Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու Էստոնիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին. ՆԱՏՕ-ի ցուցմունքն է Երևանում 31–ամյա տղամարդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ստեփանավանի թունելը 1 ժամից ավելի է՝ հոսանքազրկված է Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Պեսկովը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Թեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Սպասվում է կարկուտ․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի


Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը մասնագետների գնահատմամբ

Հասարակություն

Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել   «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական  հանդեսի վերահրատարակումը  փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ոլորտի արդի զարգացումներին առնչվող թեմաներ։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը  կարևորում է հանդեսի վերահրատարակումը։  Հիշում է՝  հիմնադիրը ԶՊՄԿ երջանկահիշատակ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանն ու նախկին գլխավոր ինժեներ Բորիկ Մկրտչյանն էին։ Այն հրատարակվել է  2008–ից մինչև 2016թ։  «Թղթային տարբերակը կարևոր է նրանով, որ սեղանի նյութ է, որը հնարավորություն ունի թերթել ցանակացած մարդ»։ Բացի այդ,  շատ կարևոր է Հայաստանի հանքերի և ընդհանրապես լեռնամետալուրգիական ոլորտի ճանաչման, խնդիրների բարձրաձայնման ու  զանազան ապատեղեկատվական նյութերին դիմագրավելու տեսանկյունից։

«Ինքս հանդեսում մեր ոլորտի որոշակի խնդիրներին վերաբերող հոդված ունեմ և կարծում եմ, որ այն պետք է լինի ոչ թե գիտական, այլ՝ ավելի շատ հանրամատչելի,   բարձրացնի և բարձրաձայնի ոլորտին վերաբերող ավելի ընդհանրական հարցեր։ Դրական կարծիք ունեմ՝ բառիս բուն իմաստով, ու սիրով կօժանդակեմ այս հանդեսը հրատակարելու և աշխատանքը հետագայում շարունակելու գործին»։

Մոտ տասը տարվա դադարից հետո վերահտարաակված հանդեսը կարևորում է նաև ԶՊՄԿ հանրային կապերի գծով նախկին պատասխանատու, հարազատ ձեռնարկության պատմությանն ու կոլեկտիվին նվիրված մի շարք գրքերի հեղինակ Սոս Դավթյանը։

Նա ևս ողջունում է հանդեսի լույսընծայումը և անհամբեր սպասում է հետագա համարներին տրամադրել իր կուտակած հարուստ կենսափորձն ու հետաքրքիր հիշողությունները ԶՊՄԿ-ի ու նրա բազմահազարանոց կոլեկտիվի մասին։

«Տասը տարի մենք կորցրել ենք ոլորտի տարեգրության լավագույն վավերագրողներից մեկին։  Հիշում եմ  ինչ ջանասիրությամբ էին նյութերը հավաքվում, մասնագիտական բարձր պատասխանատվությամբ մշակվում և դառնում վավերագրություն։ Դադարը ճիշտ չէր, մանավանդ, որ կայացած ամսագիր էր»։

Մասնագիտական ամսագրի վերահրատարակումը կարևորում է նաև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը։ Ընդգծում է՝ ելնելով  ամսագրի մասին տարբեր մասնագիտական  կարծիքներից,  կարելի է վստահաբար ասել, որ վերահրատարակումը անհրաժեշտ ու սպասված էր։ Ոլորտը դրա կարիքն ուներ և ունի։  Արմեն Ստեփանյանը նկատում է՝  նախ կամբողջացվեն ոլորտի նորությունները, կունենանք հանքավայրերի մասին այսպես ասած, կենդանի-անմիջական տեղեկատվություն։ Միևնույն ժամանակ նա առաջարկում է ներկայացնել ոլորտի մարդկանց, նրանց մոտեցումներն ու նպատակները՝ կապված ոլորտի դերի ու առանձնահատկությունների հետ։ Լրագրային տարբեր ժանրերի միջոցով ներկայացնել արդյունահանող ու վերամշակող կոլեկտիվներին, որպեսզի մարդիկ ճիշտ ընկալեն՝ հանքարդյունաբերությունը միայն հանքաքար հանելն ու վերամշակելը չէ։ 

Մասնագիտական հոդվածներով հանրության վերաբերմունքը կփոխվի ոլորտի նկատմամբ՝ կարծում է Արմեն  Ստեփանյանը։

