Սողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել Երևանում ծեծկռտուքի հետևանքով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կան ձերբակալվածներ Ուկրաինան կոռուպցիայից մաքրելու միջոցները բավարար չեն. Զելենսկի Նիկոլն ասում է՝ ով դիրքորոշում ունի թող գնա․ Աննա Մկրտչյան Նիկոլ, հեռարձակի’ր 2020-ի սեպտեմբերի 26-ի Պետրոսի հարցազրույցդ․ Արմեն Աշոտյան Ի՞նչ ճակատագրի կարժանանան Բաքվում պահվող ռազմագերիները Հռոմում կողոպտել են Louis Vuitton խանութը Ո՞ր դեպքում են քաղաքացիներին կտրում վարորդական քննությունից․ արդյո՞ք մեկ սխալ հնարավոր է կատարել Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով


«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի վեց անդամ երկրորդ գիշերն է անցկացրել թատրոնում

Մշակույթ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմի անդամներից վեցն արդեն երկրորդ գիշերն են անցկացնում թատրոնի շենքում։

Նրանք այդպես իրենց բողոքն են արտահատում «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնին միավորելու ՀՀ կառավարության որոշման դեմ և պահանջում են իրենց հնարավորություն տալ շարունակել ստեղծագործել «Գոյ» թատրոնում։ 

Թատրոնի դերասաններից մի քանիսը հոկտեմբերի 28-ին մուտք էին գործել թատրոն։ 

Հոկտեմբերի 30-ին թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ուղիղ հեռարձակմամբ տեղեկացնում է, որ սկզբում 14 հոգի են եղել, իսկ այժմ վեցն են, քանի որ նրանցից մի քանիսը անձնական գործերով, մի քանիսն էլ դատախազությունից տեղեկություններ ստանալու նպատակով են դուրս եկել շենքից։

Հիշեցնելով իրենց պահանջի մասին՝ Արզումանյանն ասում է, որ պատրաստվում են թատրոնում մնալ քանի դեռ որևէ պատկան մարմնից արձագանք չեն ստացել, որ գործը հրատապության կարգով ընթացքի մեջ է կամ լուծում է ստացել։  

«Երեկ մենք սպասեցինք մինչև աշխատանքային ժամի ավարտը և ոչ մի արձագանք չստացանք։ Չեղավ որևէ դրական տեղաշարժ, և մենք որոշում կայացրինք ևս մեկ օր մնալ թատրոնում»,-շեշտում է Արզումանյանը։ 

Նա հիշեցնում է՝ երկու օրվա ընթացքում իրենց աջակիցները շատ են հարցրել, թե ինչպե՞ս կարող են իրենց օգնել։  «Այն  մարդիկ, որոնք ցանկանում են աջակցել մեզ,  կարող են գալ թատրոնի մուտքի մոտ  ու մասնակցել ակցիաների»,-ասում է ռեժիսորը։

Սարգիս Արզումանյանը հույս է հայտնում, որ առաջընթաց կլինի իրենց գործողությունների արդյունքում։ Աշխատանքային օրվա ավարտին իրենք կամփոփեն իրենց քայլերն ու կտեղեկացնեն առաջիկա անելիքների մասին։ 

Ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով «Գոյ»-ի ստեղծագործական կազմի անդամների գործողություններին, լրագրողների հետ զրույցում նշել էր՝ տեղյակ են իրավիճակից և՛ ինքը, և՛ իրավապահ մարմինները։ «Կարծում եմ, որ հետագա գործընթացները նախարարության և թատրոնի տիրույթից դուրս են, և մեր իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այդ իրավիճակին»,-շեշտել էր նա։

Նախարարի խոսքով՝ բազմիցս հանդիպել են «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմի տարբեր ներկայացուցիչների հետ։ «Հանդիպումների ժամանակ նրանց երաշխավորվել է, որ իրենց  ստեղծագործական ազատությանը ոչ ոք չի խոչընդոտում, և իրենք կարող են դա իրացնել բեմերում, այդ թվում՝ Սունդուկյանի անվան թատրոնի բեմում, բայց նրանց հետագա վարքագիծն ինձ համար հասկանալի չէ, որովհետև  ունեինք պայմանավորվածություն, որ կարող ենք գործարկել մասնավոր թատրոնների աջակցության մեխանիզմը, եթե իրենք որոշեն գնալ այն ճանապարհով և որպես մասնավոր թատրոն շարունակեն իրենց հետագա գործունեությունը, կամ կարող էին որպես առանձին ստեղծագործական միավոր աշխատել Սունդուկյանի թատրոնում,  սակայն այդ հարցին նրանց արձագանքը դուրս է տրամաբանության  շրջանակից»,-ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ 

