Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ «Mitsubishi Airtrek»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զոհ, 1 վիրավոր «Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի սահմանին»․ Գագիկ Համբարյան Հարկային բեռը կավելանա. օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվել Ընկել է 10-րդ հարկից շինաշխատանքներ իրականացնելիս Դաժան ձմեռ է մոտենում. օթերևութաբանները նախազգուշացրել են մոտալուտ անոմալիաների մասին ՌԴ-ում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ պատահար. փորձել են կուրացնել Պետերբուրգի օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին Թուրքիայում մակարոնեղենի գործարանում պայթյուն է որոտացել. կա 20 տուժած


Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը, մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ. Ծառուկյան

Blog
ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ավարտվեցին Փարիզի օլիմպիական խաղերը։
Աշխարհը մոտ երկու շաբաթ ապրում էր Փարիզով։ Սա ազգերի և պետությունների խաղաղ մրցակցության գեղեցիկ հարթակ էր, և մեր փոքր Հայաստանը ներկայացավ արժանապավտորեն ու հավասարի պես մրցեց աշխարհի ուժեղագույնների հետ։
Ցավոք, Փարիզ-2024-ը տեղի ունեցավ աշխարհում լարվածության, մարդկային ողբերգությունների, չդադարող պատերազմների, Բաքվի բանտերում անարդարացիորեն պահվող մեր հայրենակիցների պայմաններում։
Այս փաստի շուրջ ես բոլոր առիթներով փորձել եմ ուշադրություն հրավիրել։
Ցավոք, այս գեղեցիկ միջոցառմանը ոչ մարզական պատճառներով չկարողացան մասնակցել բազմաթիվ ուժեղագույն մարզիկներ տարբեր երկրներից։
Ցավոք, տեղ գտան նաև նկատելի մրցավարական անարդարություններ, որոնցից տուժեցին շատ մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանը ներկայացնող։
Այսքանով հանդերձ, Փարիզ-2024-ը լավ կազմակերպված, փայլուն միջոցառում էր։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր մարզիկներին, մարզիչներին, մեր պատվիրակության բոլոր անդամներին։ Կատարված էր շատ մեծ ծավալի աշխատանք, որը սովորաբար աննկատ է մնում մարզասերների և հասարակության համար։
Շնորհակալություն մեր մարզիկներին՝ այս դժվար օրերին մեր ժողովրդին ուրախության, հպարտության րոպեներ պարգևելու համար։
Մեր ժողովուրդն իսկապես ունի դրա կարիքը, և դուք դա արեցիք պատվով։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր մարզասերներին՝ մեր անկեղծ, արժանապատիվ, մեր թանկ մարզասերներին։ Ամբողջ աշխարհի հայության շունչը զգացվում էր Փարիզում և ուժ էր տալիս մարզիկներին ու թիմին։
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի և Փարիզի հայ համայնքներին։ Ամբողջ օլիմպիադայի ընթացքում նրանք մեզ հետ էին, մարզադահլիճներում էին՝ մարզիկներին ոգևորելով իրենց ներկայությամբ և ամեն հարցում օգտակար լինելու պատրաստակամությամբ։
Հայկական միասնականության, Հայաստան-սփյուռք միասնության լավագույն դրսևորումներին մենք ականատես եղանք օլիմպիական խաղերի ընթացքում, և մեր մարզիկների շնորհիվ մենք մոտ երկու շաբաթ միասնական էինք, ապրում էինք միասնական նպատակներով ու միասնական երազանքներվ։
Ինչ վերաբերում է զուտ մարզական արդյունքներին, ապա իհարկե բոլորս սպասում և ցանկանում էինք առավելագույնը։ Բայց իրական կյանքը, ինչպես միշտ, անում է իր շտկումները. մենք ունեցանք 3 արծաթ, 1 բրոնզե մեդալներ, և բոլորի աչքի առաջ էր, որ կարող էինք ունենալ ավելին։ Մի դեպքում մարզական բախտը չժպտաց, այլ դեպքում՝ մրցավարական որոշումները։ Մեր մարզիկներից ոմանք դեռ շատ երիտասարդ են, նոր են սկսել իրենց մարզական ընթացքը, և դեռ մեզ ցույց են տալու իրենց լավագույն արդյունքները։
Առջևում նոր մրցաշարեր են՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններ։ Շատերի համար Փարիզը միայն սկիզբն էր։
Հատուկ ուզում եմ անդրադառնալ Վարազդատ Լալայանի ելույթին. նա չափազանց մոտ էր՝ հաղթելու համաշխարհային ծանրամարտի իրական լեգենդ Լաշա Տալախաձեին և, սպորտում չգրված օրենքի համաձայն, հռչակվելու մոլորակի ուժեղագույն մարդը։ Այս անգամ չստացվեց. հուզմո՞ւնքը խանգարեց, պատահականությո՞ւնը, չգիտեմ, բայց իմ կարծիքով, հանձինս Վարազդատի, մենք շուտով կարող ենք ծանրամարտի նոր լեգենդ ունենալ։ Մեր խնդիրն է՝ աջակցել և ոգևորել նրան և մարզիկների երիտասարդ սերնդին՝ հետագա հաջողությունների և հաջորդ օլիմպիադաների համար։
Ես, որպես Գագիկ Ծառուկյան, որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ, իմ աջակցությունն եմ հայտնում մեր բոլոր մարզիկներին, իսկ մարզասերներին վստահեցնում եմ, որ Փարիզի խաղերի ընթացքը և արդյունքները մեր թիմերը կօգտագործեն որպես կարևորագույն փորձ՝ շարունակության համար։ Կյանքը առաջ է գնում, և վաղվանից սկսվում են Լոս Անջելես-2028 -ի նախապատրաստական աշխատանքները։ Պետք է անել ամեն ինչ, որ այդ ժամանակ ունենանք ավելի հզոր պետություն, ավելի հաշտ հասարակություն, ու ավելի մեծաթիվ ու ուժեղ օլիմպիական հավաքական։

