ԵՀԽ-ն հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով Կրեմլը արձագանքել է Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջին անգամ կին նախագահ կունենա Հրդեհ՝ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ներսում ավտոմեքենա է եղել ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել․ Special Еurasia Ի՞նչ են հայտնում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին Ոչ, զորքերի տեղաշարժ չկա․ Սուրեն Պապիկյան


Յուրաքանչյուրը տեսավ այն, ինչ ուզում էր տեսնել, բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունեցած Մյուռոնօրհնեքը և Մայր տաճարի վերաօծումը պատմական իրադարձություններ էին հավատավոր ժողովրդի համար: Դրանք յուրահատուկ կարևորություն ունեին մարդկանց համար, որոնք գիտակցում էին, թե ինչ է կատարվում Մայր Աթոռի բաց և փակ խորաններում, թե ուր և ինչի համար էին իրենք եկել: Շատերն էլ, հնարավորություն չունենալով ներկա գտնվել արարողություններին, տանից էին հետևում դրանց ընթացքին։ Անկեղծ լինենք, շատերին գուցե հետաքրքրությունն էր բերել այդտեղ, մյուսներին՝ սոցցանցերում «սթորի» անելու գայթակղությունը, բայց մարդկանց մեծամասնությանը հավատքն էր առաջնորդել Էջմիածին, որը, թվում է, մեր միակ ապավենն է մնացել այս խառնակ օրերում։

Անասելի հուզիչ էր Մյուռոնօրհնեքին ներկա գտնվել և, առանց մեկ բառ չափազանցնելու, սրտիդ ու հոգուդ ամեն մասնիկով մասնակից դառնալ տեղի ունեցողին: Խնկաբույրը, կարծես, ներս թափանցեց հոգուս մեջ ու խորը արմատներ ձգեց այնտեղ։ Մյուռոնօրհնեքի հիմնական արարողությունից հետո Վեհափառն իր պատգամը հղեց հավատացյալ ժողովրդին: «Մյուռոնը դարձել է հայության երակներում հոսող արյուն, որ հոգևոր ներուժով զորացնում է ազգին արիությամբ դիմագրավելու փորձությունները, ինչպես և մերօրյա մարտահրավերները՝ ըստ մեր հայրերի աղոթական հորդորի. «Մյուռոնով օծյալը երկյուղած է միայն ու միայն Աստծուց, և անվախ՝ թշնամիներից»»։ Կարևոր էր նրա՝ այդ օրը հնչեցրած պատգամը՝ մեկ անգամ ևս մեր առաջնահերթությունները չմոռանալու առումով։ Վեհափառը մի քանի անգամ Արցախի անունը հնչեցրեց, արցախահայերին ուժ և տոկունություն մաղթեց: Յուրաքանչյուրը նրա խոսքը մեկնաբանեց յուրովի: Մեկը Վեհափառի՝ համախմբվելու և արտաքին վտանգներից երկիրը զերծ պահելու կոչին այլ որակում տվեց, իսկ գուցե ցանկացավ նման երանգ հաղորդել պատգամի այդ հատվածին։

Մյուսն էլ գուցե այդ օրով Ամենայն հայոց կաթողիկոսից քաղաքական ելույթ էր ակնկալում, ասենք, փողոցներում Հայաստանի գործող իշխանությունների դեմ բողոքի ձայն բարձրացնելու։ Խառը ժամանակներում ենք ապրում, զգացե՞լ եք, որ շատերի համար հերոսից հակահերոս «ստանալը» վայրկյանների հարց է։ Մեկն Էջմիածին էր եկել իր բաժին՝ մանանեխի չափ հույսի ու հավատի հետևից, ոմանք՝ ներկա-բացակա անելու։ Մեկն ասաց՝ տեսա՞ք, թե ովքեր կային նստած հյուրերի շարքերում։ Ես էլ տեսա։ Բայց ես ուրիշ բան տեսնելու համար էի գնացել, ու ինձ համար միայն դա էր էական։ Մի երրորդն էլ հավելեց՝ տեսա՞ք, թե ովքեր եկան Մայր տաճարի վերաօծմանը։ Ես էլ տեսա։ Կուզեի՞ չտեսնել այդ օրն այդ մարդկանցից շատերին այդ վայրում։

Անկեղծ լինեմ՝ միանշանակ, այո։ Մի տեսակ անկեղծության պակաս կար օդում: Այս մարդիկ անվերջանալի արշավ սկսեցին եկեղեցու, Կաթողիկոսի և, առհասարակ, հոգևոր դասի դեմ: Բայց փառահեղ գեղեցկությամբ վերաօծված Մայր տաճարում հնչած Վեհափառի պատգամը նաև այս մտահոգության պատասխանը տվեց. «Պատմական անբեկանելի ճշմարտություն է՝ մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ՝ նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարվածել հայոց պետականությանը, և հայ կյանքը պարպել ազգային ու հոգևոր բովանդակությունից: Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգին, խարխլել հիմներն անկախ ու ինքնիշխան կյանքի, որի ջատագովն ու պաշտպանն է հայոց եկեղեցին»։ Սա պատգամի պես հնչեց հատկապես այն մարդկանց համար, որոնցից շատերին այնքան էլ ուրախ չէինք տեսնել Մայր տաճարում։

