Վրաերթի ենթարկված 75-ամյա Վոլոդյա Հ.-ն մահացել է Հայաստանի դարպասապահը ենթարկվել է վիրահատության. մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. Գրանցվել է 19 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդ Սարգիսը միայնակ էր ապրում, ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ ողբերգական դեպքից Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը Ինչ եղանակ կլինի այս օրերին․ մանրամասներ ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելությունները


«Հայաստանը դարձել է երկու բևեռների հակամարտության հարթակ, դրանից որևէ լավ բան սպասել չի կարելի». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լոնդոնում Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպման համար կողմերն իրար են մեղադրում: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ մի քիչ խճճված իրավիճակ է, որովհետև երկու կողմերն էլ մինչև վերջ չեն նշում պատճառները: «Հայկական կողմն ասում է, որ պատրաստ է երկկողմ հանդիպման, Բաքուն չի համաձայնել: Բաքուն ասում է՝ առաջարկում էին հանդիպել նույն ձևաչափով, որով ժամանակին հանդիպել են Գերմանիայի կանցլերի՝ Շոլցի միջնորդությամբ: Նա բացում է հանդիպումը, ինչ-որ ժամանակ մնում, հետո ղեկավարների զրույցը շարունակվում է առանձին: Հայկական կողմը չի պարզաբանում, թե ինչու էր իր համար անընդունելի, որ բրիտանական կողմը բացի այդ հանդիպումը, ներկա լինի սկզբնամասին, իսկ ադրբեջանական կողմն իր հերթին չի պարզաբանում, թե ինչու էր ուզում հանդիպումը լիներ հենց այդ ֆորմատով, և չէր ուզում առանձին հանդիպել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Շեշտում է՝ եթե փորձենք հասկանալ իրավիճակը, ամենահավանականն այն է, որ, ըստ երևույթին, կան ինչ-որ հարցեր, որոնք հայկական կողմը չէր ուզենա բարձրաձայնել երրորդ միջնորդի՝ տվյալ դեպքում՝ Մեծ Բրիտանիայի ներկայությամբ: «Իսկ ադրբեջանական կողմն, ըստ երևույթին, ուզում էր ինչ-որ բան լսել հենց երրորդ կողմի ներկայությամբ: Դրանք կարող էին լինել այն հարցերը, որոնք հետո պետք է քննարկվեին առանձին, օրակարգը ճշտվեր երրորդ կողմի մասնակցությամբ: Իմ կարծիքով, այդտեղ է խնդիրը: Ադրբեջանական կողմն ուզում էր, որ երրորդ կողմի ներկայությամբ ճշտվեին օրակարգային հարցերը, ինչպես դրանք պետք է քննարկվեին, իսկ հայկական կողմը, ըստ երևույթին, մտածում էր, որ այդտեղ ճշտելու բան չկա, ամեն ինչ արդեն պայմանավորվել են, միակ խնդիրն է՝ իրար հետ նստել, հասկանալ, թե ինչո՞ւ պայմանավորվածությունները չեն կատարվում:

Մասնավորաբար՝ խոսքը կարող է լինել այն մասին, որ Կիրանցի մասով Փաշինյանը և նրա թիմն ասում էին, որ սա դելիմիտացիայի և դեմարկացիայի սկիզբն է, հիմնական օրակարգն էլ կհաստատվի մինչև հուլիսի 1–ը, և նույն ոգով կշարունակեն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա: Ինչպես տեսնում ենք, դա չեղավ: Հաջորդ խնդիրն այն է, որ Ալիևը բարձրաձայնում է Սահմանադրության և միջանցքի հարցը: Հայկական կողմն ուզում է այդ հարցերից խուսափել, ասում է, որ նման օրակարգ չկա: Միգուցե միջանցքի մասով հայկական կողմը չէր ուզում ինչ-որ պարտավորություններ ստանձնել՝ այդ հարցը քննարկելու երրորդ կողմի մասնակցությամբ: Իսկ նման հարց կա: Էրդողանն ասում է, որ միջանցքը կլինի այն հիմնական քայլը, որով խաղաղության պայմանագիրը կյանքի կկոչվի: Գրեթե նույն բանն ասում էր ԱՄՆ պետքարտուղարի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը, այն է՝ կողմերը պետք է գնան բարդ զիջումների:

