Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Սկանդալ ԱԺ-ում. Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի միջև քաշքշուկ սկսեց, իրավիճակը լարվեց «Նոա»-ն մարզիկների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ. ակումբի զարգացման տնօրեն Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող. Նաիրիի ոստիկանների բացահայտումը ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ Կապանում լցակայան ու դրա տարողություններն են ապամոնտաժվել Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա Իրանը դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա. հայտնի է պատճառը Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա Սողոմոնյան


Երեւանում բացվեց Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Այսօր տեղի ունեցավ Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակի բացման արարողությունը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարակից այգում: Այն նախաձեռնել եւ իրագործել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Բացման արարողությանը հաջորդեց մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն  վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որը պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:

Ավրորա Մարդիգանյանը երիտասարդ աղջիկ էր, որն, անցնելով Հայոց ցեղասպանության սարսափների միջով,  կարողացավ նոր կյանք սկսել Ամերիկայում: Նա դարձավ համր կինոյի դարաշրջանի հոլիվուդյան աստղ եւ բարերար: Նրա պատմությունը խորապես հուզել էր Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, որոնք 2015 թ. որոշեցին ի պատիվ նրա անվանակոչել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվեց՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից եւ ի երախտագիտություն նրանց փրկողների:

Հուշակոթող-քանդակը հարգանքի տուրք է նաեւ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 միլիոն սրբադասված նահատակներին: Հուշարձանին ի պահ է տրված  Ավրորա Մարդիգանյանի՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում գտնվող ընդհանուր գերեզմանից վերցված հող եւ Դեր Զորի անապատի զոհերի մասունք՝ բերված Լիբանանի Անթիլիաս քաղաքից։

 

«Որպես հայ՝ ինձ համար մեծ նշանակություն ունի այս հուշակոթող-քանդակը։ Այն արտահայտում է մեր երախտագիտությունն Ավրորա Մարդիգանյանին եւ մեր ուրախությունը, որ նա վերջապես տուն վերադարձավ»,- ասաց թատերագետ եւ երգահան Մարինե Ալեսը, որը՝ որպես «Ավրորայի» Ստեղծագործական խորհրդի նախագահ, իր առաջնորդությամբ եւ տեսլականով օգնել է կյանքի կոչել այս գաղափարը: «Հուշակոթող-քանդակը նաեւ մեր հարատեւ հիշողության եւ հարգանքի խորհրդանիշն է: Ես խորապես հավատում եմ, որ մենք պատասխանատվություն ունենք հաջորդ սերնդի առաջ՝ փոխանցելու նրանց համամարդկային արժեքներ, հատկապես այսօր, երբ աշխարհը կանգնած է մեծագույն մարտահրավերների առաջ»:

Երկկողմանի հուշակոթող-քանդակի հեղինակն իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսն է: Այն արտացոլում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը՝ նրա անցած ճանապարհը Ցեղասպանության վայրագությունների միջով եւ փրկությունն ԱՄՆ-ում: Քանդակի մի կողմում պատկերված են կանայք, որոնք տառապում են Դեր Զորի անապատի ճանապարհներին. նրանց թվում է երիտասարդ Ավրորան: Քանդակի ճակատային մասում նա առանձնանում է՝ որպես կին, որը հաղթեց մահն ու իր պատմությունը պատմեց աշխարհին՝ սերունդների համար դառնալով խիզախումի եւ վերապրումի մարմնացում: Քանդակի երկու կողմերը միաձույլ չեն. դրանց միջեւ հեռավորությունը թույլ է տալիս, որ լույսի եւ ստվերի միջոցով միահյուսվեն Ավրորայի կյանքի երկու փուլերը:

