Ջանֆիդայում խոտի դեզ է այրվել, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. Shamshyan Ներկայացնում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայությունը․ տեսանյութ Մի քանի տարի առաջ Արծվանիկի ՆՈՒՀ-ը նորոգվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ․ տեսանյութ «Ռուսական հետքը Գյումրիում». մշակութային-կրթական արշավ «Եվրասիա» ՀԿ-ից Ագարակը 75 տարեկան է․ տեսանյութ Պայթյուն՝ Թուրքիայում․ կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ) Խի՞ ես տենց քշում, արա՛․ Փաշինյանի նախկին օգնականը՝ պատգամավորի վարորդին ՌԴ-ում նրբատախտակի կտորը գետնին է տապալել մի ուսուցչի, ով արդեն վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ 18+) Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին Մաշ Իսրայելյանը քրոջ մահից հետո առաջին անգամ հրապարակում է արել


«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ձևավորված «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն երեք առաջարկ-պահանջով դիմել է վարչապետին և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է՝ հաջորդիվ ևս ամեն շաբաթ մեկ կամ երկու նման առաջարկ կուղարկվի պետական գերատեսչություններին:

«Առաջարկները կազմվում են ըստ առաջնահերթությունների: Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են, և Հայաստանի Հանրապետությունն այժմ ունի վերակենդանացման կարիք: Հայաստանը հնարավոր է վերականգնել բացառապես տնտեսությամբ: Շատերը կբարձրաձայնեն անվտանգության մասին: Անվտանգությունը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է, բայց առանց տնտեսության անվտանգություն հնարավոր չէ ապահովել: Հետևաբար, սկզբից պետք է տնտեսությունը հզորացնել, վերականգնել, այնուհետև փող գեներացնել, այն ուղարկել անվտանգային, դիվանագիտական, մշակութային, կրթական և մնացած բոլոր ոլորտներ: Առաջին առաջարկը վերաբերել է գյուղատնտեսությանը: Երկրորդը՝ սահմանամերձ բնակավայրերին. տնտեսությունը սկսվում է սահմանից, այստեղ շատ լուրջ խնդիրներ ունենք՝ Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները պահպանելու:

Հաջորդ առաջարկը եղել է արտաքին դիվանագիտական բլոկի հետ կապված: Չենք կարող տնտեսությունը զարգացնել, եթե վաճառքի շուկաները չթիրախավորենք: Հայաստանը 3 մլն բնակչությամբ պետություն է, և սովորաբար այդպիսի փոքր պետություններն առանց արտահանման ծավալների էական աճի չեն կարող զարգանալ և հզորանալ: Այս պահի դրությամբ մոտավորապես 98 երկրում կարող ենք առևտրային կցորդներ նշանակել, ընդ որում՝ նրանց նշանակել տեղի հայ համայնքների հայ գործարարների կամ ազդեցություն, կապեր, որոշակի կենսափորձ ունեցող մարդկանց հաշվին: Ճանաչում ենք մարդկանց, որոնք պատրաստ են արտերկրում իրենց պատկանող տարածքներից անվճար գրասենյակային տարածք հատկացնել, անվճար աշխատանք կատարել, ուղղակի ստանալ այդ կարգավիճակը, որպեսզի կարողանան գործել հանուն Հայաստանի Հանրապետության: Առաջարկը թիրախավորել ենք այնպես, որ դեռևս պետական բյուջեից գումարներ չծախսվեն: Եթե ամրացումները կարող ենք տալ դեռևս գումար չծախսելով, պետք է այդտեղից սկսենք տալ, հետո գանք գումարի ծախսման փուլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող առաջարկին անդրադառնալով՝ նշում է՝ այսօր պարենային անվտանգությունն ավելի կենսական նշանակություն ունի, քան ունեցել է երբևէ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները, տարածաշրջանային վտանգները: «Օրինակ՝ կանխատեսվում է Մերձավոր Արևելքում պատերազմների շիկացում, ընդգրկունություն, ընդհուպ՝ մինչև Իրան: Վրաստանում իրավիճակը բավականին անկայուն է: Մյուս երկու պետությունների հետ ունենք թշնամական հարաբերություններ, բնական է՝ նրանք չեն ցանկանում Հայաստանի զարգացումն ու կենսունակությունը: Հետևաբար, պետք է գյուղատնտեսությունը շտապ զարգացնենք, որպեսզի Հայաստանն առաջիկա մի քանի տարվա իր պարենային անվտանգության չափաբաժինը կարողանա պահպանել, անհրաժեշտ սննդի՝ մի քանի տարվա քանակը կարողանա ամբարել, նոր դրանից հետո անցնենք այլ զարգացումների: Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող մեր առաջարկի մասով: Երևանում շատ է բնակչության կենտրոնացումը, մարդիկ չեն ցանկանում մարզերում բնակվել: Ունենք ընդունված օրենք, որը, կարծես, ընդունվել է ինչ-որ դրամաշնորհի հաշվին, ուղղակի ընդունել են ինչ-որ աշխատանք ցույց տալու համար, իրականության մեջ այն չի գործում, արդյունավետությունն ամբողջությամբ բացասական է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս երեք առաջարկն էլ առավել քան իրատեսական է իրականացնել առանց ֆինանսական միջոցների, իսկ եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կհակադարձի և կասի, որ այս ամենն անհնար է առանց դրամական միջոցների ծախսման, պատրաստ է հրապարակային բանավեճում բոլորին հակառակն ապացուցել, այդ թվում՝ փաստերով:

«Ունենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ բավականին առարկայական քննարկումներ: Մի քանի տարի առաջ էկոնոմիկայի նախարարությանը դիմել ենք կոնկրետ պետությունում կոնկրետ մարդուն առևտրային կցորդի կարգավիճակի տրամադրման համար, ինչը չեն իրականացրել: Հաջորդիվ ունենք այլ դեպք: Առաջարկ էր ներկայացվել Հայաստանում հսկա գործարանի տեղակայման, այստեղ առաջարկել էին սահմանամերձ համայնքներից որևէ մեկում այն տեղակայել: Մարդու հետ շրջել ենք համայնքներում, ենթակառուցվածքները բացակայում էին՝ սկսած շենքային պայմաններից մինչև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ծավալների պահանջարկը և այլն: Մարդը պատրաստ էր լինելու ներդրումներ իրականացնել՝ նոր շենքային պայմաններ ստեղծելով և կոմունիկացիաները հասցնելով, սակայն ասում էր՝ Երևանում այդ նույն գործունեությունն ավելի ձեռնտու է, քան, պայմանականորեն, Սյունիքում կամ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ճիշտ էր ասում. եթե նույն գործունեությունը ծավալում են Երևանում, իրավունք են ստանում ԱԱՀ-ի հաշվանցման՝ լրացուցիչ հարկային բեռ չառաջանալու: Արդյունքը եղավ այն, որ մարդն իր գործունեությունը ծավալեց Երևանում»,-շեշտում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Հավաստիացնում է, որ այս աշխատանքը՝ տնտեսությունը զարգացնելու առումով առաջարկներ ներկայացնելու մասով, նոր չեն սկսել, ուղղակի հիմա սկսել են հանրայնացնել այն, ճնշում գործադրել իշխանության վրա: Նախաձեռնության առաջարկներին պետական գերատեսչությունները դեռևս չեն արձագանքել: «Ոչ թե ակնկալում ենք պատասխան նամակ, այլ առաջիկա ԱԺ նիստերի ընթացքում օրենսդրական այդ նախաձեռնությունների քննարկում և ոչ միայն: Առաջիկա մեկ ամսում, երբ առաջարկների քանակը կհասցնենք տասի, ևս մեկ անգամ կոնսոլիդացված պահանջ-առաջարկով հանդես կգանք, այդ թվում՝ մամուլի ասուլիսով, որպեսզի, եթե լինեն իրենց արձագանքները, ստուգենք դրանք, եթե ոչ, ապա հանրային ճնշման գործադրման եղանակով փորձենք հասնել արդյունքի: Նպատակն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ սպասումներ: Եթե կարճաժամկետը չիրականացրեցին, երկարաժամկետում իրենց քվե ստանալու հավանականությունը բավականին նվազում է»,-ասում է Սարգսյանը:

Ստացվում է, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ստանձնել է պետական գերատեսչություններին վերահսկելու, նրանց «ճնշելու» քաղաքականությո՞ւն, որպեսզի վերջիններս աշխատեն:«Նախաձեռնությունը ստեղծվել է բացառապես Հայաստանի Հանրապետության հզորացման, զարգացման և հարատևման նպատակով: Սա միակ նպատակն է, մնացածը գործողություններ են, այդ թվում՝ վերահսկողությունը և ճնշումը: Կառավարության հրաժարականը մեր շատ հայրենակիցներ են պահանջում, բայց միայն պահանջելը բավարար չէ: Վերջին չորս տարին պահանջում ենք հրաժարական, բայց փաստացի նրանք չորս տարի է, ինչ իշխանության են և աշխատավարձ են ստանում: Ստացվում է, որ դրանք քաղաքացու կյանքից գողացված տարիներ են, բյուջեից նրանք ստացել են աշխատավարձ և շարունակում են ստանալ, բյուջեն շարունակում են կառավարել հօգուտ և ի բարօրություն իրենց խմբակի: Մի ուղղությունը, բնականաբար, հրաժարականի պահանջն է, տարբեր միջոցներով հիմնավորել, որ նրանք պետք է կա՛մ հրաժարական տան, կա՛մ հաջորդ ընտրություններին չվերարտադրվեն:

