Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի #4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները Որոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան Աբովյան քաղաքի մի շենքի մոտակա ձորում մաhացած տղամարդ է հայտնաբերվել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներ «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Գյումրիում Ադրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Կրակոցներ՝ Արմավիրում, հայտնի են մասնակիցների ինքնությունը և դեպքի հանգամանքները․ Shamshyan


Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կրթական համակարգը մեծապես փոխկապակցված է պետության զարգացման հեռանկարի հետ։ Մանավանդ Հայաստանի պարագայում կրթության դերը շատ կարևոր է, երբ մեր երկրի հիմնական ռեսուրսը մարդկային ինտելեկտուալ ներուժն է։ Մեր երկիրը չունի նավթ, գազ ու այլ ռեսուրսներ, որոնց վաճառքը թույլ կտա ֆինանսների մեծ ներհոսք ունենալ ու հզորացնել պետությունը։ Մյուս կողմից էլ՝ ժամանակի հետ մարդկային կապիտալի ներուժն ու տեխնոլոգիաներն ավելի են կարևորվում։ Ու պատահական չէ, որ նույնիսկ արաբական այն երկրները, որոնք նավթի վաճառքից ահռելի գումարներ են գեներացնում, այդ միջոցների մի զգալի հատվածը փորձում են ներդնել մարդկային ներուժի, կրթության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Եթե անհրաժեշտ է, նաև մեծ գումարներ են ծախսում, արտերկրից հմուտ մասնագետների են հրավիրում, որպեսզի նրանք իրենց փորձն ու գիտելիքները փոխանցեն։ Այդ երկրներում քաջ գիտակցում են, որ նավթը հավերժ չէ։ Նույնիսկ ԱՄՆ-ը, որը մարդկային ներուժի ու բնական ռեսուրսների պակաս չունի, պայմաններ է ստեղծում, որ տարբեր երկրներից լավագույն մասնագետները՝ լինեն գիտնականներ, արվեստագետներ, թե բժիշկներ, տեղափոխվեն իրենց մոտ և զարգացնեն պետությունը։ Խորհրդային ժամանակներից սկսած Հայաստանը կրթական ու գիտական առումով էական ներուժ է ունեցել, որն անկախությունից հետո տարիներ շարունակ փոշիացվում է, իսկ ուղեղներն արտահոսում են երկրից։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք կրթության նշանակությունն իջեցվել է երբևէ ամենացածր մակարդակի։

Կարևորագույն պաշտոնների նշանակման դեպքում հաշվի չի առնվում ո՛չ կրթական ցենզը, ո՛չ էլ անցած ուղին։ Իսկ երկրի կառավարումը հասցվել է սոցցանցային մակարդակի։ Բայց ամենացավալին այն է, որ կրթական ոլորտը տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Այդ հարվածներից մեկն այն է, որ վերջին վեց տարվա ընթացքում կրթությանը վերաբերող բազմաթիվ խնդրահարույց նախագծեր են առաջ քաշվում, որոնց մի մասն էլ ընդունվում է։ Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունում և ԿԳՄՍՆ-ում ուղղակի ինքնանպատակ նախաձեռնություններով են հանդես գալիս, որոնք իրենց դրական նպաստը չեն բերում ու չեն կարող բերել կրթության որակի բարձրացման ուղղությամբ, քանի որ ընթացքում պարզվում է, որ այդ նախագծերը կազմվում են առանց կրթական ու մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կարծիքն ու մտահոգությունները հաշվի առնելու։ Դրա համար էլ բազմիցս ենք ականատես եղել, որ կրթությանը և գիտությանը վերաբերող նախագծերը, որոնք կազմվել են փնթի ու ոչ պրոֆեսիոնալ կերպով, մեծ աղմուկ են բարձրացրել ու քննադատությունների արժանացել։ Թերևս իշխանությունները տուրք են տալիս նաև արտաքին ուժերի պահանջներին ու կասկածելի դրամաշնորհներին։

