Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ Երկրաշարժ է եղել Իրանում Վաշինգտոնն անդրադարձել է Իրանին ու Ռուսաստանին Բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կա․ Shamshyan Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբ Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս. զգացվել է նաև այլ շրջաններում Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն կատապուլտացվել է․ ՌԴ Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն Մանվելյան


Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է և դա պայմանավորված է իշխանության դիլետանտությամբ. Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանում բողոքի գործողությունները կապված են երկու գործոնների հետ. առաջինն անվտանգության հարցն է, որը գործող իշխանությունը չի կարողանում ապահովել բնակչության համար։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը այդ մասին ասել է «Ալ Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թղթակից Ֆահիմ Ալ-Սուրանիին տված հարցազրույցում։Երկրորդ գործոնը, ըստ պաշտպանության նախկին նախարարի, սոցիալական հարցերն են, որոնք կրկին լուծված չեն։

Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, ըստ գեներալ-մայորի, պետք է հասկանալ, որ Հայաստանի շուրջ իրավիճակը կայուն ծանր է, և դա պայմանավորված է հիմնական սուբյեկտիվ գործոններով՝ իշխանության դիլետանտությամբ։

«Այն աշխարհաքաղաքական փակուղին, որում հայտնվել է Հայաստանը, բնականաբար բողոքի տրամադրություններ է հարուցում։ Վերջին վեց տարում դիլետանտ իշխանությունը պարբերաբար արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հարցերում սխալներ է գործել։ Որպես հետևանք՝ մենք պարտություն կրեցինք պատերազմում, ապա իշխանությունը հանձնեց Արցախը։ Վեց տարում մենք կորցրինք մեր ընկերներին, այնպիսի ռազմավարական գործընկերոջ, ինչպիսին Ռուսաստանն է։ Նոր ընկերներ մենք ձեռք չենք բերել։ Կան կարեկցող երկրներ, բայց ոչ ավելին»,- նշում է Արշակ Կարապետյանը՝ նկատելով, որ Ռուսաստանը կայունության կողմնակից է տարածաշրջանում, մինչդեռ մյուս երկրները տարածաշրջան մուտք գործելու համար անկայունություն են սերմանում, և ամենը ներքաղաքական իրավիճակի վրա է ազդում։

Արշակ Կարապետյանի կարծիքով՝ մշտական զիջումները Ադրբեջանին նսեմացնում են ՀՀ բնակչության մեծ մասի արժանապատվությունը։ Նախկին նախարարը որպես օրինակ հիշեցրել է Գերմանիայի օրինակը, որն Առաջին աշխարհամարտում պարտվեց, նվաստացուցիչ խաղաղություն կնքեց, իսկ դա ավելի մեծ պատերազմի հանգեցրեց 1941թ.։

«Կարծում եմ՝ մեր տարածաշրջանում նույնական իրավիճակ է»,- նկատում է Կարապետյանը։ Պաշտպանության նախկին նախարարը խոսել է նաև արտաքին քաղաքական հարցերից, նշել, թե Հայաստանի իշխանությունը փորձում է գնալ Արևմուտք, բայց Արևմուտքում մեզ չեն սպասում։

«Երբ պաշտպանության նախարար էի, հարց տվեցի՝ ինչ հիմնավորումներ կան Արևմուտք գնալու, ոչ ոք չպաստախանեց։ Իշխանավորների միակ նպատակը հնարավորինս երկար աթոռին մնալն է։ Արևմուտքը պատրաստ չէ Հայաստանին ընդունել ԵՄ, ՆԱՏՕ։ 15 տարի Թուրքիան սպասեց, նրան չընդունեցին։ Վրաստանը 10 տարի է սպասում, իսկ այսօր սահմանափակումներ են մտցվում։ Վրացական «Բորժոմին» խմում են Վրաստանում, Եվրոպայում չեն խմում»,- պատկերավոր արձանագրել է գեներալ-մայորը, ընդգծել, թե արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնելու համար լուրջ հիմնավորումներ են անհրաժեշտ։