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում․ «Mitsubishi Airtrek»-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում․ կան 1 զոհ, 1 վիրավոր «Ադրբեջանը զորք է կուտակում Հայաստանի սահմանին»․ Գագիկ Համբարյան Հարկային բեռը կավելանա. օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ է ներկայացվելԸնկել է 10-րդ հարկից շինաշխատանքներ իրականացնելիս Դաժան ձմեռ է մոտենում. օթերևութաբանները նախազգուշացրել են մոտալուտ անոմալիաների մասին ՌԴ-ում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան Սալվադորի ափերի մոտ 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արտակարգ պատահար. փորձել են կուրացնել Պետերբուրգի օդանավակայանից թռչող ինքնաթիռի անձնակազմին Թուրքիայում մակարոնեղենի գործարանում պայթյուն է որոտացել. կա 20 տուժած Գազի արժեքի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է Արտաշատում հրդեհ է բռնկվել Lada Priora-ում. կա 2 վիրավոր Հայաստանը մեծ պատվով ներկայացնելու եմ ես․ տրանսգենդերը մասնակցելու է գեղեցկության մրցույթինԵրեխան հոր մեքենայից ընկել է ճանապարհին ընթացքի ժամանակ. ՌԴ Արցախը մեր հայրենիքն է, և երբևէ այն դարձյալ պիտի լինի հայկական. Մենուա Սողոմոնյան Ե՞րբ է մերժվում կենսաթոշակի նշանակումը «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է. 2 օր ջուր չի լինելուՀայկական պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն և համագործակցության ընդլայնման պայմանավորվածություններ ձեռք բերել Մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին. Բագրատ Սրբազանը սեպտեմբերի 22-ին հավաք կանցկացի Երկրին սպասվում է Արեգակի կրկնակի հարված Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. այն պատմական գործընկեր է. Ֆրանսիայի ԱԳ նախարար Էլեկտրական շչակ է գործարկվելու Կրակոցներ Երևանի քաղաքապետարանի մոտ․ պարեկները մեքենաներ են վնասազերծել. կա վիրավոր Ավտոբուս է վթարվել, ինչի հետևանքով տուժել է 21 ռուս (լուսանկարներ) Արմինկան ամուսնության առաջարկ է ստացել. լուսանկար Արևային մարտկոցների խնամքի գաղտնիքները. ինչ պետք է իմանա արևային էլեկտրակայանի յուրաքանչյուր սեփականատեր Ավտոմեքենան մոտ 15 մետր գլորվել է ձորը, կան տուժածներ և 1 զոհ․ ՆԳՆ ՓԾ ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են Ուկրաինայի ԶՈւ 29 անօդաչու թռչող սարք․ ՌԴ ՊՆ «Դա կհանգեցնի անխուսափելի էսկալացիայի»․ թուրք փորձագետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրՎթարային ջրանջատումներ. ջուր չի լինի մինչև 18:00 ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթարի հետևանքով կան տնnւժածներ և զnհ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են. Լարսը բաց է Արևմտյան Նեղոսի տենդից մահացած անձանց թիվը հասել է 4-ի․ ՀՎԿԱԿ Ինչ եղանակ է կանխատեսվում Օլիմպիադա․ Կանանց Հայաստանի թիմը հաղթեց ՎիետնամինԱյսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը Երկրաշարժ է եղել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում Նորածին երեխային փաթաթել է սավանով, դրել է տոպրակի մեջ, իսկ ամուսնուն ասել, թե գտել է բակից Ո՞ր հասցեներում լույս չի լինի․ ՀԷՑ-ը տեղեկացնում է Վարչախումբը կազմաքանդում է ՀՀ անվտանգային համակարգը, բայց կա՛ այլընտրանք․ Ավետիք Չալաբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Ձեր տան համար անհրաժեշտ ցանկացած իր մեկ վայրում. Vega Home-ից դատարկաձեռն չեն հեռանա անգամ ամենաքմահաճ հաճախորդները Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ է մեջբերում՝ մոլորեցնելով հանրությանը Քըլըչը Հայաստանի հարց է քննարկում՝ առանց Երևանի մասնակցության Փաշինյանի սիրտը նոր շոու է ուզում Մոսկվայի զգուշացումը Նիկոլ Փաշինյանին Ինչպես ընտրել արևային մարտկոցներ և ինչին պետք է ուշադրություն դարձնել ԶՊՄԿ-ի բացահանքի առօրյայից. թրթուրավոր ապարաբարձիչի և հսկա ինքնաթափերի սինխրոն աշխատանքը Հայ գերիների ազատման համար աշխարհասփյուռ հայերի ջանքերը պետք է միավորվեն. Օկամպո
Ամենադիտված