Մինչև հիմա ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ զիջում է պահանջվում Ադրբեջանից, բոլորը հասկանում են, որ այդ բարդ զիջումը Հայաստանից է լինելու: Հայկական կողմն ադրբեջանական կողմից որևէ զիջման հարց չի դնում, որ ասես՝ այդ մի զիջումն էլ պետք է Ադրբեջանն անի: Վերջերս Ադրբեջանի պատգամավորներից մեկը հայտարարությամբ հանդես եկավ՝ շրջանառելով այդ երեք պայմանները՝ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, դելիմիտացիան և դեմարկացիան պետք է արվեն Ադրբեջանի պայմաններով, միջանցքի հարցը պետք է դրվի: Այս ամենը միասին վերցրած՝ հասկանում ենք, որ հայկական կողմը չի ուզում նոր պարտավորություններ ստանձնել: Ըստ երևույթին, ինչոր հարցեր Փաշինյանը պատրաստ է Ալիևի հետ առանձին քննարկել, բայց այս շրջանում, երբ ընդդիմությունը պատրաստվում է աշնանային ակցիաներին, ինչ-որ նոր պարտավորություններ ստանձնել, խոստովանել, որ ինչոր բան չի ստացվում, նա հրապարակայնորեն չէր ցանկանա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հայաստանի պաշտոնյաներից շատերը պնդում են՝ գործընթացների ավարտին ադրբեջանական ԶՈւ-ն կլքի Հայաստանի տարածքում զբաղեցրած մարտական դիրքերն ու տարածքները, օր օրի այս հայտարարություններին ավելի քիչ մարդ է հավատում: «Այդ հայտարարություններին ոչ միայն ես, այլև ոչ ոք չի հավատում: Լսում ենք տարբեր հայտարարություններ տարբեր հարթակներից՝ Վաշինգտոնից, Մոսկվայից, Երևանից, բայց չենք լսել մի այնպիսի միտք, որը լավատեսության հիմք տա, որ Ադրբեջանը կարող է այդ տարածքներից դուրս գալ: Ադրբեջանը պարզ ոչ է ասում, դրան շատ թեթև հակադարձում են Երևանի որոշ պաշտոնյաներ, բայց մինչև վերջ չեն էլ պնդում: Ամերիկացի պաշտոնյան խոսում է բարդ զիջումների մասին, այդ բարդ զիջումը վերաբերո՞ւմ է նրան, որ Ադրբեջանը պետք է հետ քաշվի, դա բարդ զիջում չէ: Բարդ զիջումներ են հայկական կողմի համար, որ սա էլ պետք է ընդունի, այն էլ ընդունի և այլն: Չի լինում այնպես, որ այն կողմը, որն իրեն ուժեղ է համարում, իր զորքերը հետ քաշի, նման բան դժվար է պատկերացնել»,-ընդգծում է քաղաքական վերլուծաբանը:

Ներքաղաքական կյանքում թվացյալ դադար է, «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն այս օրերին երկու ուղղությամբ է գործում՝ հանդիպումներ մարզերում և քննարկումներ մասնագիտական շրջանակների հետ: «Ասում են, որ շարժումը մարում է՝ նկատի ունենալով այս դադարը, բայց կարծում եմ՝ անգամ իշխող ուժն է համարում, որ այդպես չէ: Շարժումը չի կարող մարել, որովհետև Հայաստանի առջև ծառացած խնդիրները չեն վերանում: Կա վտանգ, որ այդ խնդիրները կարող են ավելանալ: Եթե խնդիրներն ավելանալու են, նոր հարցեր են ծագելու, բնական է, որ շարժումը ոչ թե մարելու է, այլ նոր թափ է առնելու: Շարժման առանձնահատկությունն էլ այն է, որ միավորված են տարբեր քաղաքական հոսանքներ ներկայացնող ուժեր, ծայրահեղ գաղափարական ուժեր են, որոնք պայքարում են իշխանության դեմ: Մի թևում, օրինակ՝ Սասնա ծռերն են, մյուսում՝ խորհրդարանական ընդդիմությունը: Հիմա այդ բոլորն օժանդակում են շարժմանը, դա նույնպես մի ազդակ է, որ այն մարելու միտում չունի, ուղղակի դադարը կապված է ընդհանուր իրավիճակի հետ և՛ ներքին, և՛ արտաքին առումներով:

