Փարիզում տեղադրվել է Աթաթուրքի կիսանդրին
ՄիջազգայինՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հոկտեմբերի 29-ին Փարիզի Էպինե սյուր Սեն քաղաքում՝ Տրապիզոնի տան դիմաց տեղադրվել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կիսանդրին։ Նշվում է, որ կիսանդրու տեղադրման գործում մեծ դերակատարում ունի Փարիզի Տրապիզոնի ասոցիացիան։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Բացման արարողությունից առաջ Տրապիզոնի տունն աբողջությամբ ձևավորված է եղել թուրքական դրոշներով ու Աթաթուրքի պաստառներով։ Աթաթուրքի կիսանդրու վրա գրված է իր հայտնի մեջբերումներից մեկը՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։
Տրապիզոնի «Լավ» (İYİ) կուսակցության պատգամավոր Յավուզ Այդըը, Մերալ Աքշեները և Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն ծաղիկներ են ուղարկել։