«Այս քանդակի ստեղծումը բարդ եւ միաժամանակ խորապես ոգեշնչող մարտահրավեր էր, ուստի ինձ համար եւ խոնարհում, եւ պատիվ է ներկայացնել այն այսօր»,- ասաց հուշակոթող-քանդակի հեղինակ Վիգեն Ավետիսը: «Նվիրված լինելով սքանչելի Ավրորա Մարդիգանյանին՝ այս հուշարձանը նշանակալիորեն համալրում է Երեւանի մարդասիրական պատկերը՝ որպես խիզախության, փրկության եւ հարատեւ հույսի վկայություն: Ես հավերժ երախտապարտ եմ այս ոգեշնչող նախագծի մասնակիցը լինելու համար»:

Ի թիվս այլ հարգարժան հյուրերի՝ բացման արարաղությանը ներկա էին Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, «Ավրորայի» համահիմնադիր Նուբար Աֆեյանը, UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Խորհրդի անդամներ Աննա Աֆեյանը, Էրիկ Էսրայիլյանն ու Արման Ջիլավյանը, Երեւանի քաղաքապետարանի, Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչներ:

Հուշակոթող-քանդակը հանդիսավոր բացեցին Վերոնիկա Զոնաբենդը եւ Աննա Աֆեյանը`  միանալով «Ավրորայի»՝ մարդասիրության եւ երախտագիտության կոչին: Միջոցառմանը ելույթ ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը՝ Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ, որը ներկաներին հուզեց հայկական ստեղծագործությունների տպավորիչ կատարումներով:

