Իսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում. Աբրահամյան Զախարովան զգուշացրել է Հայաստանին Այս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Կարեն Խաչանովը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում է Fastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք Չալաբյան ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր Երևանում փրկարարները 60-ամյա տղամարդուն, ով նստել էր խանութի ծածկին, տեղափոխել են բնակարան ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին


Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Ռուս-իրանական հարաբերություններում վերջին օրերին ծագած թյուրիմացությունը, ըստ ամենայնի կարգավորվում է։ Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին քննադատում էին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Ավելի վաղ Թեհրանը վճռականորեն հայտարարել էր միջանցքային տրամաբանության անընդունելիության մասին, քննադատել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվան աջակցում է տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը։

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան, ասել էր Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Կան ձեռքեր, որոնք աշխատում են այդ միջանցքի պատրվակով տարածաշրջանում Իրանի ռազմական և քաղաքական հզորությունը նվազեցնելու ուղղությամբ։ Մենք զգուշացնում ենք նման պատրանքներ ունեցողներին, որ նման որոշումների հետևանքները ծանր և թանկ կլինեն իրենց համար»,- նշել էր նա։

Թեմային անդրադարձել էին բավական կոշտ շեշտադրումներով, նաև Հայաստանում Իրանի դեսպանը, Իրանի ԱԳ նախարարը, փոխնախարարը, իսկ իրանական լրատվամիջոցներում ամենօրյա պարբերականությամբ սպառնալիքներ էին հնչում։

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին էլ գրել էր, թե Իրանի համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է։ «Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից մեր հարևանների տարածքային ամբողջականությանն ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար», - գրել էր Արաղչին։

Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի շուրջ Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի իր գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիանի հետ հանդիպման ժամանակ։ «Ռուսաստանը հավատարիմ է Զանգեզուրի հետ կապված Թեհրանի հետ նախկին պայմանավորվածություններին, և Մոսկվայի քաղաքականությունն այս հարցում բացարձակապես չի փոխվել»,- ասել է Շոյգուն։ Թե որոնք են նախկին պայմանավորվածությունները, Շոյգուն չի մանրամասնել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտնել է, թե Ռուսաստանն անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրամադրել է Իրանին։ «Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, դա մշտական ​​շփում է։ Այս առնչությամբ տվել ենք բոլոր անհրաժեշտ պարզաբանումները և հիմք ենք ընդունում այն, որ մեր ներկայացրած փաստարկը լսվել և ընդունվել է Թեհրանում»,- նշել է նա։ Ըստ Զախարովայի՝ հակառուսական տեղեկատվական արշավը սնում են որոշակի շրջանակներ, որոնք օգտագործում են ցանկացած, նույնիսկ ամենազավեշտալի հնարավորությունը՝ Մոսկվայի և Թեհրանի միջև ընդլայնվող ռազմավարական գործընկերության մեջ տարաձայնություններ առաջացնելու համար: «Դա արվում է՝ Արևմուտքի շահերից ելնելով»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի կարծիքով, Հայաստանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների, մասնավորապես Ռուսաստանի և Իրանի հետ է։ Մասնագետները վաղուց են արձանագրել, որ միայն Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը կարող է ապահովել տևական և կայուն խաղաղություն:

