Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը հետաձգվել է. ինչն է պատճառը
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է մրցակցությունից, որն իրեն զրկել է ոսկուց:
Արթուր Ալեքսանյանն իր թիմի հետ դիմել էր Լոզանի դատարան, և սպասում են պատասխանի:
Ինչպես ArmLur.am-ը գրել էր՝ դատարանը մինչև սեպտեմբերի 19-ն է ժամանակ տվել երկու կողմերին կարծքիներ և բացատրություններ ներկայացնելու համար:
Արդեն հոկտեմբեր ամիսն ենք և դեռ հրապարակավ որևէ նորություն չի եղել:
ArmLur.am-ը կապ հաստատեց Արթուր Ալեքսանյանի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ՝ մանրամասներ իմանալու նպատակով, վերջինս ասաց, որ որոշումը երկարաձգվել է մինչև հոկտեմբերի 10-ը:
Հավելյալ ժամանակ է խնդրել Աշխարհի միջազգային ըմբշամարտի ֆեդերացիան՝ նախապատրաստվելու համար:
Էմմա Մարտիրոսյան