Պարզից էլ պարզ է, որ արտաքին ուժերը ոչ մի կերպ շահագրգռված չեն լինի, որ Հայաստանում կրթության որակը բարձր լինի, ու պետությունն էլ հզոր լինի։ Այս համատեքստում էլ պատահական չէ, որ հարվածների տակ է հայտնվել հատկապես հայագիտական բլոկը՝ մասնավորապես «Հայոց պատմություն» և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաները։ Դժվար է պատկերացնել, որ հումանիտար ոլորտի կրթության հետ կապված ամենահրատապ թեմաները «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելն ու «Հայոց պատմություն» առարկայի անունը փոխելն են։ Միևնույն ժամանակ, խեղաթյուրվում է Հայոց պատմության դասագրքերի բովանդակությունը։ Թերություններով լի ու խնդրահարույց դասագրքերն արագ հաստատվում են ու դրվում են աշակերտների ու ուսուցիչների սեղանին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված հանրակրթական դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը դրա վառ օրինակն են։ Ավելին, ինչպես անցած տարի, այնպես էլ այս տարի մի շարք դասարաններ ուղղակի դասագրքեր չեն ունենա։ Այսինքն, էլ ի՞նչ պետք է անեն, որ հասկանալի լինի՝ այս մարդիկ գնում են հանրակրթական ոլորտը կազմաքանդելու ուղղությամբ: Եվ ոչ միայն հանրակրթության, ընդհանրապես՝ կրթության ոլորտը: Մեկ այլ խնդիր է նաև բուհերի քաղաքականացման հարցը։ 2018 թվականին Փաշինյանը մեծ խոստումներ էր տալիս, որոցից մեկն էլ այն էր, որ իշխանության գալու դեպքում ինքն ապաքաղաքականացնելու է բուհերը և մեծացնելու է բուհերի ինքնավարությունը։ Բայց, ինչպես մյուս դեպքերում, այս հարցում ևս Փաշինյանի խոսքն ու գործը միմյանց հակասում են։ Իշխանության ներկայացուցիչներից որոշները դարձան բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամներ, իսկ մյուսներն էլ ռեկտորի պաշտոն ստացան կամ կարևոր տեղեր զբաղեցրին բուհերի կառավարման ոլորտում։

Իսկ այն դասախոսները, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, սկսեցին բուհական ղեկավարության կողմից ճնշումների ենթարկվել, ընդհուպ ազատվել աշխատանքից։ Եվ այս ալիքը նոր ուսումնական տարվա մեկնարկին զուգահեռ նոր թափ է ստացել։ Բազմաթիվ դասախոսներ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետը, հանկարծ պարզում են, որ իրենք հեռացված են կամ զրկվել են դասաժամերից։ Նման գործընթացը ավելի շատ կադրային ջարդ է հիշեցնում, քանի որ հաշվի չի առնվում այդ մարդկանց մասնագիտական որակները։ Վերոնշյալի արդյունքում նվազել է նաև բուհերի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս տարվա բուհական ընդունելության արդյունքներով ի սկզբանե հայտարարված շուրջ 16000 տեղից թափուր է մնացել ավելի քան 5000-ը: Այն կազմում է նախատեսված տեղերի շուրջ 30 տոկոսը։

