգին Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո. Փաշինյան Ակբա բանկը ներկայացրել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը Ինչպես է Արա Դեղտրիկյանը պարում գործընկերների հետ. համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել Ucom-ը նշում է Հաճախորդի միջազգային օրը՝ ամրապնդելով իր կապը բաժանորդների հետ Զինադադարը վերաբերում է միայն Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին․ Կրեմլը պարզաբանել է Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սիլվա ՄեքինյանըԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում Վերջին անգամ նրա տարբերվող ձայնը լսեցի փետրվարի 14-ին, այնքան լիահույս էի, որ ապաքինվելու էԶելենսկին այսօր հեռախոսազրույց կունենա Թրամփի հետ Երևանում ձերբակալվել է «դրիֆտ» կատարած երիտասարդ Հայտարարագրման համակարգը տապալվելու է․ Հրայր ԿամենդատյանԹաց ձյուն է տեղում (տեսանյութ) Ինչ էր ժամանակին ասել Արա Դեղտրիկյանը՝ մաhից հետոյի կյանքի մասին. բացառիկ մանրամասներ «Opel» է կողաշրջվել, 1 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրել, վարորդը եղել է ոչ սթափ. Shamshyan ՆԳՆ-ն տեղեկացնում է․ խուճապի չմատնվել Ջրանջատումներ՝ մինչև ուշ երեկո Վերջին զանգը սերիալից Լևոն Մկրտչյանն ամուսնացել է. Բացառիկ կադրեր Իշխանությունը խոստովանեց, թե ինչու է փոխում Սահմանադրությունը Կեղծ ընդդիմադիրները Գյումրիում փոշիացնում են ընդդիմության ձայները Փաշինյանը հատուկ վերաբերմունք է դրսևորել թուրքական պատվիրակության հանդեպ Ալիևը պահանջում է Տիգրանաշենն ու այլ տարածքներ Հնդկաստանում արևային էներգիայի արտադրությունը վտանգված է օդի աղտոտման պատճառով ՀՀ ՊՆ-ն հայտարարել է՝ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտման մասին Բաքվի հաղորդագրությունները․ ԱԳՆՍպիտակում 17-ամյա տղային սպանել են 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելու պատճառով. ՄանրամասներԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանին Ֆիրդուսի թաղամասում իրականացվող շինաշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ. աշխատանքները դադարեցվել ենԻրականում ինչից է մաhացել Արա Դեղտրիկյանը. բացառիկ մանրամասներ Երևանում մեքենաներ են բախվել. դեպքի վայրում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում չորս շրջաններում ոչնչացրել են 57 անօդաչու թռչող սարք․ իրավիճակը՝ երկրում Իշխող քաղաքական ռեժիմը փորձում է մաս կազմել Հայոց ցեղասպանության պատմական հիշողության նսեմացմանը և բոյկոտել դրա միջազգային ճանաչման գործընթացը. «ՀայաՔվե»Փաշինյանը փախչելու է՝ պատերազմով կամ ընտրությունով, իսկ դուք ի՞նչ եք անելու Ջուր չի լինի որոշ հասցեներում Ողբերգական վթար, «Volkswagen»-ը հայտնվել է ձորում, մաhացածը հայտնաբերվել է մեքենայից դուրս. Shamshyan Նոր ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Ինչու՞ են պայքարում Արշակ Կարապետյանի ստվերի դեմ. «Փաստ» Բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և մեկ զոհ
Ամենադիտված