Երկրորդ ուղղությունը. ասում ենք՝ այո, հեռանալու եք, բայց մինչ դա պարտավոր եք աշխատել, որովհետև դրա համար աշխատավարձ եք ստանում, բյուջե եք կառավարում: Ստիպում ենք, որ աշխատեն: Երրորդ ուղղությունը. Հայաստանի արդյունավետ կառավարման մեր պատկերացումներում գոյություն ունի ներկայիս Հանրային խորհրդի ռեբրենդինգը և դրա անվան փոփոխությունը՝ Հանրային վերահսկողության խորհուրդ: Այն կլինի ժողովրդի կողմից ընտրված անկախ մարմին, ոչ թե կառավարության կողմից նշանակվող: Կարող է իրականում վերահսկել կառավարության, պատգամավորների աշխատանքը, այդ թվում՝ պատկերացնում ենք, որ իրավական ակտով նրան իրավասություն կվերապահվի և պատգամավորի հետկանչի ինստիտուտ կներդրվի: Պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, ոմանք այդ ողջ ընթացքում մեկ օրենսդրական առաջարկ, նախագիծ չեն ներկայացնում, ի նպաստ Հայաստանի գործ չեն անում, բայց շարունակում են աշխատավարձ ստանալ ու «կնոպկա» սեղմել, անհաղորդ են Հայաստանի դարդին ու ցավին»,-նշում է մեր զրուցակիցը:

Նախաձեռնության ղեկավարին հարց եմ ուղղում քաղաքացու տեսանկյունից. պետական գերատեսչություններն անգործության են մատնված, շարունակում են իրենց քաղաքական գիծը բոլոր ոլորտներում, միևնույնն է, ոչ մի մասնագիտական կարծիքի ականջալուր չեն լինում, ուստի ի՞նչ ակնկալիքով են ուղարկվում նրանց այս առաջարկ-պահանջները:

