Իսրայելը փորձել է հարձակվել Իրանի Թավրիզի օդանավակայանի վրա. NourNews Շատ վատ վիճակ է, գյուղեր կան, ամբողջությամբ վնասվել են․ Նոյեմբերյան համայնքի ղեկավար ՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր Դժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում Սոչին ջրի տակ է անցել, սկսել է ձյուն տեղալ (տեսանյութ) Բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» մասին․ Հայկ Կոստանյան Ցավոք, մեր մտավորականությունն անհաղորդ մնաց այս աղետին. Արմեն Մանվելյան Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է․ Մենուա Սողոմոնյան «Մեր աշխատակիցները» շարքի հերթական հերոսը փականագործ Արտավազդ Սարգսյանն է, ով կարողանում է ապահովել հարյուրավոր սարքավորումների անխափան ընթացքը. ԶՊՄԿ Որևէ մեկը չպետք է զոհաբերվի, որ Նիկոլն իր կաշին փրկի. Հովհաննես Իշխանյան


Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել. Տոյվո Կլաար

Հասարակություն

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զարգացումներին և հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ակտիվացմանը, հայտարարել է, որ այդ հարցում Եվրոպական միությունը նույնպես ներդրում է ունեցել։ 

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման տեսակետ է հնչեցրել JamNews-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և զարգացումների պատկերը տարբեր է եղել, քանի որ եղել են ինչպես առավել բարվոք, այնպես էլ բազմաթիվ բռնություններով և անմեղ զոհերով լի բազմաթիվ իրավիճակներ։ 

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ: 

Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:  

Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ: Ակտիվացել է երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ են վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը», - ընդգծել է Կլաարը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերին՝ Տոյվո Կլաարը նկատել է, որ այդ համատեքստում 2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն է  ունեցել, իսկ ԵՄ-ի խնդիրն ավելի շատ աջակցելն է եղել հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին: 

Կլաարը հայտնել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով, սկսել է ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին է հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով։  

Նա կարծիք է հայտնել, որ վերոնշյալ հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրել են անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ: 

«2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում՝ Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ», - հիշեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը և հավելել, որ Երևան և Բաքու կատարած իր այցելությունների և առավել լայն տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, ԵՄ-ն օգնել է ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացել են արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարների ուղղորդել հետագա բանակցությունների համար։ 

Ըստ նրա՝ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել: 

«ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը՝ կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը: 

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը», - նշել է Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ թեև կողմերի միջև վերջերս ավելի շատ երկկողմ հանդիպումներ են եղել, այդուհանդերձ, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:

