Ինչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Կենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում


Գործարկվել է աշխարհում ամենամեծ արևային էլեկտրակայանը

Հասարակություն

Աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանները գտնվում են Հնդկաստանում և Չինաստանում, գրում է hi-news.ru-ն։ Մինչև վերջերս վարկանիշի վերին գիծը զբաղեցնում էր հնդկական Bhadla էլեկտրակայանը (Bhadla Solar Park), որը զբաղեցնում է 57 քառակուսի կիլոմետր տարածք։ Իդեալական պայմաններում այն ​​արտադրում է 2245 մեգավատտ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող քաղաքը սնուցելու համար։ 2024 թվականի հունիսին հնդկական կայանը կորցրեց իր կարգավիճակը որպես աշխարհում ամենամեծը, առաջին տեղն այժմ զբաղեցնում է չինական Midong արևային էլեկտրակայանը։ Այն գտնվում է անապատում և բաղկացած է միլիոնավոր արևային մարտկոցներից, որոնք ամեն պահ արևի լույսը վերածում են էլեկտրականության։

Այդ ամենամեծ արևային էլեկտրակայանը կառուցել է չինական China Green Electricity Investment of Tianjin ընկերությունը։ Այն գտնվում է Սինցզյան շրջանում՝ Ուրումչի քաղաքի մոտ։ Հսկայական կայանի կառուցումն արժեցել է 15,45 միլիարդ յուան, որը ներկայիս փոխարժեքով կազմում է մոտավորապես 187 միլիարդ ռուբլի։ Այն զբաղեցնում է 133,5 քառակուսի կիլոմետր տարածք։ Այդ հսկա հողատարածքում տեղադրված են ավելի քան 5 միլիոն արևային մարտկոցներ: Հատկանշական է այն, որ դրանք երկկողմանի են, այսինքն լույս են գրավում երկու կողմից։ Նրանք նաև հագեցած են կրկնակի ապակիով, որը պաշտպանում է մարտկոցները վնասվածքներից:

Արևային մարտկոցներն ամրացված են ավելի քան 1,23 միլիոն հենասյուների վրա: Էլեկտրաէներգիա փոխանցելու համար վահանակներից ձգվել է ավելի քան 208 կիլոմետր երկարությամբ մալուխ, կառուցվել է հինգ ենթակայան։ Սովորաբար արևային էլեկտրակայանների կողմից արտադրվող էներգիան ցածր լարման է, և այդ ենթակայանները բարձրացնում են այդ լարումը մինչև էլեկտրական ցանցի փոխանցման համար հարմար մակարդակ:

Ակնկալվում է, որ Midong արևային էլեկտրակայանը տարեկան կարտադրի մոտավորապես 6,09 միլիարդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Էներգիայի այս քանակությունը բավական է 9 միլիոն մարդու հարմարավետ կյանք ապահովելու համար։ Օրինակ Պապուա Նոր Գվինեայի կամ Լյուքսեմբուրգի բնակիչները կարող են հեշտությամբ ապրել այդ էներգիայով։ Եթե ​​այս էներգիան օգտագործվեր էլեկտրական մեքենաները լիցքավորելու համար, ապա դա բավական կլիներ 2 միլիոն էլեկտրական մեքենա մեկ տարի աշխատեցնելու համար։

Աշխարհում կան նաև այլ խոշոր արևային կայաններ: Արդեն նշվեց հնդկական Բհադլա էլեկտրակայանը, որը մեծությամբ երկրորդն է աշխարհում։ Խոշորագույն արևային կայանների վարկանիշում երրորդ տեղը զբաղեցնում է հնդկական Pavagada Solar Park-ը։ Այն գտնվում է հնդկական Թումքուր քաղաքի մոտ և զբաղեցնում է 52 քառակուսի կիլոմետր տարածք։ Այն համեմատաբար վերջերս է հայտնվել, կառուցվել է 2019 թվականին: Իդեալական պայմաններում՝ առավելագույն արևի լույսի և առանց ամպերի եղանակային պայմաններում, այն արտադրում է 2050 մՎտ էլեկտրաէներգիա։

Մեկ այլ մեծ արևային պարկ է Մոհամմեդ բեն Ռաշիդ Ալ Մաքթում գտնվող արևային էլեկտրակայանը: Այն գտնվում է Դուբայից 50 կմ հարավ և զբաղեցնում է 77 քառակուսի կիլոմետր տարածք։ Այո, այն իր չափերով ավելի մեծ է, քան հնդկական Բհադլա և Պավագադա էլեկտրակայանները: Բայց այն արտադրում է ավելի քիչ էներգիա՝ իդեալական պայմաններում 2027 ՄՎտ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