«Եվ գլխավոր հարցն է, արդյո՞ք մեզ սպասում են Եվրոպայում։ Հենց Հայաստանը սկսեց թեքվել, կորցրեց Արցախը։ Զուգահեռներ անցկացնելով՝ հիշենք Վրաստանը, որ կորցրեց Աբխազիան, Օսեթիան։ Նույն էլ Ուկրաինան, երբ սկսեց շարժվել դեպի Արևմուտք, կորցրեց Ղրիմը։ Բայց դա աղետի կեսն է։ Մենք պատմականորեն միշտ եղել ենք Ռուսաստանի հետ։ Եվ եթե այսօր Հայաստանը պետականություն ունի, դա Ռուսաստանի արժանիքն է։ Ոչ միայն պետություն, այլև հայեր չէին լինի այդ տարածքում»,- նշել է Արշակ Կարապետյանը՝ փաստելով, որ ՀՀ իշխանությունների արածն ավանտյուրա է, քանի որ նույնիսկ տարածաշրջանի երկրները, անգամ Թուրքիան, Վրաստանը դեմ են, որ Արևմուտքը գա տարածաշրջան, հարցեր լուծի։

Նախկին նախարարի կարծիքով՝ Արցախի հարցը լուծված չէ, նույնիսկ չենք մոտեցել դրա լուծմանը։ «Ընդհակառակը, այնպես ենք ձգել, որ առաջիկայում դրա լուծումը ես չեմ տեսնում»,- նշում է Կարապետյանը՝ հավելելով, որ 1994թ., երբ ստորագրեցին զինադադարի փաստաթուղթը, 30 տարի այդ տարածքում ոչ մի ադրբեջանցի չի եղել։ Բոլորը կարծում էին՝ հարցը լուծված է։ 30 տարի Ադրբեջանը չէր համաձայնվում, բանակցությունները գնում էին, մշտապես պնդում էր, դա իր տարածքն է և, ի վերջո, 30 տարի անց զավթեցին Արցախը։

«Ասել, թե այդ էջը շրջված և փակված է, սխալ է։ Նույնիսկ եթե այսօրվա մեր իշխանությունը ինչ-որ բան ստորագրի, Արցախի հարցը ծառանալու է, այնտեղ ապրելու են հայեր։ Մենք ունենք ճանապարհային քարտեզ՝ ինչպես դա անել։ Արցախին պետք է վերադարձվի իր պատմական կարգավիճակը, և Ադրբեջանի իշխանությունները չէ, որ կարող են չեղարկել դա։ Ադրբեջանի վերնախավը, որն այսօր գոյություն ունի, դա հայատյացության շնորհիվ է։ Երբ այդ հարցը չլինի, Ադրբեջանի ներքին բողոքները սկսվելու են»,- արձանագրել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։ Կարապետյանը դրական է գնահատում Պաղեստինը ճանաչելու որոշումը, միաժամանակ նկատում՝ հարց է ծագում՝ ինչու հնարավոր չէր ճանաչել Արցախը։ Հայերի մեծ մասն այդ հարցն ունի։

«Ես ճիշտ եմ համարում Պաղեստինի ճանաչումը։ Այդ ժողովուրդն իրավունք ունի ապրել, ինչպես ինքն է ցանկանում։ Պաղեստինցիները շանս են ստացել և պետք է մինչև վերջ պայքարեն, հասնեն անկախության։ Ես բարի նախանձով եմ նայում, թե ինչպես է պաղեստինցի ժողովուրդը պայքարում իր երկրի համար։ Պաղեստինը վաստակել է անկախության իրավունքը»,- նշել է Արշակ Կարապետյանը։