Մարդիկ ուժ են հավաքում, շարժումը վերադասավորվում է, պետք է այս ամենը հաշվի առնել: Բարդ խնդիր է այդ բոլոր ուժերին համախմբված պահելը: Այդ համախմբվածության հիմքում այն է, որ բոլորը հասկանում են՝ մարտահրավերներն այնքան շատ են, որ այլ ելք պարզապես չկա: Դա մի կողմից բարդություն է, բայց մյուս կողմից նկարագրում է, թե ինչ բարդ իրավիճակում է հայտնվել Հայաստանը: Աշնանն անպայման լինելու են ինչ-որ ակտիվ քայլեր: Ըստ երևույթին, հարց է ծագելու արտահերթ ընտրությունների, եթե ճիշտ եմ հասկանում, Բագրատ Սրբազանը վերջերս դրա մասին խոսել է հավաքներից մեկի ժամանակ: Թե ինչո՞վ ամեն ինչ կավարտվի, կախված է և՛ ներքին, և՛ արտաքին մի շարք զարգացումներից: Շատ ուրիշ վտանգավոր գործընթացներ կան, պարբերաբար հայտարարություններ ենք լսում Մոսկվայից, որոնք աստիճանաբար խստանում են և պարզ տեքստով նախազգուշացնում են Երևանին, որ Մոսկվայում շատ անհանգստացած են ամերիկյան ակտիվությամբ տարածաշրջանում: Հայաստանը դարձել է այդ երկու բևեռների հակամարտության հարթակ, դրանից որևէ լավ բան սպասել չի կարելի»,-ասում է մեր զրուցակիցը:

Ներքին և արտաքին անթիվ-անհամար մարտահրավերներ ունեցող երկրի ղեկավարը, պաշտոնյաները երկարատև արձակուրդի են մեկնում: Այս անհոգությամբ ցանկանում են ցույց տալ, որ ամեն ինչ կարգի՞ն է: «Թվում է, թե դրանում ավելի շատ ցուցադրական պահ կա: Երբ խնդիրներն իսկապես շատ են, ու չունես այդ խնդիրների լուծման բանալին, ապա կա՛մ պետք է պարբերաբար անես հայտարարություններ, որոնք ավելի շատ կգրգռեն մարդկանց, կա՛մ էլ պետք է ցույց տաս, որ ամեն ինչ նորմալ է. պետական հիմնարկներն աշխատում են, պատերազմ չկա, Ադրբեջանը չի հարձակվում: Ուզում ես ցույց տալ, որ եղած խնդիրներն այնքան էլ լուրջ չեն, ավտոմատ ձևով կկարգավորվեն: Չէի ասի, որ դա տակտիկապես ինչ-որ առումով սխալ է, Փաշինյանը գուցե Հայաստանում մնալով մի երկու հայտարարություն անի, և մարդիկ դուրս գան փողոց: Իսկ հիմա ստեղծում է մի մթնոլորտ, որ ոչ մի սարսափելի բան չի կատարվում»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթի ենթարկված 75-ամյա Վոլոդյա Հ.-ն մահացել է Հայաստանի դարպասապահը ենթարկվել է վիրահատության. մանրամասներ Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. Գրանցվել է 19 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 20 մարդՄարդիկ այստեղ չեն տեսնում ո՛չ արդարություն, ո՛չ խաղաղություն․ Մենուա ՍողոմոնյանՍարգիսը միայնակ էր ապրում, ձմեռ պապիկի շորեր էր հագնում ու գյուղի երեխաներին ուրախացնում․ մանրամասներ ողբերգական դեպքից Քպականներն անշարժ գույքեր են գնում արտերկրում Փաշինյանին դուրս են գրել բոլորը Հեռացնել «ազգային» բառը հաստատություններից. իշխանության նոր հրահանգը Ինչ եղանակ կլինի այս օրերին․ մանրամասներ ԱՄՆ-ի արևային արդյունաբերությունը ռեկորդային նպատակներ ունի ԲՐԻՔՍ-ում Հայաստանի համագործակցության հնարավորություններն ու առավելություններըՀայտնաբերվել է հսկայական քանակի զենք-զինամթերք, որ կարելի է զինել մի ամբողջ վաշտ. Shamshyan (լուսանկարներ) AMIO Mobile․ 2024-ի լավագույն մոբայլ հավելվածը` ըստ Armenian Digital Awards-ի