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: 

2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: 

«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։ 

Se. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՍողանքի հետևանքով վեց մարդ է զոհվել Երևանում ծեծկռտուքի հետևանքով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց․ կան ձերբակալվածներ Ուկրաինան կոռուպցիայից մաքրելու միջոցները բավարար չեն. Զելենսկի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Նիկոլն ասում է՝ ով դիրքորոշում ունի թող գնա․ Աննա Մկրտչյան Նիկոլ, հեռարձակի’ր 2020-ի սեպտեմբերի 26-ի Պետրոսի հարցազրույցդ․ Արմեն Աշոտյան 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Ի՞նչ ճակատագրի կարժանանան Բաքվում պահվող ռազմագերիները Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Հռոմում կողոպտել են Louis Vuitton խանութը Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Ո՞ր դեպքում են քաղաքացիներին կտրում վարորդական քննությունից․ արդյո՞ք մեկ սխալ հնարավոր է կատարել Աբովյանում սպանություն կատարած անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ ՍարգսյանԱդրբեջանում դպրոցը դարձել է հակահայկական քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր. ադրբեջանցի լրագրողԱդրբեջանում դպրոցը դարձել է հակահայկական քարոզչության, այլ ոչ թե կրթության վայր. ադրբեջանցի լրագրողՆորմալ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն Նիկոլի, այլև իրար դեմ են մրցակցում. Հովհաննես ԻշխանյանԱնասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքվից եկող «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս» Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա ՍողոմոնյանԾնողները uպանել են նորածնին և մաuնատել նրա մարմինը մuաղացովԻնչպե՞ս ապրել և դիմանալ գիշատիչ միջավայրում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը «Օսկար» է ստացել Ադրբեջանը և Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա. Արմեն ՄանվելյանԲանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինան հեռակա կարգով դատապարտվել է մահապшտժի Նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրն է. ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին օրվա կապակցությամբԼռությունն այլևս ոսկի չէ․ քննարկում են դատավորներն ու հաղորդակցման մասնագետները Ականազերծման գործակալության աշխատակից է պայթել ականի վրաՎերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ. «Մեր ձևով» շարժում Այժմ կասկած չկա, թե ով է ագրեսnրը. Զախարովան՝ Գերմանիայի պաշտպանության նախարարին Թող ձեր ձգտումներն իրականանան, իսկ ձեր ներդրումը դառնա Հայաստանի առաջընթացի անբաժան մասը. Նաիրի ՍարգսյանՀայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի 17 տոկոսը բաժին է ընկնում արևային գեներացիային Երևանի «Աղաբաբյանս» հյուրանոցի համարներից մեկից որպես հյուր հրավիրված 29-ամյա կինը հափշտակել է «iPhone» հեռախոս և ոսկյա վզնոց՝ իր խաչով Նիկոլը Վաղարշապատում հաղթեց ՀՀԿ մեթոդներով. ի՞նչ անել 2026-ինԷփշթեյնի կողմից տուժած մարդիկ տեսաուղերձ են ուղղել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով քվեարկություն անցկացնել գործի նյութերը հրապարակելու համար (տեսանյութ) Վաղարշապատի ընտրությունները․ իշխանության ուժային «ուսումնավարժանքը» և Հայաստանի քաղաքական գալիքըԽոշոր ու ողբերգական վթար, մաhացել է առնվազն 42 մարդ (տեսանյութ, լուսանկար) Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի մինչև երեկո Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինաշխատանքներին քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունն օրեցօր ավելանում էUcom-ի և Արևորդի ՀԿ-ի ջանքերով արևային էներգիա կարտադրվի Կեչուտ համայնքում Ռուսաստանի հետ գործարք կնքող ցանկացած երկիր կենթարկվի շատ լուրջ պատժամիջոցների. Թրամփ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա 10 օրերին․ Գագիկ ՍուրենյանՍամվել Կարապետյանի գործը. Հայաստանի տնտեսությանն ու իրավական համակարգին ուղղված ամենախորը հարվածը Վթար. ջուր չի լինի մի քանի ժամ «Թրամփի ուղին» քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը
Ամենադիտված