Իսկ որոշ մասնագիտացումների մասով դիմորդներ ընդհանրապես չեն եղել: Ու եթե այսպես շարունակվի, ապա բուհերի մի զգալի մասն առաջիկայում փակվելու է, ինչն իշխանությունների սրտով է, որոնք ցանկանում են թողնել ընդամենը մի քանի բուհ ու տեղափոխել ակադեմիական քաղաք։ Իսկ ակադեմիական քաղաքը ոչ թե կրթական, այլ բիզնես նախագիծ է, քանի որ մեծ թվով բուհերի շենքերը կվաճառվեն, փոխարենը ակադեմիական քաղաքում շատ քիչ թվով բուհերի շենքեր կկառուցվեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Կապանի #4 միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչներըՈրոշում եմ կայացրել. ինչ է հայտնում Նիկոլ Փաշինյանը Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով «Ադրբեջանը կարճատև հարձակում կիրականացնի առաջնագծում». Նաիրի Հոխիկյան Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում․ Վահե Հովհաննիսյան Աբովյան քաղաքի մի շենքի մոտակա ձորում մաhացած տղամարդ է հայտնաբերվել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանըՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը քանդել և շարունակում է քանդել սեփական անվտանգության ճարտարապետությունը․ Մհեր Ավետիսյան ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սկիզբը՝ Տավուշից. ծառայություններից կկարողանան օգտվել նույնիսկ այն տարածքներում, որտեղ նախկինում նկատվում էին ծածկույթի կամ արագության սահմանափակումներԻշխանահաճո «Եվրաքվեն» իրավաբանորեն չէր կարող հաստատվել ԿԸՀ-ի կողմից և դրվել ստորագրահավաքի«ՀայաՔվեն» գրասենյակ բացեց ԳյումրիումԱդրբեջանի համար շատ կարևոր է Հայաստանի վերջնական զինաթափումը․ Աբրահամյան Կրակոցներ՝ Արմավիրում, հայտնի են մասնակիցների ինքնությունը և դեպքի հանգամանքները․ Shamshyan Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Առանձին հատվածներում կդիտվեն գարնան առաջին ամպրոպներըԶելենսկին կոչով դիմել է արևմտյան երկրներին Ի՞նչ կլինի, եթե օրվա իշխանության պարագլուխը հայտարարի` եթե ադրբեջանական ցանկի Սերժ Սարգսյանին կամ մյուս գործիչներին չհանձնենք Ադրբեջանին` պատերազմ կսկսվի. Տիգրան Աբրահամյան Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը սպասվում է հաջորդ շաբաթ. ՈւիտկոֆՔաղցկեղի ոչ ակնհայտ նշան. բժիշկ Մյասնիկովը մանրամասնում է Բաքուն «դատապարտել» է Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվում պահվող հայերի վերաբերյալ Մագնիսական փոթորիկներ մարտի 17-23. անքնություն, միգրեն, ճնշում... ինչպե՞ս պաշտպանվել Պարզվել է հիվանդանոց տեղափոխված 19-ամյա տղային դանակահարողի ինքնությունը․ նա անչափահաս է Իրանը խոստանում է կոշտ և ջախջախիչ պատասխան տալ. Հոսեյն Սալամի Թուրքիան կրկնել է, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցnւմը և պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Իրազեկում՝ Զատիկին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Արտակարգ դեպք՝ Երևանում․ քոլեջներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն, անչափահասներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ուղերձը Ի՞նչ պետք է անի անձը կենսաթոշակի անցնելու համար Լաթաքիայում շինանյութի խանութում պայթյունի հետևանքով16 մարդ է զոհվել Իրանը միշտ ողջունել է խաղաղության, հաշտեցման և կայունության հաստատումը տարածաշրջանում․Մասուդ ՓեզեշքիանԿրեմլը պարզաբանել է, թե երբ է կազմակերպվելու Պուտինի և Թրամփի հանդիպումըՀայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Հնդկաստանում ստեղծել են հուսալի թափանցիկ էլեկտրոդներ երկկողմանի արևային վահանակների համար ՌԴ մուտքի նոր պահանջներ հունիսի 30-ից. ի՞նչ կանոններ են սահմանվել Ձյուն կտեղա. եղանակը մարտի առաջիկա օրերին Կոթի գյուղում անասնագոմ է այրվել, դեպքի վայր են մեկնել Ոսկեվանի հրշեջները, հրդեհը մարվել է ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Փաշինյանը Փեզեշքիանի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի համաձայնեցման և դրա շուրջ բանակցությունների ավարտը «Զանգեզուրի միջանցքը» կանցնի Հայաստանով կամ Իրանով. առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար Օտարերկրյա զորքերը կարող են մտնել Ուկրաինա առանց ՌԴ–ի համաձայնության. ՄակրոնՈղջաբերդ գյուղի բնակիչները կրկին ճանապարհ են փակել Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը լքել է ՖրանսիանՀունգարիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության ձեռքբերումըԻնքս ինձ երեք հարց եմ տվել. Ռուբեն Վարդանյանը ձայնագրություն է հրապարակել Մեծ Պահք. Անառակի կիրակի Մարտի 16-ին, 17-ին, 19-ին և 20-ին ջուր չի լինի հարյուրավոր հասցեներում Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Երևանում բախվել են Honda-ն և Porsche Panamera-ն. վերջինը կոտրել է երկաթե ճաղավանդակները, հարվածել նստարանին և հայտնվել մայթին
Ամենադիտված