Մյուռոնօրհնեքի արարողությանը հավատով լեցուն հարյուրավոր մարդկանց տեսա, որոնք փորձում էին դիպչել սուրբ մասունքներին և այդ կերպ իրենց հետ օրհնություն տուն տանել։ Ես էլ մատներս սահեցրի դրանց վրայով ու առողջություն ցանկացա ինձ համար ամենակարևոր մարդու համար։ Իսկ մինչ այդ խաղաղության և մեր երկրի համար երկինք ուղղված աղոթքների ժամանակ իմ շուրջը կանգնած մարդիկ անդադար «Ամեն» էին մրմնջում։ Որքան տարբեր ենք բոլորս՝ մեր տեսածով ու լսածով, զգացածով ու հասկացածով, անգամ՝ հավատի հանդեպ մեր վերաբերմունքով։ Տեսնում ենք այն, ինչ ուզում ենք տեսնել, ինչն առաջնահերթություն է մեզ համար, բռնում մեր իսկ սահմանած կարևորի պոչից ու գնում, անդադար գնում։ Բայց ամենակարևորը վերևում՝ խորանի վրա էր տեղի ունենում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալավերդին հոսանքազրկվել, ձյան մեջ կորել է, մի հատ էլ երկրաշարժ է եղել․ ի՞նչ իրավիճակ է Լոռիում ԵՀԽ-ն հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջովԿրեմլը արձագանքել է Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար. PayLink Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջին անգամ կին նախագահ կունենաՇատ վատ եմ, գնալով ավելի եմ վատանում. ինչ է պատահել Ագնեսա Շահնազարյանին. բացառիկ կադրեր Հրդեհ՝ Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում. ներսում ավտոմեքենա է եղել ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» բարեգործական խաղին Արա Դեղտրիկյանը քաղցկեղից չի մահացել... Սխալ տեղեկություն է տարածվել Ադրբեջանցիները ոչնչացրել են գյուղերի գերեզմանոցներ Բաքուն կարող է ևս մեկ հարձակում ձեռնարկել․ Special Еurasia Ի՞նչ են հայտնում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասինՈչ, զորքերի տեղաշարժ չկա․ Սուրեն Պապիկյան Եվրոպայում էլեկտրաէներգիայի գինն ընկել է զրոյից ցածր Թուրքիան և Ադրբեջանը ֆինանսավորո՞ւմ են Փաշինյանին Գյումրիում ընդդիմադիր թեկնածուների դեմ քրգործեր են նկարո՞ւմԼկտի պատգամավորի դեմ միայն տոտալ արհամարհանքը կօգնի 10 օրով բացվում է Մարգարայի անցակետը (տեսանյութ) Ադրբեջանում 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՎիճաբանություն ԱԺ-ում. Անդրանիկ Քոչարյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողից Մենք ոնց երեկ ենք ապրել, այնպես էլ այսօր ենք ապրում․ Սոթքի ղեկավարը՝ կրակnցների լուրի մասին 500 օրից ավելի է` Բաքվի բանտերում մարմնական ու հոգեկան խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ. «ՀայաՔվե» ՆԳՆ-ն հերքել է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության վերաբերյալ տեղեկությունները Եթե դավաճանեմ իմ ազգին ու իմ տղամարդկային տեսակին, կնշանակի՝ դավաճանել Աստծուն․ Մհեր ԱվետիսյանՊաշտպանության նախարարությունը հորդորում է Ժողովրդին խաբում են, անիմաստ օրենքներ են ընդունում․ քաղաքացիՎարչախումբն ասում է՝ խաղաղություն Արցախի դիմաց, դա հիմարություն է․ Ավետիք ՉալաբյանԱրցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգման ենթարկելը, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին վիրավորելը հանցագործություններ են, որոնք անպատիժ են մնացել․ ՍողոմոնյանԵրևանյան դպրոցից գանգnւղեղային վնաuվածքով 14-ամյա երեխա է հիվանդանոց տեղափոխվել․ Shamshyan ԶՊՄԿ-ում իր աշխատանքային գործունեության մասին պատմում է հարստացուցիչ ֆաբրիկայի փորձառու ապարատավար` Աննա Ստեփանյանը «Եվրասիա»-ն կբացի ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոններ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներումԿյանքից վաղաժամ հեռացել է Սիլվա Միքայելյանը«Նիկոլի թեկնածու» պիտակն արդեն իսկ ամեն ինչ ասում է իշխանական թեկնածուի էության, սկզբունքների ու խոստացած հեռանկարների մասին․ ԱբրահամյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս Սպասվում է անձրև, լեռնային գոտիներում` ձյուն. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Երկրորդ օրն անընդմեջ Նիկոլն առանց դադարի հայտարարությունների շարք է սկսել․ Արմեն ՀովասափյանԱՄՆ դեսպանատունը՝ ԱՄՆ մուտքի վիզայի համար դիմողներին Թուրքիայում ցույցերը շարունակվում են Հայաստանի որոշ մասերում ձյուն ու ձնախառն անձրև են տեղում Իրանը ճնշման տակ չի բանակցի ԱՄՆ-ի հետ. արտգործնախարարԻնչու է Զելենսկին հրաժարվել խոսել Մակրոնի հետ Ինչ է պետք անել զորակոչից տարկետում ստանալու համար Ցերերբրում Ինտելեկտուս․ նոր դասընթացների մեկնարկին ընդառաջԱրա Դեղտրիկյանի դստեր հրապարակումը`հայրիկի մաhից հետո Աշոտ Ծորմուտյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետի տեղակալ Ռուսաստանում ապօրինի բնակվող ուկրաինացիներին ստիպում են հեռանալ կամ օրինականացնել ներկայությունը Քննարկվել են YoHealth-ի միասնական Medical ID համակարգի իրագործման հնարավորությունները Հայաստանում պետությունը դեռ մարդուն «մշակելով է» փորձում իր խնդիրը լուծել․ Բեթղեհեմ ԱրաբյանՀայաստան-Վրաստան խաղով պայմանավորված փողոցներ են փակ լինելու․ այլ մանրամասներ ոստիկանությունից
Ամենադիտված