«Եվս մեկ լրացուցիչ հարթակ է, որտեղ կարելի է քննարկել ոլորտին ուղղակի կամ անուղղակի վերաբերող հարցերը։ Որքանով լայն լսարան կունենա, չեմ կարող ասել, բայց  որ  կարող է միայն օգտակար լինել, վստահ եմ։ Ակնհայտ է, որ մեր ոլորտը դեմոնիզացված է, ուստի յուրաքանչյուր հարթակ պետք է օգտագործել շատ միֆերի վրա լույս սփռելու համար»,– եզրափակում է ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

«Հանքագործ և մետալուրգ» հանդեսի հատուկ թողարկման պատասխանատու խմբագիր Վոլոդյա Կիրակոսյանի խոսքով՝ Զանգվածային լրատվության գործիքները ժամանակի,  հանրային  պահանջարկով և տեղեկատվական տեխնոլոգիների զարգացմանը համահունչ փոփոխություններ են կրում տպագիր մամուլը հետզհետե դիրքերը զիջում է։ Սակայն ամսագրային ձևաչափը   շարունակում է մնալ, որպես տպագիր վավերագրություն, հանրագիտարան, որը նաև ազգային արխիվներում կդառնա պատմություն։ Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը վերահրատարակելու անհրաժեշտությունը, առավել ևս, որ այն համաչափ պարբերականությամբ հասնում է հասցեատիրոջը, որը մեր դեպքում ՀՀ կառավարությունն է՝ հանձինս լիազոր մարմինների, Ազգային ժողովն է՝ ի դեմս համապատասխան հանձնաժողովների, տեղական ինքնակառավարման մարմինները, գիտակրթական հաստատություններն են, հասարակական հեղինակավոր կազմակերպությունները և, իհարկե, հանրությունը, մասնավորապես հանրային լսումների նախապատրաստվելիս։ «Մեդիա դաշտում էլեկտրոնային լրատվամիջոցները լուծում են օպերատիվ լրատվության խնդիրը և միությունն այս առումով ապահովված է։ Սակայն գործող  300-ից ավել լրատվական կայքերի մեջ, միշտ չէ որ մենք կարող ենք գտնել մեր թիրախային լսարանը և տեղ հասցնել ասելիքը»,– կարծում է ՎԿիրակոսյանը։  «Իմ տեսածն ու զգացածը շատ դեպքերում վերածվել է լրագրողական նյութերի, որոնց հերոսներին (ցավոք, նրանցից շատերն այլևս մեզ հետ չեն) այսօր հուզմունքով եմ վերհիշում։ Եվ անկեղծորեն ուրախ եմ, որ զրուցել եմ ոլորտի երախտավորներ Ֆրունզե Պետրոսյանի, Սաբիր Ստեփանյանի, Պետրոս Ալոյանի, Մաքսիմ Հակոբյանի, Բորիկ Մկրտչյանի ու էլի շատ-շատերի և նրանց գործը երախտագիտորեն շարունակող ներկա սերնդի ղեկավարների ու մասնագետների, արտադրության առաջավորների հետ։ Նրանք, իրոք, անմահացել են իրենց գործով և դա վավերացվել-հանրայնացվել է «Հանքագործ և մետալուրգ» հանդեսում»– արձանագրում է Կիրակոսյանը։

Իսկ «Տնտեսական լրագրողների ակումբը» բարի երթ է մաղթում երկրի տնտեսության հիմնարար ճյուղերից մեկի գործունեությունը լուսաբանող «Հանքագործ և մետալուրգ» հանդեսին՝ որպես լրատվական դաշտում վստահելի գործընկերոջ։

Սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ը Լարսը փակ է լինելու Էստոնիան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմին. ՆԱՏՕ-ի ցուցմունքն էԿյանքս փլուզվեց. Ամուսնալուծվեցինք իմ սխալի պատճառով. Հայկ Աֆրիկյանը՝ դադարի և դժվար փուլերի մասին Երևանում 31–ամյա տղամարդ էր դանակաhարվել․ նոր մանրամասներ են հայտնի դարձել Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ստեփանավանի թունելը 1 ժամից ավելի է՝ հոսանքազրկված է Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին Պեսկովը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին Թեժ աշունը սկսվել է, բայց գործող վարչախմբի կատարմամբ Եկեղեցին արեց իր քայլը, իսկ իշխանությունը համառում է Փաշինյանի քնձռոտ «բալանսավորումը» և վախից բխած շրջադարձը Սպասվում է կարկուտ․ Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազիԹուղթ, պլաստիկ, ապակի. Երևանի բոլոր վարչական շրջաններում տեղադրվել են հատուկ թափոնամաններ Հայկական մուրաբայից մինչև ղազախական շոկոլադ. Մոսկվայում բացվել է «Եվրասիա» առաջին ցանցային խանութըԱրամ Օրբելյանը` Միհրան Պողոսյանի դատապաշտպանԳիտնականները հայտնագործել են տեխնոլոգիա, որը բարձրացնում է արևային վահանակների արդյունավետությունը Մենք մեր երեխաների թշնամին չենք, իսկ նախարարին չենք հավատում. Բագարանում դասադուլը շարունակվում է Պայթյունի հետևանքով մահացած 27-ամյա Էդգարն ամուսնացած էր, ունի 1 աղջիկ ՀԱՊԿ-ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր․ Տասմագամբետով Սերոբ Գասպարյանի տանը տանկ ու Իսկանդեր են փնտրել՝ չեն գտել, բայց կալանավորել ենՀայկական սփյուռքի հիմնական գործառույթները ժամանակակից փուլում և Սփյուռքի նկատմամբ պետական հայեցակարգի ընդունման անհրաժեշտությունը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ ձևավորված խաղային լիգան կանցկացնի ինտելեկտուալ առաջին խաղըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը յուրացնել փորձող կալանավորվածներից մեկն ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանի եղբայրն է․ ԱԱԾ-ի հետքերով Ամենամեծ պրոբլեմը, որը ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը․ Նիկոլ Փաշինյան Թուրքիայի տարբեր նահանգներում երկրաշարժեր են եղել Ռուսների հերթական ծшնր գիշերը. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն Պայթյունից վիրավորված Իրանի դեսպանը կորցրել է աչքը. զոհերի թիվն աճում էՖՈՏՈ․ «Մա՛մ, ով ինչ ուզում է ասի, ես հպարտանում եմ քեզանով». Նազիկ Ավդալյանի և որդու հուզիչ խոսակցությունը Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում 18-ին և 19-ին Խոշոր ու ողբերգական վթար՝ Տաշիրում. բախվել են «DAF» բեռնատարը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, 1 զոh, 5 վիրավnր կան Ինչ ունեցվածք ունի արդարադատության նորանշանակ փոխնախարարը «Աշոտյանի տնային կալանքը բավականին ծանր պայմաններով է սահմանված»․ Տիգրան Աբրահամյան Աշտարակում վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 աշխատակիցներ Սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին՝ հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Փեյջերի պայթյունից վիրավորվել է նաև Լիբանանում Իրանի դեսպանը Լիդուշիկը հայտնել է երեխայի ծնունդի մասին. բացառիկ կադրեր Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում իրականացնելիս 27-ամյա աշխատակից է մահացել Ննջիր խաղաղությամբ ու սիրո ճամփով հասիր Վերև՝ քո սիրելի Սոնային․ Ավետ Բարսեղյան Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին «ՌԴ-ում ֆրանսիացիները քողարկվել են հայերի անվան տակ». ռուսները խախտումներ հայտնաբերել են «Պեռնո Ռիկար»-ի «ARARAT» կոնյակներում․ EADaily «Հայաստանը ես»-ը դիմել է կառավարությանը ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում Քաջարանի նախակրթարաններն են Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներումԻրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվելՍևակ էր անունը, բժշկական սովորող տղա էր. հարևանները` տրանսգենդեր Դիանա Ղզրոյանի մասին 37-ամյա տղամարդը ամբողջ մարմնի թերմիկ այրվածքով տեղափոխվել է հիվանդանոցԻրազեկում՝ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման վերաբերյալ Ոստիկանական մեծ կուտակումներ են Երևան-Սևան մայրուղու «Նոր Զովք» սուպերմարկետի հատվածում (լուսանկարներ, տեսանյութ)
Ամենադիտված