«Օրենքով գող»-ի մասնակցությամբ միջադեպեր` Արմավիրում
Ուշադրության կենտրոնումՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունից ոստիկանության Արմավիրի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամները, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ՌԴ-ում բնակվող օրենքով գողի կարգավիճակ ստացած անձինք, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից և դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը ներգրավված «Կիլդիմ Արթուր» մականվամբ հայտնի Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Արթուր Մ․-ին տվել են հանձնարարական, որ նույն մարզի բնակիչ 48-ամյա Գնել Ս․-ից հետ ստանա վերջինիս նախօրոք տրված 4 հազար 5 հարյուր դոլարը:
Արթուր Մ․-ն քրեական ենթամշակույթ կրող խմբավորման այլ անդամների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, սպառնալիքի, հարկադրանքի և անօրինական գործողության միջոցով Գնել Ս․-ի ավտոմեքենան առևանգելու և իրենց մոտ պահելու միջոցով, վերջինս հարկադրել ու ստացել են պահանջված գումարը, որից հետո Գնել Ս․-ի ավտոմեքենան վերադարձնելու հարցի հետ կապված օգոստոսի 14-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում «ԱԿ-74» ինքնաձիգով ներխուժել է Արթուր Մ․-ի տուն և արձակել է կրակահերթ:
Արթուր Մ․-ն գտնվում է «Արմավիր ՔԿՀ»-ում, ձեռնարկվում են միջոցառումներ Գնել Ս․-ին հայտնաբերելու ուղղությամբ։