Ստահոդ լուրեր տարածողները կա՛մ հոգեպես առողջ չեն, կա՛մ բացարձակ անբարոյական են․ Արթուր Վանեցյանը հերքել է կեղծ լուրերըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կայացված դատավճիռն աղերս չունի արդարադատության հետ․ Գայանե Պապոյան Սթափության կոչ մեր հայրենակիցներին․ Խաչիկ Մանուկյանի համար գլխավորը ազգային արժանապատվությունն է Առնվազն անպարկեշտ է շրջանառության մեջ դնել մի թեզ, որը մղոններով հեռու է ճշմարտությունից և փորձել ինչ-որ դիվիդենտներ քաղել. Իվետա ՏոնոյանՍևակ Խաչատրյանը հրավիրում է ամփոփիչ հավաքի Նոյեմբերի 10-ը Հայաստանում նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր․ Մենուա ՍողոմոնյանԻնչ է կատարվում բանտում հայտնի երգիչների հետ. բացառիկ մանրամասներ ԱՄՆ-ն ևս երկու նավի է հարվածել Խաղաղ օվկիանոսում Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը սարքել է գրպանային քարոզչամիջոց. Մենուա Սողոմոնյան Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին ՆԱՏՕ-ի երկրի կործանիչները զորավարժություններ են սկսել Ռուսաստանի սահմանների մոտ «Ազգի արժեքները չեն վաճառվում». Մանուկյանի ուղերձը Եռաբլուրից Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը Քո Նվերը սպասում է քեզ Դոմուսում՝ Նոյեմբերի 8-11-ը Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ) Էմիրությունները կատարել են ևս մեկ համարձակ քայլ դեպի արևային էներգիա Տգիտությո՞ւն, թե քողարկված պրոարևմտյան ընդդիմություն. Մհեր ԱվետիսյանԷլիդա Քոչարյանը դարձել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Թող գնան իրենց թուրքական իղձն ու երազանքը կատարեն, բայց ոչ մեր երկրում․ Խաչիկ Մանուկյան Շատ սիրուն ու հեզ… Ռոզա Դավթյանի սկեսուրը խոսել է հարսիկի մասին. Բացառիկ տեսանյութ Ջոկովիչն ասել է, թե երբ է ցանկանում ավարտել կարիերան Ucom-ի կանաչ նախաձեռնությունը հասավ Ուրցաձոր Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Գալու է օրը, որ Փաշինյանի ստի կայսրությունը պատասխան է տալու Փաշինյանը հասկացավ, որ իրեն նզովում են Եռաբլուրում․ Խաչիկ Մանուկյան Խաղադաշտում վետերաններն էին Իշխանությունն առանց այն էլ խոցելի թոշակառուներին փորձում է ունեզրկել. Հրայր ԿամենդատյանԿենդանակերպի այս նշաններն այս ձմռանը կսկսեն կյանքը մաքուր էջից. ո՞վ կա ցուցակում Հայաստանը դեռևս պատրաստ չէ բժշկական ապահովագրությանը. Տիգրան ԽաչատրյանՍտամբուլում ատրճանակով զինված տղամարդը ներխուժել է սպորտային հեռուստաալիքի շենք Հիշողությունը՝ որպես զենք. Երասխի երկնքում Մի-24-ի կործանումից հինգ տարի անց (լուսանկարներ) Ֆասթ Բանկն առաջարկում է PoS տերմինալի շրջանառության հիմքով բիզնես վարկ Ռուսաստանի նավթային եկամուտները գրեթե մեկ երրորդով նվազել են Համահայկական ճակատ կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Կյանքում ամենաբարդը զգացմունքների մասին խոսելն է». Քրիստինե Հովհաննիսյանի ու Գևորգ Մկրտչյանի նոր ֆոտոշարքը 23-ամյա տղամարդը սպանել է մորը՝ ապահովագրության գումարի համար Ռուսաստանը ցանկանում է հնարավորինս շուտ վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը C5+1 երկրները համաձայնել են ամրապնդել կապը TITR-ի և TRIPP-ի միջոցով Բուլղարիայում հայտարարել են՝ Ուկրաինան պարտվել է Ինչու՞ են քանդում ազգային դպրոցը. «ՀայաՔվե հիմնասյուներ»«Մարդամեկը». երբ կենցաղը դառնում է կատակերգություն. նոր ընտանեկան սիթքոմ՝ «Արմենիա» TV-ի եթերում Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Փաշինյան, հիշու՞մ ես ինչ եմ ասել քեզ 2020-ի հոկտեմբերի 12-ին․ Էդուարդ ՇարմազանովՆոր տարածաշրջանային արկածախնդրություն՝ ԱՄՆ քավորությամբ Թոշակառուն 13–ամյա աղջկան հրել–գցել է մետրոյի ռելսերի վրա Վթար՝ Երևանում, 40-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է եզրաքարի և գլխիվայր շրջվել Խաղաղության պատրանքի վտանգավոր գինըՀիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման աշխատանքներին միացել են «Հայոց Արծիվներ» միասնական կուսակցության ղեկավար կազմը, կամավորական մարտական ջոկատի անդամներն ու երիտասարդները Վթար․ գազ չի լինելու մինչեւ երեկո
Ամենադիտված