Արշակ Կարապետյանի գնահատմամբ, կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը, պրագմատիկ մոտենալ եվրոպական գործընկերների հետ երկխոսությանը և դրան օբյեկտիվ գնահատական տալ։ «Ռուսաստանի հետ հարաբերությունները դաշնակցական մակարդակի հասցնել, մասնակցել տնտեսական և ռազմաքաղաքական համատեղ ինտեգրացիոն գործընթացներին։ Ռազմավարական փոխշահավետ երկխոսություն կառուցել Իրանի հետ։ Նախաձեռնել Հարավային Ռազմական Դաշինքի ստեղծում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ, որը նաև բաց է լինելու Հնդկաստանի և բոլոր այն երկրների համար, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունըIDBank-ը և Henley & Partners-ը հաջողությամբ անցկացրին «Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking» միջոցառումը ԵրևանումԻսրայելից նշել են` որ երկրի վրա կհարձակվեն Իրանից հետո Անհետ կորած մեր զինծառայողների ծնողները երեկվանից ակցիա են իրականացնում Բաղրամյան պողոտայում. Աբրահամյան Զախարովան զգուշացրել է Հայաստանին Այս իշխանությունը դասական օկուպացիոն ռեժիմ է. Արմեն Մանվելյան Կարեն Խաչանովը Հալլեի մրցաշարի քառորդ եզրափակչում էFastex US-ն ազդարարել է իր մուտքն ԱՄՆ շուկա Bitcoin 2025-ի շրջանակում Թույլ չենք տա, որ մեր եկեղեցին թուրքերի կամակատարների փայ դառնա. Ավետիք ՉալաբյանՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է «Երաժշտությունը հանուն ապագայի» հիմնադրամի պաշտոնական գործընկեր Երևանում փրկարարները 60-ամյա տղամարդուն, ով նստել էր խանութի ծածկին, տեղափոխել են բնակարան ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում տեսակցել են բոլոր պահվող հայերին Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 121 դեպք. գրանցվել է 11 ավոտվթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 13 մարդ «Իրանը Մոսկվայից ռազմական օգնություն չի խնդրել»․ Պեսկով ՇՏԱՊ. Ընտանիքս, ընկերներս Իրանում են. Հրաչ Մուրադյանի կինը հայտարարություն է տարածել.ինչ վիճակում են ՏԵՍԱՆՅՈւԹ. Լարված իրավիճակ Հերացի փողոցում, անհետ կորածների ծնողերը ճանապարհը փակեցին Սուրբ Հովհաննես Կարապետի մասունքը տարվել է Շողակաթի վանքԹրամփը հայտնել է` որ դեպքում ԱՄՆ-ն կհարվածի Իրանին Որքա՞ն իրականում արժի Մեղրիից Երևան տեղափոխումը Իրան-Իսրայել կոնֆլիկտի սրվելու դեպքում մեր վիճակը շատ է ծանրանալու. Մենուա ՍողոմոնյանԵրևանի մետրոպոլիտենում շարունակվում են շարժակազմերի վերանորոգման աշխատանքները Արդյո՞ք հնարավոր է Ռուսաստանում ստեղծել երկաթուղու վրա աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանի անալոգը Ինչ կլինի, եթե Խամենենին սպանվի Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍ նախարարություն Moody's-ը բարձրացրել է Յունիբանկի ավանդների երկարաժամկետ վարկանիշը մինչև B1, հեռանկարը՝ կայուն Փաշինյանի այցը Թուրքիա և թուրքական սիմվոլիզմը ՀՀ ՊՆ–ն զգուշացնում է Փաշինյանը փորձում է արգելել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Փաշինյանը շարունակում է իր զազրելի հարձակումները եկեղեցու դեմ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը ծանր հետևանքներ կունենա Fastex Exchange-ի նոր թարմացումները ներկայացվել են Fastex Meetup-ի ընթացքում «ՀայաՔվե» միավորման վարչության անդամերը Հաագայում հանդիպել են Նիդեռլանդների խորհրդարանի անդամ Իսա ԿահրամանինԵկեղեցին վերջին խրամատն է, ժողովո՛ւրդ. Բագրատ Սրբազան Ցավոք, դատարանը վառ օրինակ ծառայեց օրենքի և իրավական երկիր ունենալու հույսով ապրող մեր ազգին․ Սամվել ԿարապետյանԻնչ է հայտարարել Իսրայելի վարչապետը Երկրի հարցն է կարևոր, Նիկոլը փորձում է շեղել եկեղեցով. քաղաքացիԱնհետ կորածների ծնողները գիշերել են Բաղրամյան պողոտայումԱրտակ Զեյնալյանը վայր է դրել ավագանու մանդատը Այն մասին, թե ով է ուղղորդում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրա արշավում․ Ավետիք ՉալաբյանՎթարային անջատումներ՝ հունիսի 19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» «Մարդն իր խղճով, ապրումով արտահայտություն է արել, որի համար գտնվում է ձերբակալման մեջ, այլ պատճառ չկա»․ Բագրատ Սրբազան Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ» Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հունիսի 19-ին
Ամենադիտված