Իրանում մեծ թափով զարգանում է արևային էներգետիկան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը ԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին «Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Որոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան Աբովյան քաղաքի մի շենքի մոտակա ձորում մաhացած տղամարդ է հայտնաբերվել


Սպանության փորձ՝ Փոքր Վեդիում․ 26-ամյա երիտասարդը հետախուզվում է

Հասարակություն

2024թ. օգոստոսի 4–ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 17:20-ին, «կրծքավանդակի ծակած վերք հարցականով» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 32–ամյա տղամարդ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արարատի մարզի 32–ամյա բնակիչը, մորաքրոջ որդու ծննդյան տարեդարձի կապակցությամբ, գտնվել է Փոքր Վեդի բնակավայրում գործող գարեջրատանը, որտեղ վիճաբանություն է առաջացել մի կողմից նրա և իր մտերիմների, մյուս կողմից՝ 32–ամյա տղամարդու ծանոթների միջև։ Այնուհետև, հիշյալ ծանոթներից մեկի կանչով, մի քանի անձանց հետ գարեջրատուն է գնացել նույն մարզի 26–ամյա բնակիչը, ով տեղյակ լինելով, որ գնում է վիճաբանության վայր, իր մերձավորին նեղացնողներին զենքով պատժելու վճռականությամբ, բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով իրավական և բարոյական նորմերի նկատմամբ, իր անձի առավելությունը մյուսների նկատմամբ ընդգծելու նպատակով, սկսել է վիճաբանել 32–ամյա տղամարդու և նրա բարեկամների հետ։

Վիճաբանության ընթացքում 26–ամյա երիտասարդը, իր գործողություններն առավել վտանգավոր դարձնելով ներկաների համար, 32–ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր կրած ապօրինի զենքից՝ օդաճնշիճ ատրճանակից, մեկ անգամ կրակել է վերջինիս մարմնի կրծքավանդակի հատվածին, որի հետևանքով 32–ամյա տղամարդը վայր է ընկել, իսկ 26–ամյա երիտասարդն իր հետ խմբի կազմում գործած մյուս անձանց հետ հեռացել է դեպքի վայրից: Վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված, չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել․ 32–ամյա տղամարդը տեղափոխվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որտեղ բուժաշխատողների միջամտությամբ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 26–ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297–րդ հոդվածի 3–րդ մասով, 44–155–րդ հոդվածի 1–ին մասով և 334–րդ հոդվածի 1–ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը ևս բավարարվել է, և 26–ամյա երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել 26-ամյա երիտասարդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ Քննչական կոմիտե

Անգելինան մեկնում է երկրից. Դիանա Գրիգորյանը գաղտնիքներ է բացահայտումԻրանում մեծ թափով զարգանում է արևային էներգետիկան Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը ԱՄՆ ակնարկը Հարավային Կովկասին Ադրբեջանը սրում է իրավիճակը. 3 ապատեղեկատվություն մեկ օրում Այս իշխանությունները դարձել են թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարները. Ավետիք ՉալաբյանԳերժամանակակից ձայնային ու լուսային համակարգերով համալրված «Արենա կոնցերտ հոլը» բացեց դռները «Mitsubishi Pajero»-ն հայտնվել է դաշտում, վիրավnր կա․ Shamshyan «Ուշադրություն»․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներըՈրոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով «Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան Աբովյան քաղաքի մի շենքի մոտակա ձորում մաhացած տղամարդ է հայտնաբերվել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներԻշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց ԳյումրիումԱդրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Կրակոցներ՝ Արմավիրում, հայտնի են մասնակիցների ինքնությունը և դեպքի հանգամանքները․ Shamshyan Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Ի՞նչ կլինի, եթե օրվա իշխանության պարագլուխը հայտարարի` եթե ադրբեջանական ցանկի Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք Ադրբեջանին` պատերազմ կսկսվի. Տիգրան Աբրահամյան Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. ՈւիտկոֆՔաղցկեղի ոչ ակնհայտ նշան. բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Բաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալ Մագնիսական փոթորիկներ մարտի 17-23. անքնություն, միգրեն, ճնշում... ինչպե՞ս պաշտպանվել Պարզվել է հիվանդանոց տեղափոխված 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ. Հոսեյն Սալամի Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Արտակարգ դեպք՝ Երևանում․ քոլեջներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում․Մասուդ ՓեզեշքիանԿրեմլը պարզաբանել է, թե երբ է կազմակերպվելու Պուտինի և Թրամփի հանդիպումըՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Հնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար ՌԴ մուտքի նոր պահանջներ հունիսի 30-ից. ի՞նչ կանոններ են սահմանվել Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Կոթի գյուղում անասնագոմ է այրվել, դեպքի վայր են մեկնել Ոսկեվանի հրշեջները, հրդեհը մարվել է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանով կամ Իրանով. առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. Մակրոն
Ամենադիտված