Աստղերը ողողելու են փողերի հոսքով. կենդանակերպի 4 նշանների համար 2025-ին ֆինանսական շարունակական հոսք կլինի ԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմը՝ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի գլխավորությամբ մասնակցեց Հրանտ Դանիելյանի «Իմ սիրտը Կապանում է» նկարների ցուցահանդեսինՓաշինյանն ընկած է Ալիևի «ավտոգրաֆը» ստանալու հետևից․ Մամիջանյան Յուրի Նավոյան․ Հայաստանը և Սփյուռքը փոխհասկացողության փնտրտուքներում Երեկ մեր «ԱրԱր» հիմնադրամը հանդիսավորությամբ նշեց իր գործունեության 10-ամյակը․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն խուսափում է արձագանքել Ադրբեջանին Երկրաշարժ է եղել Կալիֆոռնիայում․ մանրամասներ (տեսանյութ) Արտաշավան բնակավայրի մանկապարտեզը կօգտվի արևային էներգիայից՝ Ucom-ի և Արևորդի ՀԿ-ի ծրագրի շնորհիվ «ՀայաՔվեի» նպատակն այն է, որ Հայաստանը չվերածվի թուրքական գավառիԵրևանում 46-ամյա հայրը կասկածվում է անչափահաս դստեր նկատմամբ nտնձգություն կատարելու համար․ Shamshyan Եվս մեկ պաշտոնանկություն՝ Փաշինյանի որոշմամբ «Նկարի տակի» սերունդը․ Վահե Հովհաննիսյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել19 և 17-ամյա ուղևորները հիվանդանոց են տեղափոխվելՎթար․ ջուր չի լինի որոշ տեղերում Առկա է մերկասառույց․ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Բոլոր երկրների հետ էլ պետք է նորմալ, փոխշահավետ հարաբերություններ ունենալ․ Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Մոլորվել է ԲՐԻԿՍ-ի և ՀԱՊԿ-ի արանքում․ Կարեն ՔոչարյանԱմերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմիցՀայաստանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները կարճատև զրույց են ունեցելՄիրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանըՈր լինեք ընդդիմություն, ձեր դուրը կգա՞․ Գառնիկ Դանիելյանը՝ ՔՊ–ին 17-ամյա անչափահասների մահվան դեպքերով տուն են հրկիզում և կրակոցներ արձակում. վենդետա Կարևոր․ երթևեկության փոփոխություն կլինի Երևանի կենտրոնում «Սառը պատերազմի» վերամարմնավորումը վտանգում է թեժ փուլ անցնել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ցանկության պատճառով․ Լավրով Ադրբեջանն է մերժել ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի հետ բանակցությունները Մալթայում․ մանրամասներ Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Արարատի համայնքապետին ու փոխհամայնքապետին են ձերբակալել Ուզում եմ ուղղակիորեն ընդգծել, որ հայ մարդու համար որևէ ավելի թանկ արժեք, քան Հայաստանի Հանրապետությունն է, լինել չի կարող․ Մհեր ԱվետիսյանԱնչափ կարևոր է համատեղ ջանքերի ներդրումը՝ պահպանելու և ամրապնդելու Հայաստան, Ռուսաստան, Բելառուս հարաբերությունները. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կոնվերս Բանկի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտված է «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն Հայաստանում առաջինն է թողարկում Կայուն զարգացման պարտատոմսեր Ի՞նչ են մտածում Հայաստանում մարդիկ հանքարդյունաբերության մասինՏնտեսագիտական համալսարանի ռեկտորը վթարի է ենթարկվել Կադիրովը ներողություն է խնդրել Իլոն ՄասկիցԵրևանի և մարզերի նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն
Ամենադիտված