Գործի են դրվել ԱԹՍ-ներ․ Աղստևում որոնումները շարունակվում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 6-ին՝ ժամը 06։00-ի դրությամբ Աղստև գետում քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսվել են։ Աշխատանքներին ներգրավված են ՆԳՆ ՓԾ 36 փրկարարական ծառայող, 4 ջրափրկարար, ոստիկաններ և ՊՆ զինծառայողներ։
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, գետի ափամերձ գոտիներում (4 կմ հատվածում) կիրառվում են նաև ՆԳՆ ՓԾ և ՊՆ օդային հետախուզության միջոցներ՝ ԱԹՍ-ներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Աղստև գետի մեջ երկու եղբայրներ խեղդվում են։ Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս էին բերել տղամարդու դի։
Օգոստոսի 5-ին մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live