«Մեր քայլերն ընտրում ենք այնպես, որ դրանք ունենան բազմակողմանի էֆեկտ: Քայլերի նպատակակետը կառավարությանը և իշխանությանը կանգնեցնում է փակուղու առաջ: Եթե կատարեցին մեր առաջարկները, դա ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, եթե չկատարեցին, նույնպես ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, ուղղակի որոշակի կորսված տարիների հաշվին և երկարաժամկետ հեռանկարում: Եթե իշխանությունը կյանքի կոչեց այս առաջարկները, ապա Հայաստանի քաղաքացին աշխատանքի, բարձր աշխատավարձի տեսքով օգուտներ է ստանալու, Հայաստանը հարկեր է հավաքագրելու դրանից, տնտեսությունը ուժեղանալու է, այդ գումարները գեներացվելու և ուղարկվելու են պաշտպանական և մյուս ոլորտներ: Այսօր այս ամենի կյանքի կոչումը հետաձգվում է: Կեղծ օրակարգ են ներմուծել՝ Հայաստանը հնարավոր չէ ոտքի կանգնեցնել, ինչ հնարավոր է, անում ենք: Հիմնավորում ենք քաղաքացուն, որ Հայաստանն ունի ներուժ՝ զարգանալու և հզորանալու: Սա է կիրառական և առարկայական բանաձևը, եթե այդպես չէ, թող հակադարձեն մեր առաջարկներին: Այս ամենի արդյունքում նրանք հաջորդ ընտրություններում մանդատ չեն ստանում, ինչն արդեն տեղ է բացում ունակ, հայրենասեր ու տեխնոկրատ կառավարության համար՝ այս ծրագրերն իրագործելու: Մեր նախաձեռնած գործողություններն ուղղված են Հայաստանի հզորացմանը, և չենք կարող արդյունք չարձանագրել, միակ հարցն է՝ կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգը հրաժարվել է մեկնել Բաքու՝ COP-29-ին, Արցախում էթնիկ զտումների պատճառովԱղոթք` հանուն ապօրինաբար պահվող հայ պատանդների ազատ արձակման«Ապաքաղաքականացված կրթական համակարգ». Ալլա Փոյռազյան Ջանֆիդայում խոտի դեզ է այրվել, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. Shamshyan Ներկայացնում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայությունը․ տեսանյութՄի քանի տարի առաջ Արծվանիկի ՆՈՒՀ-ը նորոգվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ․ տեսանյութUcom-ը Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովի պլատինե գործընկերն է ԱրարատԲանկը՝ AMX 2024 մրցանակաբաշխության հնգակի մրցանակակիր «Ռուսական հետքը Գյումրիում». մշակութային-կրթական արշավ «Եվրասիա» ՀԿ-իցԱգարակը 75 տարեկան է․ տեսանյութ Պայթյուն՝ Թուրքիայում․ կան տասնյակ վիրավորներ (տեսանյութ) Խի՞ ես տենց քշում, արա՛․ Փաշինյանի նախկին օգնականը՝ պատգամավորի վարորդինՌԴ-ում նրբատախտակի կտորը գետնին է տապալել մի ուսուցչի, ով արդեն վերակենդանացման բաժանմունքում է (տեսանյութ 18+) Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին Թուրքական բանակը Էրդողանի հրահանգով մտել է քաղաքներ և խոշտանգել քուրդ ժողովրդին (տեսանյութ) Մաշ Իսրայելյանը քրոջ մահից հետո առաջին անգամ հրապարակում է արել 4-րդ դասարանցիների մեջ վիճաբանություն է ծագել եւ փորձել են նեղացնել արցախցի երեխայի՝ նրան անվանելով «քոչվոր», «անհայրենիք»․ «Իրավունք» Հայկական ինքնություն ունեցող յուրաքանչյուր ոք պատասխանատու է մեր Հայրենիքի և ազգային անաղարտության պահպանման համար․ Մհեր ԱվետիսյանԱպարանում անհետ կորած որոնվող 31-ամյա տղամարդուն գտել են մահացած Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի պատգամն է․ Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանը հրատապ աջակցություն է հատկացրել լիբանանահայությանըԱդրբեջանցիները պետք է հետ գնան, պետք է դուրս գան․ Սյունիքի մարզպետ Անարժեք, անարժան մարդը, ով կյանքում «մի քար անգամ չի տաշել», չի ստեղծել մնայուն արժեք, չի կարող համընդհանուր բարիք բերել․ Աննա ԿոստանյանԱրմավիրում 77-ամյա տղամարդը փորձել է ինքնաuպանություն գործել Հայտնի են դպրոցականների ձմեռային արձակուրդների օրերը Յունիբանկն առաջարկում է բիզնեսի պարզեցված վարկավորում՝ առանց ձեռնարկությունների  ֆինանսական վերլուծությանՀայրենիքի հզորացման համար ազգային հարցերը պետք է լինեն ապակուսակցական. Գագիկ Ծառուկյան ՔՊ-ն կադրային հարցերի լուծման նոր մեթոդ է մշակում Անդրանիկ Քոչարյանը ձեռքը գցում է «ռուսական փրփուրներին» Հայաստանի «սորոսականները» արշավ են սկսել Դոնալդ Թրամփի դեմ Վրացական սադրանք. ինչպե՞ս խայթել Հայաստանին Արևմուտքի հրահանգով Երևան մոլում բացվել է Ամիօ բանկի ժամանակավոր տաղավարը Նոյեմբերյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Վերին Լարսը փակվել է կցորդիչով բեռնատարների համար Մահվան ելքով վրաերթ Երևանում. 48-ամյա կինը տեղում մահացել է Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորներ պահանջում են հայ գերիների ազատ արձակում․ «ՀայաՔվե» Կիևում պшյթյուններ են որոտացել Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զпհերի թիվն ավելացել է. ովքեր են մшհացածներն ու վիրավпրները Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու ԶՊՄԿ-ի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ աճել են 31.3 միլիարդով. Պապոյան 2 զոհ, 4 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Չեչնիայում գործարկվել է Ռուսաստանում առաջին արևին հետևման համակարգով արևային էլեկտրակայանը Ապագա ընտրություններում հաղթող ուժերը․ Վահե ՀովհաննիսյանՀետընտրական դասեր՝ մոլդովական ու վրացական «սուսով». «Փաստ» Հակասությունների, դիմադրությունների և «համագործակցության» տարածաշրջանային լաբիրինթոսը. «Փաստ» Արմավիրում հետիոտնին նախ վրաերթի է ենթարկել «BMW»-ն, ապա՝ «Opel»-ը․ Shamshyan ԱՄՆ նախագահական ընտրությունների գլոբալ ազդեցությունը. «Փաստ» Սպասվում են ուժգին քամու պոռթկումներ, ձյան տեղումներ «Քաղաքական առումով կապիտուլյանտական դիրքորոշում ունեն, իրենց համար չկա արժեք, որը չի կարելի հանձնել հանուն իշխանության». «Փաստ» Զբոսաշրջիկների հոսքի նվազման իրական պատճառներն առավել խորքային են. «Փաստ»
Ամենադիտված