Հատուկ այս առիթով  Մատենադարանից դուրս է բերվել  XXI դարում այնտեղ ստեղծված առաջին՝  «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրության ներկայացվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության պատմությանն ու գործունեությանը նվիրված այս յուրօրինակ ձեռագրի վերջին էջը՝ նորաբաց հուշակոթող-քանդակի պատկերով: «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը կցուցադրվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մինչեւ 2024 թ. հոկտեմբերի 7-ը:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 2874 գովազդային վահանակ է ապամոնտաժվել Վթարային ջրանջատում՝ Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում Սկանդալ ԱԺ-ում. Արգիշտի Քյարամյանի ու Հովիկ Աղազարյանի միջև քաշքշուկ սկսեց, իրավիճակը լարվեց «Նոա»-ն մարզիկների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ. ակումբի զարգացման տնօրեն Կիևյան փողոցում կրակոցներ արձակելու վարույթով հայտնաբերվել և կալանավորվել է երկրորդ հետախուզվող անձը «Հայաստան-Արցախ» ՀԵՄ-ի «խաղային լիգան» կազմակերպում է ֆուտզալի առաջնություն Ծեծել էին համերկրացի երիտասարդներին և հափշտակել զարդեր ու փող. Նաիրիի ոստիկանների բացահայտումը Fastex-ը մասնակցել է DACOM NYC 2024-ին․ քննարկվել են ոլորտը ձևավորող կարևոր մանրամասներ ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ 4-րդ ftNFT ֆիջիթալ սփեյսը Ground Zero-ի հետ համագործակցությամբ` Աբովյան 3 հասցեում Կապանում լցակայան ու դրա տարողություններն են ապամոնտաժվել Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիա Իրանը դադարեցնում է թռիչքները դեպի Եվրոպա. հայտնի է պատճառը Արցախի հանձնման մեղավորների անուն-ազգանունները հստակ են․ Մենուա ՍողոմոնյանՈւղևորափոխադրում իրականացնող մեքենայի վարորդը կյանքից զրկել է ուղևորին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնելԳյուղում վերջին հրաժեշտն են տվել զինվորինԱյսօր Ս.առաքյալներ Անանիայի, Մատաթիայի, Բառնաբասի, Փիլիպպոսի և Շիղայի` Սիղվանոսի հիշատակության օրն է ԵԱՏՄ օգուտները և ՀՀ իշխանությունների վարքը «Քաղպայմանագիրը» ուժայինների դեմ նոր «օպերացիաներ» է մշակում Ու՞ր է անհետացել Շուշաննա Թովմասյանը, ի՞նչ է պատահել դերասանուհուն. բացառիկ մանրամասներ ԱԳՆ ղեկավարների «3+3» ձեւաչափով երրորդ նիստը տեղի կունենա Ստամբուլում հոկտեմբերի 18-ին. Հաքան Ֆիդան Հանցագործությունների թիվը 2019-ի համեմատ աճել է շուրջ 51 տոկոսով. Աննա ՎարդապետյանՊարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում մահացած տղամարդու ինքնությունը Աղասի Դալլաքյանը մահացու հրազենային վնասվածքն ստացել է կզակի շրջանում․ նոր մանրամասներ Լարսում արջը հարձակվել է Թուրքիայից բեռնատարի վարորդի վրա․ վերջինս դեմքի վնաuվածքներ է ստացել (տեսանյութ 18+) Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում․ Գագիկ ՍուրենյանՄԻԵԴ-ը մեր հայցը անմիջապես ընդունել է վարույթ, տեղեկացրել ենք «ուժային» գործողությունների մասին. տեսանյութ Կալանքը, որպես խափանման միջոց, ուղիղ չարաշահվում է և այն որևէ առնչություն չունի դրա օրենսդրական հիմքերի և նպատակների հետ Մոսկվայում հոկտեմբերի 14-ին այս սեզոնին առաջին անգամ ձյուն է տեղացելԸնդվզում՝ Երևանի 20 դպրոցում․ իրավիճակը լարված է Սյունիքում 40-ամյա տղամարդը վիճաբանել է տան անդամների հետ, վերցրել հրացանը և․․․․ Shamshyan Հազարավոր հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը Պահպանե՛նք Աստծուց պարգև ստացած մեր ինքնությունը․ Մհեր ԱվետիսյանՍվերդլովսկի մարզում գործարկվել են առաջին խոշոր արևային էլեկտրակայանը՝ 126 ֆուտբոլային դաշտերի մակերեսով «Կորոնավիրուսային հիվանդության դեպքերն աճել են». ԱՆ «Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին». Տիգրան Աբրահամյան Հայ–հնդկական մշակութային օրերը իրականացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ Քաջարանի Մշակույթի պալատի և «Քաջարան կինոթատրոն»-ի նախաձեռնությամբ«Դոմուս» խանութ սրահում տեղի ունեցած հրդեհի օրը ՀԷՑ պատասխանատվության տիրույթում որևէ անջատում կամ լարման շեղում չի գրանցվելՊարզվել է երեկ Երևանում դանակաhարությունից մաhացած տղամարդու ինքնությունը. Shamshyan Պետք է համառ և տքնաջան աշխատել, որպեսզի մեր երկիրը երբեք չվերածվի մեկ կուսակցության դիկտատուրայի. Ավետիք Չալաբյան Մենք պետք է մտածենք նոր ճանապարհների և մյուս ենթակառուցվածքների մասին, սակայն ոչ ի հաշիվ մեր ազգային շահերի. Գագիկ ԾառուկյանԱրցախի լուծարման մասին հրամանագիրն առոչինչ է, չունի իրավաբանական ուժ, ստորագրվել է ժողովրդի բնաջնջման սպառնալիքի ներքո. ՀայաՔվեՀնարավո՞ր է, արդյոք, ակնկալել լուրջ բեկում. «Փաստ» Հայաստանի դեմ տեղեկատվական գրոհների բաց ճանապարհը. «Փաստ» «Այդ մարդու հետագա պաշտոնավարումը վտանգելու է մեր ազգային, պետական շահերի սպասարկումը». «Փաստ» Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել «Երևան սիթի» ցանցի տնօրենին դшնшկшhшրել են. վիճակը ծայրահեղ ծшնր է Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» Բրնձողները.... «Փաստ» Ցիկլոնը ուժեղ կակտիվանա. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը
Ամենադիտված