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըԽաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանՖինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետԷդգար Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը մնաց անփոփոխ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Արարատ Միրզոյանի հետ Այն ինչ եղավ, տհաճ էր, բայց սա ֆուտբոլ է. Թբիլիսիի քաղաքապետ Նիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք ՉալաբյանԵրկրաշարժ է եղել Իրանում Վաշինգտոնն անդրադարձել է Իրանին ու Ռուսաստանին Բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կա․ Shamshyan Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը պարբերաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել երկու աշակերտուհու նկատմամբԵրկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս. զգացվել է նաև այլ շրջաններում Ձերբակալություններ, «բեսպրեդել» Ստամբուլում․ ի՞նչ իրավիճակ է Թուրքիայում Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչուն կատապուլտացվել է․ ՌԴ Նոր մանրամասներ՝ ուսուցչի կողմից աշակերտուհիների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու վերաբերյալ Այս ռեժիմը տեր է ման գալիս Անկարայում՝ ի դեմս էրդողանի. Արմեն ՄանվելյանՀասմիկ Ավագյանը կզբաղեցնի Կարեն Գիլոյանի նախկին պաշտոնը Լոս Անջելեսից վերադարձող քաղաքացին մինչ ինքնաթիռից իջնելը հայտնաբերել է, որ գողացել են 9 հազար 500 դոլար Ջերմային այրվածքով 1-ամյա երեխա է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխվել Մարդիկ իրենք են իրենց տվյալները տալիս խարդախներին․ ԿԲ նախագահը՝ խաբեությունների մասին Երբ այս տարի կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր հրդեհ Մոսկվայի կենտրոնում (տեսանյութ, լուսանկար) «Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք». Օզբիլիս Ամեն մեկս ոչ միայն մեզնով, այլև երկրով պետք է զբաղվենք. Արսեն ԳրիգորյանՄի շարք հասցեներում երկար ժամանակ գազ չի լինի Վրաստանի հավաքականի ֆան շարժումը ներողություն է խնդրել Եվրամիությունը ռեկորդ է գրանցել վերականգնվող էներգիայի առումով ԿԳՄՍ նախարարը նոր տեղակալ ունի 3,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՎանաձորում արցախցի երիտասարդի ծեծը կոծկում են Կների՞ Փաշինյանը Մելիքբեկյանին նվաստացման համար Բախվել են թիվ 20 երթուղու ավտոբուս ու «Mercedes», վիրավnրներ կան․ Shamshyan Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով ԱՄՆ-ն կարող է պատերազմ սկսել Իրանի դեմ. Վիթքոֆ Անհայտ տղամարդը 22 մեքենա է այրել կայանատեղիում․ Վլադիվոստոկ (տեսանյութ) Աննան հայտնվում է հիվանդանոցում Հենրիի մայրիկի հայտնվելուց հետո. նա կկորցնի երեխայինՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է Վիզաների ազատականացման հարցի շուրջ Եվրամիության մոտեցումը զուսպ է Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներովԴիմիտրով գյուղում բախվել են «Mercedes» ու «BMW», վիրավnրներ կան․ Shamshyan Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով Հայ երկրպագուների հետ վիճաբանության պատճառով վրացիներին կարող է արգելվել ներկա լինել Թուրքիայի դեմ խաղին Զբաղվել ավելի կարևոր խնդրով, քան մեր երկրի անվտանգությունն է, չկա. Մհեր Ավետիսյան Նրա մասին, թե ինչու են մեզ շարունակ վախեցնում Ադրբեջանով, և որքանով է դա հիմնավոր. Ավետիք ՉալաբյանՈ՞րն է Նիկոլի մեծագույն ձախողումը՝ ըստ քաղաքացիների. «ՀայաՔվեի» հարցումըԲավակա՛ն է մեզ ստով կերակրես, Նիկո՛լ, մի՛ պառակտիր գյումրեցիներին. քաղաքացիՄեկ օրում տեղացել է ամսական տեղումների 64%-ը․ ՌԴ Կարո՞ղ է ծախված եք.Փաշինյանը հաթաթաներով զրույց է ունեցել Մելիքբեկյանի հետ ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում
Ամենադիտված