«Փոսի դպրոցում» դասերը դեռ հեռավար են․ ե՞րբ աշակերտները կվերադառնան դպրոց
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ը մի քանի օր առաջ ահազանգ էր ստացել, որ Երևանի Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցում՝ հայտնի «փոսի դպրոցում» դասապրոցես չի եղել: Աշակերտները տեխնիկական պատճառով դպրոց չեն գնացել։
Մենք կապ էինք հաստատել դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանի հետ, ով հաստատել էր, որ դաս չի եղել։ Տնօրենը նշել էր, որ Օրբելի 23 տարածքում 30 հարկանի շենքի հիմք է գցվում, և այդ աշխատանքների արդյունքում դպրոցում որոշակի տատանումներ են առաջանում։ Նա հավելել էր, որ դիմել են տարբեր կառույցներ և ստուգումներ են իրականացվում։ Ըստ այդմ, տեղեկացրել էր, որ մի քանի օր հեռավար կանցկացվեն դասերը՝ երեխաների անվտանգության և ապահովության համար։
Այսօր MediaHub-ը կրկին կապ հաստատեց Հակոբ Օշականի անվան 172 հիմնական դպրոցի տնօրենի հետ, որը նշեց՝ դասերը դեռ հեռավար են անցկացվում, իսկ ստուգումները շարունակվում են։
«Սպասում ենք եզրակացության, հիմա երկրաբաններն աշխատում են, աշխատանքների լաբարատոր հետազատությունները կանեն և պատասխանները կտան, որից հետո որոշումները կընդունենք՝ անցնե՞լ բնականոն աշխատանքի, թե՞ ոչ»,– նշեց դպրոցի տնօրենը։
ՆԳՆ–ից ևս MediaHub-ին փոխանցեցին, որ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում։ «ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները ուսումնասիրություններ են կատարում»,– նշեցին ՆԳՆ–ից։
Հիշեցնենք, MediaHub-ը կապ էր հաստատել նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության հետ, որտեղից փոխանցել էին․ «Դպրոցի տնօրենը ցնցումներ է զգացել ու ահազանգել է Փրկարար ծառայություն, այնտեղից արձագանքել են դպրոցի տնօրենի զանգին։ Որպեսզի պարզվի ինչ ցնցումների մասին է խոսքը, մասնագիտական ուսումնասիրություն պետք է արվի։ Այս պահին դպրոցն անցել է հեռավար դասապրոցեսի, որ այս ընթացքում փորձեն կոնկրետ պատճառները բացահայտել»։
Մարիաննա Արամյան