Հայաստանում քաղցկեղը նվազման միտում ունի. Առողջապահության նախարար
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
6 ամիսների ամփոփած տվյալներով մենք տեսնում ենք, որ արդեն իսկ նվազում ունենք. թե՛ մանկական մահացածության, թե՛ չարորակ նորագոյացությունների, թե՛սրտանոթային հիվանդությունների որոշակի կայունացման նվազման ուղղությամբ ենք շարժվում, ինչը չափազանց կարևոր է: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովների նիստում 2025 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի խոսքով՝ այդ ցուցանիշները նշանակում են, որ այն ֆինանսական միջոցները որոնք ուղղվում են առողջապահությանը տալիս են իրենց արդյունքները։
Ավանեսյանը հայտնեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ հիվանդությունների բուժման հատվածից ավելի շատ դեպի կանխարգելիչ բժշկական օգնություն գնալը, որը վերաբերում է սկրինինգային ծրագրին ընդլայնմանը։
Նրա խոսքով, շարունակվում է կրծքագեղձի քաղցկեղի շրջիկ մամոգրաֆիկ ծրագիրը և մեքենան ներկայում գտնվում է Գեղարքունիքի մազում, բայց այն ամփոփվելու է և հաջորդ տարի նախատեսված է արդեն ստացիոնար մամոգրաֆիկ մարզային կենտորններ բացել։