Հայոց եկեղեցին թուլացնելը, նրա նկատմամբ իշխանություն հաստատելը շատ ավելի ծանրակշիռ զիջում է, քան տարածքները․ Մենուա ՍողոմոնյանԻսկանդարյանը հերթական օգնությունը ստանալու մոլուցքի պատճառով իրեն նույնացրել է իմ խոսքում նշված անձի հետ․ Տիգրան Ավինյանի հոր հայտարարությունը Գլխավոր դասը, որ մենք պետք է քաղենք Իրան-Իսրայել հակամարտությունից․ Մհեր Ավետիսյան«Կողք կողքի»․ մեկնարկեց IDBank-ի՝ արցախցիներին ուղղված նոր ծրագիրը Իսրայելը փորձել է հարձակվել Իրանի Թավրիզի օդանավակայանի վրա. NourNews«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շաhառուները հանդես կգան Էդվարդ Ավետիսյանի հիշատակին նվիրված համերգինՇատ վատ վիճակ է, գյուղեր կան, ամբողջությամբ վնասվել են․ Նոյեմբերյան համայնքի ղեկավար Թոշակառուներին պետք է տրամադրվի 10-15 տոկոսանոց հավելաճ. Հրայր ԿամենդատյանՀՀ ՊՆ «Ուրալ»-ը կողաշրջվել է․ կա վիրավոր Դժբախտ դեպք՝ ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ընտանիքում Սոչին ջրի տակ է անցել, սկսել է ձյուն տեղալ (տեսանյութ) Բլոգեր Արթուր Չախոյանի կողմից այսօր իրականացրած ակցիայի և դրա շրջանակում հնչեցված հերթական «կոռուպցիոն բացահայտումների» մասին․ Հայկ ԿոստանյանՑավոք, մեր մտավորականությունն անհաղորդ մնաց այս աղետին. Արմեն ՄանվելյանԼրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը և նրա հանդեպ կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելը հանցագործություն է․ Մենուա Սողոմոնյան«Մեր աշխատակիցները» շարքի հերթական հերոսը փականագործ Արտավազդ Սարգսյանն է, ով կարողանում է ապահովել հարյուրավոր սարքավորումների անխափան ընթացքը. ԶՊՄԿՈրևէ մեկը չպետք է զոհաբերվի, որ Նիկոլն իր կաշին փրկի. Հովհաննես ԻշխանյանՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն այս օրերին Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակում նահանջել է 1 հորիզոնականովԱյս օրերին Երևանը վերածվել էր բալետային արվեստի մայրաքաղաքիԱմերիկյան ինքնաթիռները զանգվածաբար լքում են իրենց բազաները. ինչ է կատարվում Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը Գերմանիայում պատշգամբային էլեկտրակայանների թիվը մեկ տարում կրկնապատկվել է Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում. Գայի պողոտայում գտնվող ագուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանից որևէ լրջություն ակնկալելն անիմաստ է Պետական կառավարման կոլապսը մի կարկուտի հետևանքով Փաշինյանը սսկվել է, բայց ձեռ չի քաշել հակաեկեղեցական արշավից Գազամատակարարման պլանային դադարեցումներ հունիսի 17-ին և 18-ին․ բազմաթիվ հասցեներ են նշված Մենք չպետք է բավարարվենք ասելով, որ եկեղեցու կողքին ենք, մեր անելիքներվ պետք է առաջ գնանք. Բագրատ ՍրբազանՍրանք նիկոլի գործիքներն են, ու հենց սրանց նմաններն են ոստիկանական համակարգում պահվում՝ բարձր աշխատավարձով, որպեսզի պետք եղած դեպքում օգտագործեն ժողովրդի դեմ. Աննա ԿոստանյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները խուճապահար լքում են երկիրը. ի՞նչ է կատարվում Հայաստանի տնտեսությունը պետք է ծառայի ոչ թե ցուցանիշներին, այլ քաղաքացիներին. Հրայր Կամենդատյան«Նրա սերը հենարան է ցանկացած դժվարության մեջ իմ ու դստերս համար». Անի Օհանյանը նոր հրապարակում է արել «17 տարեկան երեխուս հավաքեցին տարան, մյուս երեխես էլ՝ 15 տարեկան, գնաց հետեւից». քասախցի կինԻրանում 2,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Այն մասին, թե ինչ է սպասվում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ ոտնձգությունների համար, և ինչու ենք մենք դրան հետևողականորեն հետամուտ լինելու. Ավետիք ՉալաբյանԱյս արշավը կաթողիկոսի դեմ չէ․ Նաիրի ՍարգսյանԻնչ է հայտարարել Իրանի նախագահը Արա շղթա արեք. փակեք. էս ինչ եք անում. գերլարված իրավիճակ Քասախում Ջուր չի լինելու հունիսի 17-ին մինչև հունիսի 18-ը․ հասցեներ Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին շրջաններում կարկուտ. եղանակն առաջիկա օրերին Իրանում` զոհերի նոր թվի մասին Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունԱպարանում ու Լուսագյուղում կան վնասված տանիքներ ու ավտոմեքենաներ. ՆԳՆԱպարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իրանը այլ երկրների միջոցով որևէ հաղորդագրություն չի փոխանցել Իսրայելին. Էսմայիլ Բաղայի Իրանը հիշեցնում է, որ իսրայելական ռազմական ավիացիայի վառելիքային մատակարարումները Բաքվից են արվում Ջրատարից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ
Ամենադիտված